01/04/2026
Երբ բառերը լռում են, գույներն են խոսում։
Թող երեխաների վրձինները պատմեն խաղաղության մասին՝ ընդդեմ պատերազմի։
ԻԻՀ Գլխավոր Հյուպատոսարանը կազմակերպում է՝
Նկարչական մրցույթ – ցուցահանդես
« Մեր վրձինների գույները ընդդեմ պատերազմի » վերնագրով
նվիրված Իրանի Մինաբ քաղաքի աշակերտների և առհասարակ պատերազմների հետևանքով անմեղ զոհված բոլոր երեխաների պայծառ հիշատակին։
🎨 Տարիք՝ մինչև 14 տարեկան
📄 Նկարները՝ A3 ձևաչափով, ցանկացած տեխնիկայով
⏰ Վերջնաժամկետ՝ ապրիլի 20 – ը
📧 Ուղարկել՝ ԻԻՀ գլխավոր հյուպատոսարան - Կապան ( Շահումյան 32/4/1 , 2/1 )
կամ [email protected] – ին
💛 Թող ձեր ստեղծագործությունը դառնա խաղաղության, հարգանքի և սիրո ուղերձ։
Մրցույթի մանրամասները՝
Պաստառի չափսը՝ A3 ֆորմատ
Վերջնաժամկետ՝ 2026 թվի ապրիլի 20
Առաջին և երկրորդ մրցանակիրներին նվիրվելու են գումարային և նկարչական պարագաներ
30/03/2026
Մի քանի հազար տարիների աշխարհի որ քարտեզի էլ նայես՝ այդ քարտեզների վրա Պարսկաստանը կա, ինքն էլ՝ համարյա միշտ կայսրության կարգավիճակով։
Մեր մյուս հարևանի՝ Թուրքիայի նախապատմությանը անդրադառնալով՝ պիտի արձանագրել, որ թուրք սելջուկները ուշ միջնադարում ներխուժեցին փոքր Ասիա և այլ ժողովուրդների ու նաև մեր պատմական տարածքների վրա ստեղծեցին աշխարհի վրա երբևէ գոյություն ունեցած ամենապիղծ պետությունը։
Հետո էլ սկսեցին Փոքր Ասիայի հարևան տարածքներում ապրող բազմաթիվ ժողովուրդների նվաճելով՝ իրենց ավազակային պետությունը կայսրության վերածել։ Գրավեցին արաբական աշխարհը, եվրոպական պետությունների տարածքներ միացրեցին իրենց, Միջերկրական ծով մտան, մինչև Եգիպտոս հասան, սակայն պարսիկներից չկարողացան մեկ քառակուսի մետր հող վերցնել։ Դրանց հարևանությամբ ապրող ժողովուրդներից միայն պարսիկները սրանց քիթը մշտապես կարողացան ջարդել։
Ահա թե ի՞նչ պետություն է Պարսկաստանը։ Արժանապատվորեն հազարամյակներ հետևում թողած Պարսկաստանի անցած ճանապարհի մասին հիշեցնում եմ, որ Հայաստանի շահերի վրա թքած ունեցող, Իրան-Արևմուտք հակամարտության մեջ Արևմուտքին երկրպագող, նրա հաղթանակին հավատացող ու դրանից էքստազի մեջ ընկնող մեր ամեոբաները մի քիչ զգաստանան ու մի թեթև հայացք ձգեն անցած հազարամյակներին, որպեսզի դրանց միաբջիջ ուղեղներին հասնի, թե ի՞նչ ասել է՝ պարսիկներ ու պարսկական պետություն...
Տիգրան Գրիգորյան
30/03/2026
ԻԻՀ արտաքին գործերի նախարարի հայերենով հրապարակված շնորհակալության խոսքը՝ ուղղված հայ ժողովրդին ( իր X-ի միկրոբլոգում )
« ՀՀ կառավարության և ժողովրդի ցուցաբերած աջակցությունը Իրանի ժողովրդին՝ իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության կազմակերպման հարցերում, արժանի է բարձր գնահատանքի ։
Իրանի և Հայաստանի դարավոր կապը այս դժվարին պահին ևս մեկ անգամ ապացուցեց իր ամրությունն ու կենսունակությունը, իսկ այս եղբայրական քայլերը հավերժ կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ » ։
Աբբաս Արաղչի
06/03/2026
Իրանի հայկական եկեղեցիները չեն տուժել - Սյունիք ՀԸ
Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների հարցերի՝տեղեկացնում ենք.Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրենից ստացված տեղեկության համաձայն՝ պատերազմական գործողությո...
02/03/2026
Այաթոլլահ Ալի Խամենեիի հիշատակը կապված է ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և համագործակցության գաղափարների հետ։
Նրա տարիների գործունեությունը կարևոր ներդրում է ունեցել հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման և Իրանում հայ համայնքի կայուն ու արժանապատիվ ներկայության պահպանման գործում։
Նրա հիշատակը հավերժ կմնա երկու բարեկամ ժողովուրդների սրտերում։