ՄՍԾ Աշտարակի տարածքային կենտրոն

ՄՍԾ Աշտարակի տարածքային կենտրոն

Share

Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114:

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։

Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին ի

03/06/2026
02/06/2026

📢 ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Հրավիրում ենք աշխատանքի հետևյալ մասնագետներին՝

• Կոնստրուկտոր
• Էքսկուրսավար / Գիդ-էքսկուրսավար
• Տեսուչ
• Մատուցող
• Հավաքարար
• Կանաչապատման աշխատանքների բանվոր
• Վարսահարդար
• Ավտոլվացող
• Խոհարար
• Խոհարարի օգնական
• Խորհրդատու-վաճառող
• Անգլերեն լեզվի ուսուցիչ
• Ռուսաց լեզվի ուսուցիչ
• Ֆիզիկայի ուսուցիչ
• Քիմիայի ուսուցիչ
• Հասարակագիտության ուսուցիչ
• Ֆիզկուլտուրայի ուսուցիչ
• Երաժշտության ուսուցիչ
• Հոգեբան
• Հոգեբան-մանկավարժ
• Հատուկ կրթության մանկավարժ
• Լոգոպեդ
• Լաբորանտ
• Դեղագործ
• Գրադարանավար
• Գանձապահ
• Օպերատոր
• Ադմինիստրատոր
• Բարմեն
• Ոտնահարդար
• Դիմահարդար
• Ծաղկաբույծ
• Փոստատար
• Աման լվացող
• Թխվածք փաթեթավորող
• Տորթեր ձևավորող
• Կարող
• Ջերմոցային աշխատանքների բանվոր
• Սղոցավար
• Հաստոցավար
• Տրակտորիստ
• Կահույք հարթեցնող
• Կահույք պատրաստող
• Այգեպան
• Միջոցառումների կազմակերպչի օգնական
• Հաց ձևավորող
• Հացթուխ
• Լվացարար
• Էլեկտրամոնտյոր
• Եռակցող
• Շինարարության բանվոր
• Գազաբալոնների փորձարկող
• Թռչունների մորթ անող
• Ընտանեկան բժիշկ
• Հասարակական սննդի բնագավառի մենեջեր

Հետաքրքրված անձինք կարող են կապ հաստատել՝
📞Հեռ.՝ 060 65 27 45
📍 Հասցե՝ ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 69/1

01/06/2026

📌 ԱՍՀ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է երեխաներին տրամադրվող ծառայությունների, պետության հոգածության ներքո գտնվող երեխաների խնամքի կազմակերպման, խնամատարության ինստիտուտի զարգացման և ոլորտային մի շարք ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։

✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=_mISgnwjdVs&t=1s

Photos from ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն's post 01/06/2026
01/06/2026

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ երեխաները մեր կյանքի ամենամեծ արժեքն են, մեր ապագայի հույսն ու ուժը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է մեծանալու սիրո և հոգատարության ապահով ու երջանիկ միջավայրում՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում կամ ինչ սոցիալական պայմաններում:

Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք սովորել, զարգանալ, բացահայտել իր տաղանդներն ու երազանքները։ Այդ նպատակով պետությունը շարունակում է ներդրումներ կատարել կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում՝ ընդլայնելով նրանց համար հասանելի հնարավորությունները։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։ Մենք շարունակում ենք զարգացնել այն ծառայություններն ու ծրագրերը, որոնք աջակցում են առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող և սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներում ապրող երեխաներին՝ ապահովելով նրանց իրավունքների լիարժեք իրացումն ու կյանքի որակի բարելավումը։

Համոզված եմ, որ ամենաերջանիկ երեխան այն երեխան է, որը մեծանում է ընտանիքում՝ շրջապատված սիրով, խնամքով և աջակցությամբ։ Այդ պատճառով շարունակաբար զարգացվում են ընտանիքակենտրոն ծառայությունները, որպեսզի անհրաժեշտ աջակցությունը հասնի յուրաքանչյուր ընտանիքի ժամանակին և արդյունավետ կերպով։

Սիրելի´ երեխաներ, ձեր ժպիտը, հաջողություններն ու երազանքները մեր երկրի ապագան են։ Մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, ջերմություն և բազմաթիվ հաջողություններ։

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 🫶👧👦

27/05/2026

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվող բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով։

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։ Համակարգողը պատասխանատու է ծրագրային գործողությունների արդյունավետ պլանավորման, իրականացման, մշտադիտարկման և համապարփակ վերահսկման համար։

📌 Ծրագրի համակարգողի (Project Coordinator) թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://mlsa.am/competition/188 ։

Want your business to be the top-listed Government Service in Ashtarak?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Վարդգես Պետրոսյան 69/1
Ashtarak

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00