Արթիկի Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն

Արթիկի Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն

Share

Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն

30/05/2026

❤️💙🧡«Հայաստան»երգչախմբային 5-րդ մրցույթ_փառատոն
_մշակույթի_կենտրոն

29/05/2026

Հարգելի’ ծնողներ և մեր շաաա՜տ սիրելի’ փոքրիկներ✨🎉🎈

Արթիկ համայնքի «Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն»ՀՈԱԿ-ը սիրով հրավիրում է բոլոր երեխաներին մասնակցելու «Միկին և ընկերները» մանկական ուրախ և գունեղ միջոցառմանը։

🐭✨ Փոքրիկներին սպասվում են զվարճալի խաղեր, որոնք կուղեկցվեն տոնին համահունչ պարային և երաժշտական համարներով և փոքրիկների սիրելի մուլտհերոսներով։

📍Արթիկ համայնքի «Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն»ՀՈԱԿ
📅 Հունիսի 1
⏰ Ժամ՝ 12:00

Եկե՛ք միասին լցնենք օրը մանկական ժպիտներով ու ուրախությամբ։🎈🎈🎈

28/05/2026

🎵Այսօր,մայիսի 28-ին, «Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթը կենտրոն»ՀՈԱԿ-ը Գյումրիում մասնակցել է «Հայաստան»երգչախմբային հանրապետական 5-րդ մրցույթ-փառատոնին։
Մրցույթ-փառատոնին մասնակցել են ՀՀ 10 համայնքներից ժամանած 21 երգչախմբեր՝ շուրջ 562 մասնակիցներով։

✨«Երկիր իմ Հայաստան«-Տիգրան Մանսուրյան
✨«Գարունդ հայերեն է գալիս»-Վահե Հայրապետյան

ՀՈԱԿ-ի վոկալ համույթը մրցույթից վերադարձավ հավաստագրով։
Շնորհավորում ենք երգչախմբի առաջին բեմելը և մաղթում նոր ձեռքբերումներ։

28/05/2026

1️⃣0️⃣8️⃣
🇦🇲 «Ի՛Մ ԵՐԿԻՐ, Ի՚Մ ՀԱՅԱՍՏԱՆ…»
Մայիսի 28-ը՝ մեր պատմության հաղթական ու խորհրդանշական էջերից…

Արթիկ համայնքի «Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի պարի խմբակները ներկայացան մայիսյան հաղթանակներին նվիրված ֆլեշմոբով։❤️💙🧡

22/05/2026

✨Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ներկա գտնվեցինք Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող, միջազգային մրցույթների դափնեկիր, տենոր Սարգիս Նազարեթյանի մենահամերգին,ով իր առաջին քայլերն էր արել Արթիկ համայնքի«Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն»ՀՈԱԿ-ի վոկալ բաժնում(ղեկ.՝Աննա Արշակյան)

✨Համերգի ընթացքում
հնչեցին գեղեցիկ ստեղծագործություններ, որոնք արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը👏🏻🌹

🎼Շնորհավորում ենք դասախոս, դոցենտ՝ Լիանա Վարդանյանին
🎹Դաշնամուրային նվագակցություն՝ Արփինե Փահլևանյանին,
Սարգիսի մեջ ձևավորելով հաստատակամություն և կենսունակություն ։

✨Շնորհավորում ենք Սարգիս Նազարեթյանին՝ մաղթելով երգարվեստում հաստատուն քայլերով դեպի մեծ բեմեր։

Photos from Արթիկի Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն's post 22/05/2026

✨Այսօր, Հայաստանի ազգային հերոս,աշխարահռչակ երգիչ,երգահան,կինոդերասան և հասարակական գործիչ ՇԱՌԼ ԱՆԶՆԱՎՈՒՐԻ ծննդյան օրն է,նա կդառնար 102 տարեկան։

Հիշատակդ անմար,մեծանուն ՀԱՅ

Photos from Արթիկի Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն's post 20/05/2026

✨Մայիսի 17-ին, Արթիկ համայնքի «Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի 🎤 «Վոկալ համույթ» խմբի սաները (խմբավար՝ Ա. Արշակյան) մասնակցեցին “ART MUSIC” երգարվեստի հանրապետական 17 -րդ «ՄԵՂԵԴԻ»մրցույթ-փառատոնին։

✨Սաները հանդես եկան էստրադային ժանրում անհատական կատարումներով՝
արժանանալով 2-րդ և 3-րդ պատվավոր տեղերը ։
Կենտրոնի սաները և ղեկավարը պարգևատրվեցին մեդալներով և դիպլոմնրով։

✅Շնորհավորում ենք մեր շնորհալի սաներին և խմբավարին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ երգարվեստում։

Photos from Արթիկի Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն's post 18/05/2026

💃Մայիսի 10-ին, Արթիկ համայնքի «Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի «Ժողովրդական պար» խմբի սաները
(պարուսույց՝ Մ. Սահակյան) մասնակցեցին «Մինորա» մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված «ԳԱՐՈՒՆ 2026» հանրապետական երաժշտական փառատոն-նկարահանմանը, և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար խումբը պարգևատրվեց պատվոգրերով։

Photos from Արթիկի Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն's post 15/05/2026

✨Տպավորությունների շարքից…
Minora Cultural Centre
Էտյուդ Մրցույթ Փառատոն

Photos from Արթիկի Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն's post 12/05/2026

✨Սույն թվականի մայիսի 10-ին, Արթիկ համայնքի «Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի 🎤 «Վոկալ համույթ» խմբի սան Հովհաննես Միքայելյանը (խմբավար՝ Աննա Արշակյան) մասնակցեց ART MUSIC ամենամյա փառատոնին , որը նվիրված էր Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին։

🥈Մրցույթ-փառատոնին Հովհաննեսը գրավեց 2-րդ պատվավոր տեղը ներկայացնելով՝ Խ. Ավետիսյանի «Տաղ հայտնության» և Աշուղ Հավասու «Նազե նազ» ստեղծագործությունները։

✨ Շնորհավորում ենք «Վոկալ համույթի» սան Հովհաննես Միքայելյանին և խմբավար Աննա Արշակյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ, ստեղծագործական վերելքներ և հաղթանակներ։

Want your business to be the top-listed Government Service in Art'ik?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

Art'ik