Կարեն Դեմիրճյան
«Փորձել հասկանալ՝ չի նշանակում արդարացնել»:
Կարեն Դեմիրճյան Կարեն Դեմիրճյանի թանգարան
Музей Карена Демирчяна
Հունիսմեկյան իրարանցումը շարունակվում է Հունիսի 2😁
Երեխաների պաշտպանության օրվա նախօրեին Կարեն Դեմիրճյանի թանգարանում, ավանդույթի համաձայն, ելույթ ունեցան «Նոր անուններ» ծրագրի սաները՝ Նոնա Ոսկանյանի ղեկավարությամբ։
Համերգին մասնակցող երեխաների մեծ մասը միջազգային հեղինակավոր մրցույթների և փառատոնների մասնակիցներ ու դափնեկիրներ են, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ։ Նրանք ներկայացրին բազմաժանր երաժշտական ծրագիր՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Այսօր «Նոր անուններ» ծրագրի աշխատանքը շարունակում է Նոնա Ոսկանյանը՝ իր մասնագիտական փորձն ու նվիրումը ծառայեցնելով պատանի երաժիշտների բացահայտմանն ու զարգացմանը։
Նոնա Ոսկանյանը, շարունակելով Սիլվա Մեքինյանի ձևավորած ավանդույթները, այսօր ևս մեծ պատասխանատվությամբ և հետևողականությամբ աջակցում է երիտասարդ տաղանդների կայացմանը՝ ապահովելով ծրագրի շարունակական զարգացումն ու հաջողությունները։
31/05/2026

Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի սաների համերգը Կարեն Դեմիրճյանի թանգարանում, ղեկավար Նոնա Ոսկանյան։
28/05/2026
1918թ. մայիսին` Սարդարապատում հաղթելով թուրքական կանոնավոր բանակին՝ հայկական աշխարազորը կասեցրեց թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան և փրկեց Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան սեյմի փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին:
Սարդարապատի հերոսամարտը, որպես հայ ժողովրդի միասնության խորհրդանիշ ընդունվեց նաև Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից և ի նշանավորումն այդ համազգային միասնության կառուցվեց այս հոյակապ հուշահամալիր-թանգարանը, ուր այցելում էին Հայաստան ժամանած տարբեր երկրների պատվիրակություններ:
Կարեն Դեմիրճյանի թանգարանի արխիվից ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ, արված 1982թ. Սարդարապատի հուշահամալիրում: Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները Կարեն Դեմիրճյանի ուղեկցությամբ մասնակցում են թուրքերի դեմ տարած հաղթանակի տոնակատարությանը:
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the business
Telephone
Website
Address
Erevan
Opening Hours
| Monday | 10:00 - 17:00 |
| Tuesday | 10:00 - 17:00 |
| Wednesday | 10:00 - 17:00 |
| Thursday | 10:00 - 17:00 |
| Friday | 10:00 - 17:00 |
| Saturday | 11:00 - 17:00 |