ՄՍԾ Ախուրյանի տարածքային կենտրոն

ՄՍԾ Ախուրյանի տարածքային կենտրոն

Share

Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114:

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։

Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին ի

30/05/2026

Կառավարության աջակցությամբ՝ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա․

16 միլիոն դրամ՝ սեփական տան համար։ ՀՀ Կառավարությունը կրկին հնարավորություն է տալիս սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օգտվել բնակապահովման ծրագրից և ստանալ 16 միլիոն դրամ աջակցություն՝ անհատական բնակելի տուն կառուցելու համար։

Ծրագիրը վերաբացվել է 2026 թվականի մարտի 20-ին։ Այս փուլում 1,417 ընտանիք կմիանա առաջին փուլում արդեն աջակցություն ստացած 2,319 շահառուներին։ Արդյունքում` 3,736 ընտանիք կունենա սեփական տուն՝ մինչև 2027 թվականի ավարտը։

Սեփական տուն ունենալը պետք է լինի ոչ թե հեռավոր նպատակ, այլ իրական հնարավորություն։ Այս ծրագիրը հենց դրա համար է։

Դիտեք տեսանյութը՝ տեղեկանալու, թե ովքեր կարող են դիմել ծրագրին։

Photos from ՄՍԾ Ախուրյանի տարածքային կենտրոն's post 28/05/2026

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
📣 Միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնում սույն թվականի մայիսի 25֊ին կայացավ սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի հերթական նիստը:
🎯Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգային հարցեր⬇️
📌սոցիալապես անապահով և խոցելի ընտանիքների խնդիրները, ներկայացվեցին քաղաքացիների դիմումները և իրականացված սոցիալական ուսումնասիրությունների արդյունքները։
🤝 Ընդունվեցին նպատակային որոշումներ՝ ուղղված սոցիալական պաշտպանության ամրապնդմանը և քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը։

27/05/2026

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվող բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով։

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։ Համակարգողը պատասխանատու է ծրագրային գործողությունների արդյունավետ պլանավորման, իրականացման, մշտադիտարկման և համապարփակ վերահսկման համար։

📌 Ծրագրի համակարգողի (Project Coordinator) թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://mlsa.am/competition/188 ։

Photos from ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն's post 27/05/2026

📢 Բյուջետային գործընթացի կազմակերպման աշխատանքներում կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումն ու մասնակցությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպական Միության աջակցությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում։

Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը, նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

📌 Նախարարության աշխատակիցները ներկայացրել են երեխաների, կանանց և մարդկանց թրաֆիքինգի, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտների 2027 թ․ բյուջետային գործընթացի, մասնավորապես՝ 2027-2029 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշները, բյուջետային հայտերի որակի գնահատման մեխանիզմներն ու արդյունքները, ինչպես նաև նոր նախաձեռնությունները։

Կարևորելով բյուջետավորման և ֆինանսական պլանավորման հարցում հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը՝ բանախոսներն ընդգծել են, որ պետական ռեսուրսների արդյունավետ բաշխման գործընթացը կարևոր նախապայման է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մատուցելու հասցեական և լիարժեք ծառայություններ։

✅ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ ներկաները խոսել են մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման, խնամքի կազմակերպման նոր գործիքակազմի, պետություն-քաղհասարակության համագործակցության ամրապնդման և այլ հարցերի շուրջ։

27/05/2026

📌 ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցների տրամադրման գործընթացների մասին։

✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=rdSD_D3Rzu0

26/05/2026

✅ Սոցիալական բնակարանի տրամադրում՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց։

25/05/2026

📌 Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ։

24/05/2026

📢📍Աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտությունների, աշխատաշուկայի առանձնահատկությունների, զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի և e-work.am/ աշխատանքի որոնման պետական հարթակի միջոցով ուսուցման և աշխատանք գտնելու հնարավորությունների մասին իրազեկման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության մասնագետներն այցելել են Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ և Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան։
✅Ներկայացվել են սոցիալական պաշտպանության ոլորտի 4 ուղղությունները՝ աշխատանք և զբաղվածություն, սոցիալական աջակցություն, սոցիալական ապահովություն, անձի ֆունկցիոնալության գնահատում։
✅Քննարկվել են գործատուների պահանջներն ու շահառուների ուսուցման և աշխատանքի տեղավորմանն ուղղված աջակցության ծրագրերը։

23/05/2026

🏡 16 մլն դրամ պետական աջակցություն' սահմանամերձ և առանձին բնակավայրերում տուն կառուցելու համար։ Ծրագրից արդեն իսկ օգտվել է 2973 ընտանիք։

23/05/2026

📌 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը Civilnet-ի հետ զրույցում անդրադարձել է աշխատաշուկայում կանանց մրցունակության բարձրացմանը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներին, խոսել կանանց զբաղվածությանը խոչընդոտող հանգամանքների և ոլորտային մի շարք այլ հարցերի մասին։

Want your business to be the top-listed Government Service in Shirak?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Գյումրու խճուղի 42
Shirak

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00