Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան

Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան, Library, Յու. Գագարինի 1շ, Noyemberyan.

Մեզ մոտ կարող եք գտնել ոչ միայն հարուստ գրականություն, այլև ջերմ միջավայր, հետաքրքիր քննարկումներ և նոր ընկերներ։🏛💡📚
✨ Մեր նպատակն է՝ դարձնել ընթերցանությունը կենսակերպ և համախմբել համայնքը գիտելիքի շուրջ։

Photos from Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան 's post 05/06/2026

✨ Հեքիաթային ու խնդուն օր գրադարանում✨
​Այսօր Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանի կազմում գործող Մանկական գրադարանը վերածվել էր իսկական խաղահրապարակի ու թատերական բեմի։ Մեր հյուրերն էին Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի սքանչելի ու աշխույժ սաները։
​Օրը լի էր անկեղծ ժպիտներով, երգ ու պարով, ջերմ ասմունքով ու անսահման խնդությամբ։ Ամենատպավորիչ պահը, թերևս, «Պապն ու շաղգամը» հեքիաթի բեմականացումն էր, որտեղ փոքրիկները մեծ ոգևորությամբ ու դերասանական շնորհով մարմնավորեցին սիրված հերոսներին։
​Շնորհակալ ենք մեր փոքրիկ բարեկամներին և մանկապարտեզի աշխատակազմին ՝ գրադարանն այսքան արևոտ ու գունեղ դարձնելու համար։
Մեր դռները միշտ բաց են ձեր առաջ։ 📚❤️

Photos from Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան 's post 03/06/2026

☀️ Գրադարանում այսօր տոնական ու մանկական աշխույժ էր
​Այսօր Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանը հյուրընկալել էր «Նոյեմբերյանի թիվ 2 մսուր-մանկապարտեզի» սաներին։ Մեր փոքրիկ բարեկամները ոչ միայն բացահայտեցին գրադարանի կախարդական աշխարհը, այլև հնարավորություն ունեցան տեսնելու իրենց մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանի յուրօրինակ տիկնիկների ցուցահանդեսը։
​✨ Երեխաներն այնքան տպավորված էին, որ անմիջապես անուններ կնքեցին ցուցադրված տիկնիկներին՝ նրանց շունչ ու նոր պատմություն տալով։ Փոքրիկները նաև հետաքրքիր էքսկուրսիա անցան Իգնատ Մամյանի թանգարանում։
​🎁 Օրն էլ ավելի հիշարժան դարձավ, երբ մեր սիրելի հյուրերը գրադարանին նվիրեցին գեղեցիկ հուշանվերներ և մի չքնաղ տիկնիկ, որն այսուհետ կզարդարի մեր անկյունը։
​💖 Շնորհակալ ենք թիվ 2 մանկապարտեզի անձնակազմին և սաներին՝ գրադարանը ժպիտներով ու ջերմությամբ լցնելու համար։ Սիրով սպասում ենք հաջորդ հանդիպմանը։

03/06/2026

❤️💙🧡

Photos from Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան 's post 03/06/2026

📚✨ «Ֆեմինիզմը գրքերում»․ տեղեկատվական դասընթաց՝ մեր գրադարանում
​🗓️ Մայիսի 14-ին, 15-ին, 19-ին և 26-ին Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանում տեղի ունեցավ «Ֆեմինիզմը գրքերում» խորագրով հետաքրքիր ու բովանդակալից տեղեկատվական դասընթաց, որին մասնակցեցին 14-16 տարեկան պատանիներ ու աղջիկներ։
​💡 Ծրագրի ղեկավար Արմինե Նավասարդյանը և համակարգող Ժեննի Մաճկալյանը ֆեմինիստական գրականության և ինտերակտիվ հարցաշարերի միջոցով մասնակիցների հետ քննարկեցին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝
​Կանանց իրավունքների պաշտպանությունը,
​Ընտանեկան և սոցիալական կարծրատիպերը,
​Հասարակության մեջ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները։
"Ֆեմինիզմը գրքերում"ծրագիրը ֆինանսավորվել է "Կանանց ռեսուրսային կենտրոն"ՀԿ_ի կողմից։
​🎁 Ծրագրի շնորհիվ գրադարանի գրքային ֆոնդը համալրվեց 20 միավոր լավագույն ֆեմինիստական գրքերով։
​📖 Գրքերն արդեն հասանելի են և սիրով սպասում են իրենց ընթերցողներին։ Շտապե՛ք գրադարան՝ նոր ու հետաքրքիր բացահայտումների հետևից։ 😊

Photos from Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան 's post 03/06/2026

✨ Անակնկալ և սպասված հանդիպում Մանկական գրադարանում 📚
​Օրերս Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանի կազմում գործող Մանկական գրադարանը հյուրընկալել էր սիրված, տաղանդավոր գրող Աշոտ Աղաբաբյանին:
​Հեղինակի անակնկալ այցը իսկական տո@ն դարձավ մեր գրադարանավարների համար։ Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում անդրադարձանք գրողի ստեղծագործություններին, վերլուծեցինք սիրված հերոսներին և, անշուշտ, խոսեցինք վերջերս լույս տեսած «Կարդինալը» վեպի մասին։
​Գրողի համար ամենամեծ գնահատականն ու հաճելի բացահայտումն այն էր, որ գրադարանի դարակներում իր գրքերի տեղն ազատ էր. դրանք հենց այդ պահին ընթերցողների սեղաններին էին: 🥰
​📖 Շնորհակալ ենք Աշոտ Աղաբաբյանին՝ մեր օրը բովանդակալից դարձնելու և գրքի հանդեպ սերը ևս մեկ անգամ արժևորելու համար։

