12/06/2026
Հուշարձանների երկրորդ պուրակի խնամքի աշխատանքներն այս ամիս սիրով ու պատասխանատվությանբ իրականացրին 7-րդ Ա դասարանի աշակերտները։
Դասղեկ՝ Հ. Շահնազարյան
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Իջևանի Մ․Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց, Public School, ՀՀ Տավուշի մարզ , ք. Իջևան, Երիտասարդական 3, Ijevan.
12/06/2026
Հուշարձանների երկրորդ պուրակի խնամքի աշխատանքներն այս ամիս սիրով ու պատասխանատվությանբ իրականացրին 7-րդ Ա դասարանի աշակերտները։
Դասղեկ՝ Հ. Շահնազարյան
10/06/2026
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների - ՀՀ ԿԳՄՍՆ Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։ Փուլ առաջին Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիս....
09/06/2026
Ռուսաց լեզվի ուսուցիչ Ռ.Մխիթարյանի նախաձեռնությամբ ԵՊՀ ԻՄ -ում տեղի ունեցավ ռուսաց լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ «Великое русское слово в цифровом мире» խորագրով։
Միջոցառումը համախմբել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռուսաց լեզվի և գրականության բաժնի ուսանողներին և մեր դպրոցի 6-րդ Ա դասարանի աշակերտներին։ Մասնակիցները հանդիսատեսին ներկայացրին ռուսական գրականության հարուստ աշխարհը՝ Ալեքսանդր Պուշկինի անմահ ստեղծագործություններից մինչև Սերգեյ Եսենինի քնարական պոեզիան։
Հումորի և հետաքրքիր երկխոսությունների միջոցով բացահայտվեց ռուսաց լեզվի գեղեցկությունը, հարստությունն ու արտահայտչական ուժը։
Ծրագրի կարևոր հատվածներից էր «Ռուսաց լեզվի գիտակներ» ինտերակտիվ լեզվական խաղ-մրցույթը, որի ընթացքում մասնակիցները ցուցադրեցին իրենց գիտելիքները ռուսաց լեզվի, դարձվածաբանության և լեզվամշակութային ժառանգության վերաբերյալ։
01/06/2026
Մեր սիրելի՛ երեխաներ, շնորհավոր հունիսի 1-ը։ Թող ձեր մանկությունն անցնի խաղաղ երկնքի ներքո, իսկ ձեր երազանքները թևեր առնեն՝ դեպի մեծ ու լուսավոր նպատակներ։ Մենք ձեր կողքին ենք։
31/05/2026
Մայիսի 30-ին կայացավ Դիջիկոդ 2026-ի հանրապետական փուլը ,որն իր հետ բերեց հիշարժան պահեր, կարևոր դասեր և արժանի հաղթանակներ։
Մեր դպրոցի թըմը հաղթող ճանաչվեց
🎮Համակարգչային խաղեր_ անվանակարգում ՝ավագ տարիքային խումբ (14-18տ)
🏅 Արամ Վարշամյան և Նարեկ Ներսիսյան -
«Shadow Strike »
▪️Խմբավար ` Հովիկ Բեգլարյան
🤗Շնորհավորում ենք մեր սովորողներին և նրանց խմբավարին՝ մաղթելով շարունակական հաջողություններ։
#ԱրմաթՏավուշ #դիջիկոդ26
29/05/2026
Աշակերտական խորհրդի մայիսյան հանդիպմանը հյուր էր եկել ըմբշամարտի և սամբոյի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հնգակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, մեր դպրոցի շրջնաավարտ Գրիգոր Բեկնազարյանը, ով ներկայացրեց իր անցած ուղին և աշակերտներին հղեց իր պատգամը՝ կյանքում ցանկացած հաջողության հիմքում հաղթահարված դժվարություններն են։
ԱԽ նախագահ Նանե Հասանյանը ներկայացրեց աշակերտական խորհրդի կողմից ստեղծված «Մեր անվտանգության տարին» գրքույկը, որտեղ ամփոփված են աշակերտների ձեռքբերումները, գիտելիքներն ու ստեղծագործական աշխատանքները։ Գրքույկը նաև նպատակ ունի բարձրացնելու սովորողների իրազեկվածությունը անվտանգության կանոնների վերաբերյալ։
28/05/2026
Հիանալի օր մեր լավ կոլեկտիվով։
Այս անգամ՝ Վարագավանքում։💒
27/05/2026
❗️❗️❗️
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։
Փուլ առաջին
Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։ Արտոնություններից կարող են օգտվել․
👇
Ավելին՝ https://escs.am/am/news/36634?fbclid=IwY2xjawSBUyxleHRuA2FlbQIxMABicmlkETFnVlduNW44QXR1a3M1Rk5Hc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHutiCaPDLEjf3pdKdaZyXoskBXo0aYZDMq8ZvAWUgIa-wUHWmoJlQYZLvXLL_aem_x4q-AXHDxdAfVgFz68gkFA
1-ին դասարան ընդունվող երեխաների հայտագրման մասին։
26/05/2026
Շարունակվում է 9-րդ դասարանների սովորողների ԲՏՃՄ առարկաներից իրականացված քննական նախագծային աշխատանքների պաշտպանությունը
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |