23/03/2026
📚
Թեպետ արդեն որոշ ժամանակ է անցել, բայց Հայաստանի ազգային գրադարանում կայացած Գիրք նվիրելու օրվա ջերմ հիշողությունները դեռ շարունակվում են։
Նախաձեռնության շրջանակում գրքային նվիրատվություններ ստացան մի շարք համայնքային և դպրոցական գրադարաններ, այդ թվում՝ նաև Մեղրիի կենտրոնական գրադարանը 📖
📚 Թող գրքի սերն ուղեկցի մեզ ամեն օր։
📚 Գրքերը արդեն տեղում են, և սիրով հրավիրում ենք բոլոր գրքասերներին այցելել Մեղրիի կենտրոնական գրադարան, բացահայտել նոր գրականություն և վայելել ընթերցանության հաճույքը։
🌷Շնորհակալություն նախաձեռնության կազմակերպիչներին և բոլոր աջակիցներին՝ նման կարևոր ծրագրի իրականացման համար։
Մեղրիի կենտրոնական գրադարան
Մեղրիի Մարզամշակութային կենտրոն
#все
08/03/2026
📚🌸 Կանանց մեկամսյակի առթիվ
սիրով շնորհավորում ենք մեր բոլոր ընթերցողուհիներին՝ մայրերին, քույրերին, դուստրերին և ընկերուհիներին։
📖Մեղրիի կենտրոնական գրադարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում ձեզ՝ մեր սիրելի ընթերցողներ, գրքի նկատմամբ ունեցած սիրո և մշակութային կյանքի նկատմամբ ձեր ակտիվ հետաքրքրության համար։ Ձեր ներկայությունն ու հետաքրքրությունը գրադարանի հանդեպ մեզ ոգեշնչում են շարունակել մեր գործունեությունը և ստեղծել ավելի ջերմ ու հետաքրքիր գրքային միջավայր։
Թող գարնան այս գեղեցիկ օրերը լցվեն ջերմությամբ, ժպիտներով և նոր ընթերցումների հաճելի պահերով։ Թող յուրաքանչյուր գիրք ձեզ նվիրի նոր մտքեր, նոր գիտելիքներ և գեղեցիկ զգացողություններ։
Սիրով շնորհավորում ենք բոլոր կանանց ու աղջիկներին՝ մաղթելով առողջություն, երջանկություն, հաջողություններ և խաղաղ ու լուսավոր օրեր։ 🌷
21/02/2026
«Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»:
Ջորջ Բայրոն ✍️
📚✨ Փետրվարի 21 — Մայրենի լեզվի օր ✨📚
Մայրենի լեզուն գրադարանի սրտում է՝ գրքերում պահված, սերունդներին փոխանցվող, ապրող ու շնչող։
Այն մեր պատմությունն է, մտածողությունը, հիշողությունն ու ապագան։
📖 Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ կարդալով, գրելով ու սիրելով մայրենին՝ մենք պահպանում ենք ինքնությունը և հարստացնում հոգևոր աշխարհը։
💙 Թող հայերեն խոսքը միշտ հնչի մաքուր ու կենդանի՝ մեր գրադարաններում և մեր կյանքում։
#ՄայրենիԼեզվիՕր #Փետրվարի21 #Հայերեն #Գրադարան #Գիրք #Մշակույթ
19/02/2026
#ՀովհաննեսԹումանյան
#Թումանյան157
#ԳիրքՆվիրելուՕր
#ՀայԳրականություն
#ԿարդանքՄիասին
#ԳիրքըԱրժեքԷ
#Մշակույթ
#ՀայՄշակույթ
#Մեղրի
#ՄեղրիիՄարզամշակութայինԿենտրոն
19/02/2026
✍️Փետրվարի 19-ին նշվում է հայ մեծանուն բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 157-ամյակը։
Թումանյանը պարզապես գրող չէր․ նա մի ամբողջ դարաշրջան էր՝ իր խոսքով, մտածողությամբ և մարդկային խորությամբ։
🔹 Հետաքրքիր փաստեր Թումանյանի մասին
• Նա ծնվել է 1869 թ. Լոռու Դսեղ գյուղում, և Լոռին դարձավ նրա գրական աշխարհի հոգևոր առանցքը։