Photos from Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան 's post 02/06/2026

📖✍️ Ամառային բովանդակալից օրեր գրադարանում. երկու նոր խմբակ դպրոցականների և պատանիների համար։ ✨
​Սիրելի՛ աշակերտներ, պատանիներ և հարգելի՛ ծնողներ,
Ամառային արձակուրդները հրաշալի ժամանակ են նոր հմտություններ ձեռք բերելու և ժամանակն օգտակար անցկացնելու համար։ Մեր գրադարանը սիրով հայտարարում է երկու նոր և հետաքրքիր խմբակների մեկնարկը.
​📚 1. «Ամառային ընթերցանության և ուղղագրության խմբակ» (Կրտսեր և միջին դպրոցականների համար)
​Այս խմբակը կօգնի երեխաներին սիրել գիրքը, զարգացնել գեղեցիկ խոսքն ու ամրապնդել գիտելիքները։
​Ի՞նչ ենք անելու.
​Կարդալու ենք ամենահետաքրքիր գրքերն ու քննարկելու ենք դրանք։
​Ասմունքելու ենք՝ սովորելով արտահայտիչ ու անկաշկանդ խոսել։
​Զարգացնելու ենք ուղղագրությունը՝ հետաքրքիր խաղ-մրցույթների, թելադրությունների և բառախաղերի միջոցով անցնելու ենք հայերենի ուղղագրական կանոնները։
​👧👦 Տարիքը՝ 7-12 տարեկան։
​💼 2. «Պատանի գրադարանավար» խմբակ (Բարձր դասարանների աշակերտների համար)
​Ցանկանո՞ւմ ես տեսնել, թե ինչպես է աշխատում գրադարանը ներսից և ձեռք բերել կազմակերպչական նոր հմտություններ։
​Ի՞նչ ենք անելու. Ծանոթանալու ենք գրադարանի աշխատանքային առօրյային, սովորելու ենք գրքերի դասակարգումը, ֆոնդերի կառավարումը, ընթերցողների հետ աշխատանքը և ինքներս հանդես ենք գալու որպես իսկական գրադարանավարներ։
​👩‍🎓👨‍🎓 Տարիքը՝ 13-17 տարեկան։
​🎯 Ինչո՞ւ միանալ մեզ.
​Հարստացնել բառապաշարը և գրագետ խոսքը
​Ձեռք բերել գործնական հմտություններ
​Ժամանակն անցկացնել հաճելի, ջերմ ու ընկերական միջավայրում։
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է:

Photos from Սարգիս Զուրաբյան վարժարան մանկական զարգացման կենտրոն's post 01/06/2026

Թող բոլոր երեխաների մանկությունը լինի խաղաղ, անհոգ ու գրքային հրաշքներով լի։ 🎈📚✨

01/06/2026

📖✨️​Այսօր մեր գրադարանի կազմում գործող Կողբի գրադարանում ևս հյուրընկալել էինք մեր ամենասպասված ու սիրելի հյուրերին՝ երեխաներին։ Միասին ճամփորդեցինք հեքիաթների կախարդական աշխարհով՝ ընթերցելով բոլորիս կողմից սիրված «Կարմիր գլխարկը» պատմությունը։
​Իսկ հեքիաթից հետո գրադարանը վերածվեց իսկական խաղահրապարակի։ Երեխաները խաղացին հետաքրքիր խաղեր, անցկացրին անմոռանալի ժամանակ ու հեռացան՝ իրենց հետ տանելով նոր տպավորություններ ու, ամենակարևորը, սեր դեպի գիրքն ու գրադարանը։ 🐺❤️👧
​Շնորհակալություն մեր փոքրիկներին՝ օրն այսքան գունեղ ու աշխույժ դարձնելու համար:

Photos from Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան 's post 01/06/2026
Photos from Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան 's post 01/06/2026

✨ Հունիսի 1-ը մեր գրադարանում անցավ անսահման ժպիտների, երգի ու գույների ներքո։ 🎨🎤
​Այսօր Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանը (Մանկական գրադարան) սիրով հյուրընկալեց «Սարգիս Զուրաբյան վարժարանի» պայծառ ու տաղանդավոր սաներին։ Միասին տոնեցինք Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ օրը լցնելով ուրախ երգերով, զրույցներով և, իհարկե, ստեղծագործական վառ երևակայությամբ: Մեր փոքրիկ հյուրերը ոչ միայն երգեցին, այլև իրենց վառ երազանքներն ու պատկերացումները նկարեցին թղթին։ 🎈
​Շնորհակալ ենք «Զուրաբյան վարժարանին» և բոլոր փոքրիկներին՝ գրադարանը տոնական շնչով ու անկեղծ խնդությամբ լցնելու համար։
​Թող բոլոր երեխաների մանկությունը լինի խաղաղ, անհոգ ու գրքային հրաշքներով լի։ 📚✨

Want your business to be the top-listed Government Service in Noyemberyan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Յու. Գագարինի 1շ
Noyemberyan
4101

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00