28/05/2026
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում ենք ձեզ Մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ։
1918 թվականի այս պատմական օրը հայ ժողովուրդը վերագտավ իր անկախ պետականությունը՝ ամուր հիմք դնելով ազատ ու ինքնիշխան Հայաստանի ստեղծմանը։
Մայիսի 28-ը մեր ժողովրդի միասնականության, անկոտրում կամքի և ազգային արժանապատվության խորհրդանիշն է։
Այս օրը մեզ հիշեցնում է, որ պետականությունը պահպանվում և ամրապնդվում է ամենօրյա նվիրումով, պատասխանատվությամբ և համախմբվածությամբ։
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլորիս այս կարևոր օրվա առթիվ՝ մեր երկրին մաղթելով ամուր պետականություն, մեր ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։
Փա՛ռք մեր հերոսներին, փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը։ 🇦🇲
25/05/2026
📣 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԹԵՐԱՅԻՆ, ՀԱԳՈՒՍՏԻ, ԿՈՇԻԿԻ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՆ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻՆ ՍՆՈՒՆԴ, ԴԵՂՈՐԱՅՔ, ՀԱԳՈՒՍՏ, ԿՈՇԻԿ, ՀԻԳԻԵՆԱՅԻ, ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ, ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Հրազդանի համայնքապետարանը առաջարկում է պայմանագրային հիմունքներով համագործակցություն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հրապարակային օֆերտայի հիման վրա՝ Հրազդան համայնքի 2026 թվականի մայիս 12-ի «Հրազդան համայնքի 2026 թվականի սոցիալական ծրագիրը հասատելու մասին» N 121-Ա որոշմամբ հաստատված կարգի պահանջները կատարելու նպատակով:
Հրազդանի համայնքապետարանը սոցիալապես անապահով քաղաքացիների համար առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերման վերաբերյալ համագործակցության համար առաջարկում է մթերային, դեղորայքի, հագուստի, կոշիկի, հիգիենայի, առաջին անհրաժեշտության պարենային և կենցաղային այլ ապրանքների մատակարարմամբ ու վաճառքով զբաղվող ընկերություններին դիմել համայնքապետարան՝ մինչև 2026 թվականի հունիսի 10-ը:
Նպատակն է համայնքի բնակիչ հանդիսացող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, պետական և հասարակական ոլորտների սոցիալական ծառայություններից չօգտվող անձանց, ընտանիքներին, առավել խոցելի խմբերին ցուցաբերել հրատապ և նպատակային աջակցություն՝ բարելավելով նրանց կենցաղային պայմանները և ապահովելով կենսական նվազագույն պահանջները։
Համագործակցության առաջարկները կարող են ներկայացվել թղթային տարբերակով՝ հետևյալ հասցեով․ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1, վարչական շենք, 6-րդ հարկ, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և երիտասարդության հարցերի բաժին, և էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով․ [email protected] :
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել` 060704049 և 060704021 հեռախոսահամարներով:
22/05/2026
‼️ ԻՐԱԶԵԿՈՒՄ
⚡️🇦🇲«Գեղամա» մասնաճյուղի «Հրազդան» էլ. ցանցը իր բաժանորդներին տեղեկացնում է, որ Միկրոշրջան թաղամասում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքում վնասվել է 10կՎ մալուխային գիծը, ինչի հետևանքով հոսանքազուրկ են 202, 204, 205, 207, 208 շենքերը, Հրազդան համայնքի դատարանի շենքը և հարակից այլ բաժանորդներ։
✅ Ներկա պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ վթարը վերացնելու և հնարավորինս սեղմ ժամկետներում էլեկտրամատակարարումը վերականգնելու նպատակով։
12/05/2026
📌 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ:
Մանրամասները՝ կից նկարներում
11/05/2026
🚰Վթարային ջրանջատում Հրազդան համայնքում մայիսի 12-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 12-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Հրազդան քաղաքի՝ Վերին Աղբյուրակ թաղամասի, ինչպես նաև Սոլակ և Քաղսի վարչական շրջանների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09/05/2026
Հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում Մեծ հայրենական պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
Մայիսի 9-ը ևս մեկ առիթ է՝ արժևորելու հայ ժողովրդի պատմական հաղթանակներն ու խոնարհումով հիշելու այն հերոսներին, ովքեր անձնվիրաբար պայքարեցին հանուն խաղաղության և հաղթանակի։
Խորին հարգանք և հավերժ փառք բոլոր ժամանակներում անմահացած մեր հերոսներին։
02/05/2026
«Մեր պարերը և մենք» Հրազդանում
Մայիսի 2-ին` 17:00-ին, հանդիպում ենք Հրազդանում, Սահմանադրության հրապարակում
Արի՛ միասին տեր կանգնենք մեր տեսակին և շարունակենք մեր նախնյաց պարը🇦🇲
Մուտքն ազատ է բոլորի համար։
29/04/2026
‼️ ԻՐԱԶԵԿՈՒՄ
«Գեղամա» մասնաճյուղի «Հրազդան» էլ. ցանցը տեղեկացնում է, որ վթարային անջատվել է «Կենտրոն - 1» 10կՎ ուղղությունը, ինչի հետևանքով հոսանքազրկվել են 3-13, 17–20, 25,26 շենքերը, Հրազդանի համայնքապետարանի վարչական շենքը և հարակից բաժանորդները։
✅ Ներկա պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ վթարը վերացնելու և հնարավորինս սեղմ ժամկետներում էլեկտրամատակարարումը վերականգնելու նպատակով։
28/04/2026
‼️ ԻՐԱԶԵԿՈՒՄ
«Գեղամա» մասնաճյուղի «Հրազդան» էլ. ցանցը տեղեկացնում է, որ Միկրոշրջան թաղամասում իրականացվող աշխատանքների ընթացքում վնասվել է «Միկրո-1» 10 կՎ մալուխային գիծը, ինչի հետևանքով հոսանքազրկվել են 10–12, 17–21, 22–27 և 28–30 շենքերը։
✅ Ներկա պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ վթարը վերացնելու և հնարավորինս սեղմ ժամկետներում էլեկտրամատակարարումը վերականգնելու նպատակով։
26/04/2026
🌍Ապրիլի 26-ին մարզային շաբաթօրյակի շրջանակում Հրազդան համայնքը ցուցաբերել է իր ակտիվ մասնակցությունը։
Շաբաթօրյակին ներգրավված են եղել նաև Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցները և համայնքային ենթակայության կազմակերպությունները՝ իրականացնելով քաղաքի տարբեր հատվածների, զբոսայգիների և հանրային նշանակության այլ վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ։
🌿Միջոցառման նպատակն է նպաստել համայնքի մաքուր և բարեկարգ միջավայրի ապահովմանը, ինչպես նաև բնակչության շրջանում ձևավորել մաքուր ու խնամված միջավայր պահպանելու մշակույթ։