• Ուներ 10 երեխա և իր ստեղծագործություններում մեծ տեղ էր տալիս ընտանիքի, մայրության ու մանկության գաղափարին։
• Թումանյանը համարվում է հայկական ժողովրդական խոսքի ամենավարպետ օգտագործողներից մեկը․ նրա լեզուն պարզ է, բայց խորքային։
• Նա ոչ միայն գրեց հեքիաթներ, այլ ստեղծեց փիլիսոփայություն մանկական գրականության մեջ, որտեղ բարին միշտ փորձության մեջ է, բայց հաղթող։
• Եղել է ակտիվ հասարակական գործիչ, զբաղվել է խաղաղարար գործունեությամբ, օգնել է տարբեր ազգերի մարդկանց՝ վտանգելով սեփական կյանքը։
• Նրա «Անուշ» պոեմը դարձավ հայ օպերային արվեստի գլուխգործոցներից մեկը։
• Թումանյանը հաճախ ասում էր․
«Մարդ պիտի լինի՝ նախ մարդ» — միտք, որը մինչ այսօր չի կորցրել իր արժեքը։
📚 Թումանյանի ստեղծագործությունները սերունդների համար դարձան կյանքի դասեր՝ սիրո, խղճի, արդարության և մարդկայնության մասին։
Այս օրը լավ առիթ է կրկին բացելու Թումանյանին, կարդալու մեկ տող, և հիշելու, որ նրա խոսքը դեռ ապրում է մեր մեջ։ 🩵
#подписчики
#ՀովհաննեսԹումանյան
#Թումանյան157
#ԳիրքՆվիրելուՕր
#ՀայԳրականություն
#ԿարդանքՄիասին
#ԳիրքըԱրժեքԷ
#Մշակույթ
#ՀայՄշակույթ
#Մեղրի
#ՄեղրիիՄարզամշակութայինԿենտրոն
19/02/2026
📖✨ Փետրվարի 19-ը գրքի տոն է՝ Գիրք նվիրելու օր
Այս օրը լավագույն առիթն է մտնելու գրադարան,
բացել գրքի էջերն ու բացահայտել նոր աշխարհներ,
հանդիպել սիրելի ու դեռ չկարդացած հեղինակների,
և պարզապես վայելել ընթերցելու հաճույքը 💚
📚 Մեղրիում այդ ճանապարհը սկսվում է
Մեղրիի Կենտրոնական Գրադարան -ից։
Արի՛, դարձի՛ր ընթերցող,
քանի որ ամեն նվեր չէ, որ այսքան արժեք ունի։
#ԳիրքՆվիրելուՕր #Մեղրի #ԸնթերցելուԺամանակ #ԳիրքՆվեր #ԿարդանքՄիասին
Մեղրիի Մարզամշակութային կենտրոն
#подписчики
10/02/2026
Այսօր դու քաղցր ես նայում, առավո'տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով...
Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ...
Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լինել հարազատ,
Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին,
Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։
Ողջունել սիրով անց ու դարձողին,
Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,
Հարազատ լինել ջրին ու հողին
Եվ անհուն սիրով սիրել ու գթալ...
Մութ հավերժության դառնությունն զգալ,––
Եվ թախծել անհուն և անչար լինել,—
Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ,
Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել...
Մեռնել անտրտունջ հնազանդության
Մեղմագին երգով, ժպիտով քնքուշ. —
Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն,
Ցնորք է անվերջ, երազ է անուշ...
10/02/2026
«Ես երգում եմ սիրտս՝ ինչպես կա…»
Վահան Տերյան✍️
🔹️Վահան Տերյան 141_ամյակ🔹️
Երեկ Վահան Տերյանի ծննդյան օրն էր՝ հայ քնարերգության այն մեծանուն բանաստեղծի, որի խոսքը մինչ այսօր հնչում է մեր հոգիներում՝ նրբությամբ, տխրությամբ ու սիրո խոր զգացումով։ Նրա տողերը ժամանակ չեն ճանաչում, դրանք պարզապես ապրում են… ✨📖