01/06/2026
🆕️Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աջակցությամբ Կապանի երկրագիտական թանգարանում բացվեց ուրարտական ժամանակաշրջանի եզակի հնագիտական իրերի մշտական ցուցադրությունը։ Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր, ներկա էին հյուրեր նաև մայրաքաղաքից։
Լուսանկարները` Մարզպետի աշխատակազմի ՖԲ էջից։
28/05/2026
#Կապան
✍️Մարզկենտրոն Կապանում Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությունները մեկնարկեցին Հանրապետության հիմնադիր , ծնումդով կապանցի Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ` ծաղկեդրմամբ։ Միջոցառումները կավարտվեն Կապանի մշակույթի կենտրոնի փողային նվագախմբի բացօթյա համերգով։
23/05/2026
✍️Գյուղում Ավին լավ որսորդի համաբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձերի խորքերից էր հոգում։ Բացուտներում Միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գային։ Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողին մեծ վերք էր բացում։ Վարազը թավագլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։ Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։ Իրիկանդեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։ Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը փորն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների ետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ....
21/05/2026
🎭Մայիսի 23-ին, ժամը` 19:00
Կապանի դրամատիկական թատրոնում
«Կրքոտ սիրահարը»
ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ` 1 գործողությամբ
📢Մանրամասների և տոմսերն ամրագրելու համար զանգահարել⤵️
Հեռ.՝ +374 94 11 07 08
Հասցե՝ Թումանյան 11
20/05/2026
Կապանի դրամատիկական թատրոնը նշեց իր վաստակաշատ դերասանուհու՝ Նատալյա Բաղդասարյանի 70 ամյակը։ Հանդիսության ընթաքցում երաժշտական կատարումներով հոբելյարին շնորհավորեցին՝ Կապանի արվեստի պետական քոլեջը , Կապանի 2 րդ երաժշտական դպրոցը։ Շնորհավորական ելույթերով հանդես եկան արվեստի և մշակույթի գործիչներ՝ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ։ Բոբելյարը արժանացավ Սյունիքի մարզպետի շնորհակալագրի, ՀԹԳՄ ոսկե մեդալի։
13/05/2026
#ՊՐԵՄԻԵՐԱ
🎭Կապանի պետական դրամատիկական թատրոնում։
Արշակ Սեմիրջյան "Թանկարժեք դիակ"
✍️Ռեժիսոր` Քրիստինե Սլոյան
ՄԱՅԻՍԻ 14 ին
Ժամը 19 30 ին
12/05/2026
Առաջին պատվավոր տեղը սյունեցի պատանիներին
🆕️Օրերս Երևանում տեղի ունեցած "Էտյուդ" հանրապետական թատերական մրցույթ-փառատոնին մասնակցեց նաև Կապանի արվեստի դպրոցի թատերարվետի բաժնի 3 րդ դասարանի աշակերտները` Վիլյամ Սարոյանի "Հնավոճ սիրավեպ , սիրային բանաստեղծություններով և այլևայլ բաներով" ներկայացումով և զբաղեցրեց առաջին պատվավոր տեղը։
06/05/2026
🆕️Քաջարանի արվեստի դպրոցի "ԱՐԵՎ" տիկնիկային թատերախումբը օրերս հյուրախաղերով հանդես եկավ Գյումրի և Թբիլիսի քաղաքներում։ Գյումրու Մտորումների թատրոնում և Թբիլիսիում՝ Վիրահայոց թեմի Հայարտուն կրթամաշակութային և երիտասարադության կենտրոնում "ԱՐԵՎ" թատերախմբի տիկնիկավարները ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրված ։