🌹 Այսօր քոլեջում իրականացվեց վարդատունկ 2025-26 ուսումնական տարվա շրջանավարտների կողմից։
Ավարտական կուրսի ուսանողները, տնօրենի և կուրսղեկների հետ տնկեցին վարդեր և այլ բույսեր։
Միջոցառումը դարձավ ջերմ ու հիշարժան նախաձեռնություն, որը միավորեց սերունդներին և ևս մեկ անգամ ընդգծեց քոլեջի միասնական ու ջերմ մթնոլորտը🌿
Վարդերի և բույսերի տնկման աշխատանքներում ուսանողներին օգնեց հայտնի բլոգեր, բուսասեր Նարինե Հայրումյանը, ում հայտնում ենք մեր հատուկ շնորհակալությունը հոգատար վերաբերմունքի և նվիրումի համար 💐
Մաղթում ենք մեր շրջանավարտներին հաջողություններով, նոր ձեռքբերումներով ու լուսավոր ապագայով լի ճանապարհ 💫
https://www.facebook.com/share/1D5s48aa1X/?mibextid=wwXIfr
Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ2 պետական քոլեջ
ՀՀ ԿԳՄՍՆ
նախարարության «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ
25/05/2026
🎓 Սիրելի՛ ուսանողներ, ծնողներ և գործընկերներ,
Քոլեջն ավարտելու կապակցությամբ կազմակերպվելու է «Վերջին դաս» միջոցառում։
Ներկայացնում ենք միջոցառման ժամանակացույցը՝ ըստ կուրսերի և մասնագիտությունների։
📅 Միջոցառման օրեր՝ մայիսի 26 և 27
📍 Անցկացման վայրերն ու ժամերը նշված են կից ժամանակացույցում։
Այս օրը յուրահատուկ է յուրաքանչյուր շրջանավարտի համար՝ լի հիշողություններով, ժպիտներով ու նոր ճանապարհների սպասումով 💫
Սիրով սպասում ենք բոլորիդ 🎉
Գրական-երաժշտական ցերեկույթ «Տաղարան» խորագրով՝ կազմված հանճարեղ Սայաթ-Նովայի խաղերից և Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքի՝ Սայաթ-Նովային ձոնված բանաստեղծություններից։
🧑💻Հաշվապահ IIԱ և IIԲ կուրսերը ներկայացրին Ֆինանսներ, Վարկ մոդուլից «Պետական Բյուջե» թեման։
Քննարկեցին 2025թ. բյուջեի եկամուտները, ծախսերը. վերլուծեցին դիֆիցիտը։
Դասախոս՝ Լ. Վարդանյան
19/05/2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
📍 Ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացվածությունն ու ընտրական բարեվարքությունը պետական քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից են։
Ի կատարումն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի հանձնարարականի՝ տեղեկացնում ենք, որ մեր հաստատությունում խստորեն ապահովվելու է «Վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելումը և կուսակցությունների ֆինանսավորումն ընտրական գործընթացներում» 2025 թվականի գործնական ուղեցույցի կանոնակարգերի կիրառումը։ Ուղեցույցը մշակվել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ վարչապետի աշխատակազմի համակարգմամբ։
Հաստատության բնականոն, օրինական և անկողմնակալ գործունեությունն ապահովելու նպատակով՝ վարչական և մանկավարժական ողջ կազմի համար սահմանվում են հետևյալ խիստ պահանջները.
