📢
ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոն
Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114:
Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։
Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին ի
01/06/2026
📢
📌 ԱՍՀ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է երեխաներին տրամադրվող ծառայությունների, պետության հոգածության ներքո գտնվող երեխաների խնամքի կազմակերպման, խնամատարության ինստիտուտի զարգացման և ոլորտային մի շարք ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։
✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=_mISgnwjdVs&t=1s
01/06/2026
📢 Գործատուների հետ համագործակցության գործընթացի ակտիվացման միամսյակի շրջանակներում 2026 թվականի մայիսի 29-ին տարածքային կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում տարածքի կրթական, շինարարական, սպասարկման, արտադրության ոլորտը ներկայացնող գործատուների ներկայացուցիչների հետ:
📌Հանդիպման ընթացքում գործատուներին ներկայացվեց տարածքի աշխատաշուկայի իրավիճակը, զբաղվածության կարգավորման գործող թիրախային ծրագրերը և միջոցառումները, քննարկվեցին գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի համալրման խնդիրները:
📌Գործատուներին իրազեկվեց նաև հուլիսի 1-ից ԱԳՀ -ով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց զբաղվածության ծրագրերի վերաբերյալ:
01/06/2026
📢
Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ երեխաները մեր կյանքի ամենամեծ արժեքն են, մեր ապագայի հույսն ու ուժը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է մեծանալու սիրո և հոգատարության ապահով ու երջանիկ միջավայրում՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում կամ ինչ սոցիալական պայմաններում:
Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք սովորել, զարգանալ, բացահայտել իր տաղանդներն ու երազանքները։ Այդ նպատակով պետությունը շարունակում է ներդրումներ կատարել կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում՝ ընդլայնելով նրանց համար հասանելի հնարավորությունները։
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։ Մենք շարունակում ենք զարգացնել այն ծառայություններն ու ծրագրերը, որոնք աջակցում են առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող և սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներում ապրող երեխաներին՝ ապահովելով նրանց իրավունքների լիարժեք իրացումն ու կյանքի որակի բարելավումը։
Համոզված եմ, որ ամենաերջանիկ երեխան այն երեխան է, որը մեծանում է ընտանիքում՝ շրջապատված սիրով, խնամքով և աջակցությամբ։ Այդ պատճառով շարունակաբար զարգացվում են ընտանիքակենտրոն ծառայությունները, որպեսզի անհրաժեշտ աջակցությունը հասնի յուրաքանչյուր ընտանիքի ժամանակին և արդյունավետ կերպով։
Սիրելի´ երեխաներ, ձեր ժպիտը, հաջողություններն ու երազանքները մեր երկրի ապագան են։ Մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, ջերմություն և բազմաթիվ հաջողություններ։
Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 🫶👧👦
27/05/2026
📢
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվող բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով։
Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։ Համակարգողը պատասխանատու է ծրագրային գործողությունների արդյունավետ պլանավորման, իրականացման, մշտադիտարկման և համապարփակ վերահսկման համար։
📌 Ծրագրի համակարգողի (Project Coordinator) թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://mlsa.am/competition/188 ։
27/05/2026
📢
27/05/2026
📢
📌 ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցների տրամադրման գործընթացների մասին։
✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=rdSD_D3Rzu0
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Website
Address
Gavar
1201
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
