Նոյեմբերյան համայնքի ավագանու արտահերթ նիստ
Նոյեմբերյանի համայնքապետարան / Noyemberyan municipality
Նոյեմբերյանը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր է Տավուշի մարզի հյուսիսում։ Գտնվում է ՀՀ հյուսիսային մասում, սահմանակից է Վրաստանին և Ադրբեջանին։
04/06/2026
Տավուշն է խոսում | ժողովրդական խոսափողը Նոյեմբերյանում | ուղիղ 🎥
Տավուշն է խոսում | Ժողովրդական խոսափողը Նոյեմբերյանում Միացե՛ք «Տավուշի խոսափողին»🟩 Քո ձայնը կարևոր է․ մոտեցի՛ր «Տավուշի ...
04/06/2026
02/06/2026
📢 Սիրելի՛ երեխաներ և ծնողներ,
Հունիսի 10-ին՝ ժամը 17:00-ին և 19:00-ին, Բերդավանի Գեղագիտական կենտրոնում բացառիկ և նոր ներկայացմամբ կհյուրընկալվի Ազգային տիկնիկային թատրոնը։
🎭 Սպասվում է հետաքրքիր, գունեղ և հիշարժան հանդիպում փոքրիկ հանդիսատեսի համար։
🎟️ Տոմսերի ձեռքբերման համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով կամ մոտենալ Բերդավանի Գեղագիտական կենտրոն։
⚠️ Շտապե՛ք, տեղերը սահմանափակ են։
01/06/2026
Հունիսի 1-ը` Նոյեմբերյան համայնքի բնակավայրերում: 🎈
Հունիսի 1-ին Նոյեմբերյանի կենտրոնական զբոսայգին լցված էր մանկական ծիծաղով, գունեղ տրամադրությամբ և տոնական եռուզեռով։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումը նախաձեռնել էր Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը՝ համայնքապետարանի աջակցությամբ։
Տոնական օրը համախմբել էր բազմաթիվ փոքրիկների, ծնողների և հյուրերի՝ ստեղծելով ջերմ ու ուրախ մթնոլորտ՝ միասին նշելու մանկության ամենագեղեցիկ և սպասված տոնը։
01/06/2026
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ և համայնքի բնակիչներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Երեխաների ժպիտը աշխարհի ամենամեծ հարստությունն է, իսկ նրանց անհոգ ու լուսավոր մանկությունը՝ մեր բոլորի պատասխանատվությունը։ Թող յուրաքանչյուր երեխա մեծանա խաղաղ երկնքի տակ, սիրո և հոգատարության միջավայրում՝ շրջապատված ջերմությամբ, ուշադրությամբ ու բարությամբ։
Մաղթում եմ մեր փոքրիկներին առողջություն, անսահման երջանկություն, անհոգ ու գունավոր մանկություն, նոր երազանքներ և մեծ ձեռքբերումներ։
Թող նրանց ճանապարհը միշտ լուսավոր լինի, իսկ կապույտ երկինքը՝ խաղաղ ու արևաշող։
Թող յուրաքանչյուր ընտանիքում հնչի մանկական ծիծաղ, և մեր համայնքը շարունակի լինել այն վայրը, որտեղ երեխաները սիրում են ապրել, ստեղծագործել ու երազել։
Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։
30/05/2026
Մայիսի 30-ին Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած գեղեցիկ և հիշարժան տոնական երեկո՝ նվիրված համայնքի շրջանավարտներին։
Միջոցառումը նախաձեռնել էր Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը համայնքապետարանի աջակցությամբ՝ նպատակ ունենալով շնորհավորել և ոգևորել կյանքի նոր փուլ մուտք գործող երիտասարդներին։
Երեկոն համախմբել էր բազմաթիվ երիտասարդների, ծնողների, ուսուցիչների և համայնքի բնակիչների։ Տոնական մթնոլորտը լի էր ժպիտներով, ուրախությամբ և հուզիչ պահերով։
Շրջանավարտները ներկայացան իրենց ավարտական պարերով, իսկ նրանց աննման վալսերը դարձան երեկոյի ամենահուզիչ ու սպասված պահերից մեկը։
Համայնքի ղեկավարը շնորհավորեց շրջանավարտներին, մաղթեց բարի երթ, նպատակների իրականացում, հաջողություններ և նոր ձեռքբերումներ՝ ընդգծելով, որ երիտասարդներն են համայնքի զարգացման և երկրի ապագայի կարևոր հենարանը։
Մշակութային ծրագրի ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ և անակնկալներ, երեկոյի տոնական տրամադրությունն ապահովեցին հաղորդավար Վահագն Գասպարյանը և DJ Dav-ON:
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Website
Address
Noyemberyan
4103
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