• Բացառել քաղաքական քարոզչությունը. Ուսումնական հաստատության աշխատանքային ժամերին, տարածքում կամ պաշտոնական դիրքի օգտագործմամբ արգելվում է որևէ կուսակցական քաղաքական քարոզչություն, հանդիպումների կազմակերպում կամ ֆինանսական աջակցության ներգրավում։
• Պաշտպանել ռեսուրսները. Հաստատության նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսները, այդ թվում՝ ուսանողները, որևէ կերպ չեն կարող ներգրավվել կուսակցական կամ ընտրական նպատակներով իրականացվող գործընթացներում։
• Իրազեկում. Կազմակերպվելու է հաստատության անձնակազմի պատշաճ իրազեկումը ուղեցույցի բովանդակության և սահմանված հակակոռուպցիոն կանոնների վերաբերյալ։
⚠️ ԿԱՐԵՎՈՐ. Վերոնշյալ դրույթների և սահմանված հակակոռուպցիոն կանոնների որևէ խախտման դեպքում անվերապահորեն կկիրառվեն համապատասխան պատասխանատվության միջոցներ։
Մեր հաստատությունը հավատարիմ է մնում կրթական միջավայրի անկախության, թափանցիկության և օրինականության սկզբունքներին։
18/05/2026
📍Այսօր՝ մայիսի 18-ին Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տարբեր կուրսերի ուսանողները՝ կուրսղեկների ուղեկցությամբ, այցելեցին Հայաստանի տարբեր թանգարաններ՝ միանալով Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին։
📍Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան թանգարանային հարուստ հավաքածուներին, պատմամշակութային ցուցադրություններին և ազգային ժառանգությանը։ Թանգարանային միջավայրում անցկացրած օրը ուսանողների համար դարձավ ոչ միայն ճանաչողական և ուսուցողական, այլև հետաքրքիր ու տպավորիչ մշակութային փորձառություն։
📝Նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների մշակութային կրթությանը, պատմամշակութային արժեքների ճանաչմանը և ազգային ինքնության պահպանման կարևորության գիտակցմանը։
📍Այսօր «Հաշվապահական հաշվառում» Iա կուրսի մասնակցությամբ կայացավ ինքնուրույն աշխատանքի ներկայացման բաց դաս՝ նվիրված հանճարեղ գրող, բանաստեղծ Եղիշե Չարենցին։
📍Օրվա երկրորդ կեսին ուսանողները դասախոս Ն. Պողոսյանի ուղեկցությամբ այցելեցին Եղիշե Չարենցի տուն-թանգարան, որտեղ արտասանեցին Եղիշե Չարենցի ստեղծագործությունները։
🌿Օդն այսօր լցված և հագեցած էր Չարենցյան շնչով։
🤝Շնորհակալություն քոլեջի տնօրեն Ն. Հովհաննիսյանին և դասախոս Ն. Պողոսյանին՝ նման հիանալի ու հագեցած օր պարգևելու համար։
18/05/2026
📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաստատվել է 2025-2026 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթությունը շարունակելու նպատակով հատկացված տեղերի թիվը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։
📖 Համաձայն հրամանի՝
✔️ Պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերում ուսումը կարող են շարունակել միայն պետական կամ ոչ պետական հավատարմագրված միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները։
✔️ Ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է խստագույնս պահպանել սահմանված կարգի պահանջները։
🎓 Այս հնարավորությունը նախատեսված է բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների համար՝ ապահովելով կրթության շարունակականությունն ու մասնագիտական զարգացման նոր փուլը։
#ՇարունակականԿրթություն #ԲՈւՀ #Քոլեջ
15/05/2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2026 թվականի մայիսի 18-ին հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մայիսի 16-ին մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:
Թանգարանների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին: Միջազգային օրվա հռչակման գաղափարի հեղինակն է Թանգարանների միջազգային խորհուրդը' ԻԿՕՄ-ը: 2026 թվականին թանգարանների միջազգային օրվա խորագիրն է' «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»:
Թանգարանների միջազգային օրվա շրջանակում' մայիսի 16-ին, կանցկացվի նաև ամենասպասված մշակութային միջոցառումներից մեկը' «Թանգարանների գիշեր»-ը: Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց դռները կբացեն այցելուների առջև մինչև ուշ գիշեր' առաջարկելով յուրահատուկ մշակութային ծրագիր: Այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու թանգարանային հավաքածուները նոր ձևաչափով, մասնակցելու ինտերակտիվ միջոցառումների և վայելելու մշակութային հարուստ միջավայր:
Միջոցառումների նպատակն է խթանել հասարակության հետաքրքրությունը մշակութային ժառանգության նկատմամբ, ուժեղացնել թանգարանների և հանրության միջև կապը, ինչպես նաև ընդգծել մշակույթի կարևորությունը համերաշխ և միասնական հասարակության կառուցման գործում:
Ս. թ. մայիսի 16-ին' ծրագրին միացած թանգարանները, անվճար սկզբունքով կընդունեն այցելուներին ժամը' 11:00-ից մինչև 24:00-ը, իսկ մայիսի 18-ին' ըստ հիմնական այցելության ժամերին:
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the business
Telephone
Website
Address
Ք. Երևան
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
