ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրոն

ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրոն

Share

Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114:

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։

Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին ի

01/06/2026

https://www.facebook.com/share/p/18xQNnJ7gk/

📌 ԱՍՀ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է երեխաներին տրամադրվող ծառայությունների, պետության հոգածության ներքո գտնվող երեխաների խնամքի կազմակերպման, խնամատարության ինստիտուտի զարգացման և ոլորտային մի շարք ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։

✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=_mISgnwjdVs&t=1s

01/06/2026

https://www.facebook.com/share/p/1Bju3kfiZM/

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ երեխաները մեր կյանքի ամենամեծ արժեքն են, մեր ապագայի հույսն ու ուժը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է մեծանալու սիրո և հոգատարության ապահով ու երջանիկ միջավայրում՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում կամ ինչ սոցիալական պայմաններում:

Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք սովորել, զարգանալ, բացահայտել իր տաղանդներն ու երազանքները։ Այդ նպատակով պետությունը շարունակում է ներդրումներ կատարել կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում՝ ընդլայնելով նրանց համար հասանելի հնարավորությունները։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։ Մենք շարունակում ենք զարգացնել այն ծառայություններն ու ծրագրերը, որոնք աջակցում են առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող և սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներում ապրող երեխաներին՝ ապահովելով նրանց իրավունքների լիարժեք իրացումն ու կյանքի որակի բարելավումը։

Համոզված եմ, որ ամենաերջանիկ երեխան այն երեխան է, որը մեծանում է ընտանիքում՝ շրջապատված սիրով, խնամքով և աջակցությամբ։ Այդ պատճառով շարունակաբար զարգացվում են ընտանիքակենտրոն ծառայությունները, որպեսզի անհրաժեշտ աջակցությունը հասնի յուրաքանչյուր ընտանիքի ժամանակին և արդյունավետ կերպով։

Սիրելի´ երեխաներ, ձեր ժպիտը, հաջողություններն ու երազանքները մեր երկրի ապագան են։ Մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, ջերմություն և բազմաթիվ հաջողություններ։

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 🫶👧👦

30/05/2026
29/05/2026

📢 ԱՇԽԱՏԱՆՔ
Կազմակերպությանն անհրաժեշտ է հսկիչ֊ փրկարարներ քաղաքային զբոսայգու նորաբաց լողավազանում։
📌 Պահանջները
✅ Թեկնածուները պետք է լինեն ֆիզիկապես առողջ,
✅ կարողանան գերազանց լողալ
✅ տիրապետեն առաջին բուժօգնության կանոններին։
📞 Զանգահարեք՝
+374 060 652 725
📍 Մանրամասների համար դիմեք՝
ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրոն
🏢Անկախության1/46

29/05/2026

📢 #ԱՇԽԱՏԱՆՔ
📌Շտապ պահանջվում են ՝
✅ Ադմինիստրատոր
✅ Մաքրուհի
🏠 Աշխատողների համար ապահովվում են հարմարավետ աշխատանքային պայմաններ։
👉 Աշխատողներին առաջարկվում է՝
📌 Շուկայականից բարձր աշխատավարձ
📌 Կայուն աշխատանք
📌 Հարմարավետ և խաղաղ աշխատանքային միջավայր
📌 Ընկերական թիմ
📞 Զանգահարեք՝
+374 060 652 725
📍 Մանրամասների համար դիմեք՝
ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրոն
🏢Անկախության1/46

29/05/2026

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվող բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով։

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։ Համակարգողը պատասխանատու է ծրագրային գործողությունների արդյունավետ պլանավորման, իրականացման, մշտադիտարկման և համապարփակ վերահսկման համար։

📌 Ծրագրի համակարգողի (Project Coordinator) թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://mlsa.am/competition/188 ։

27/05/2026

📢 ԱՇԽԱՏԱՆՔ

«ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿ» մասնավոր մանկապարտեզին անհրաժեշտ են՝
✅ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ
✅ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ՕԳՆԱԿԱՆԻ թափուր աշխատատեղեր
📌 Պահանջներ՝
✅ Սեր և համբերություն երեխաների հանդեպ
✅ Պատասխանատվություն և նվիրվածություն
✅ Թիմում աշխատելու ունակություն
✅ Մասնագիտական զարգանալու ցանկություն
🤝 Եթե սիրում ե՞ք երեխաներին, պատասխանատու և հոգատար եք, ապա սիրով սպասում ենք:
👉 Մանրամասների համար դիմեք Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոն
🏠 Ք. Իջևան Անկախության փողոց 1 /46
📞 060652725

Want your business to be the top-listed Government Service in Ijevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Անկախության 1/46
Ijevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00