ՄՍԾ Եղվարդի տարածքային կենտրոն

ՄՍԾ Եղվարդի տարածքային կենտրոն

Share

Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114:

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։

Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին ի

30/05/2026

Կառավարության աջակցությամբ՝ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա․

16 միլիոն դրամ՝ սեփական տան համար։ ՀՀ Կառավարությունը կրկին հնարավորություն է տալիս սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օգտվել բնակապահովման ծրագրից և ստանալ 16 միլիոն դրամ աջակցություն՝ անհատական բնակելի տուն կառուցելու համար։

Ծրագիրը վերաբացվել է 2026 թվականի մարտի 20-ին։ Այս փուլում 1,417 ընտանիք կմիանա առաջին փուլում արդեն աջակցություն ստացած 2,319 շահառուներին։ Արդյունքում` 3,736 ընտանիք կունենա սեփական տուն՝ մինչև 2027 թվականի ավարտը։

Սեփական տուն ունենալը պետք է լինի ոչ թե հեռավոր նպատակ, այլ իրական հնարավորություն։ Այս ծրագիրը հենց դրա համար է։

Դիտեք տեսանյութը՝ տեղեկանալու, թե ովքեր կարող են դիմել ծրագրին։

27/05/2026

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվող բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով։

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։ Համակարգողը պատասխանատու է ծրագրային գործողությունների արդյունավետ պլանավորման, իրականացման, մշտադիտարկման և համապարփակ վերահսկման համար։

📌 Ծրագրի համակարգողի (Project Coordinator) թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://mlsa.am/competition/188 ։

Photos from ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն's post 27/05/2026

📢 Բյուջետային գործընթացի կազմակերպման աշխատանքներում կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումն ու մասնակցությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպական Միության աջակցությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում։
Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը, նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
📌 Նախարարության աշխատակիցները ներկայացրել են երեխաների, կանանց և մարդկանց թրաֆիքինգի, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտների 2027 թ․ բյուջետային գործընթացի, մասնավորապես՝ 2027-2029 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշները, բյուջետային հայտերի որակի գնահատման մեխանիզմներն ու արդյունքները, ինչպես նաև նոր նախաձեռնությունները։
Կարևորելով բյուջետավորման և ֆինանսական պլանավորման հարցում հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը՝ բանախոսներն ընդգծել են, որ պետական ռեսուրսների արդյունավետ բաշխման գործընթացը կարևոր նախապայման է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մատուցելու հասցեական և լիարժեք ծառայություններ։
✅ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ ներկաները խոսել են մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման, խնամքի կազմակերպման նոր գործիքակազմի, պետություն-քաղհասարակության համագործակցության ամրապնդման և այլ հարցերի շուրջ։

27/05/2026

📌 ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցների տրամադրման գործընթացների մասին։
✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=rdSD_D3Rzu0

📌 ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցների տրամադրման գործընթացների մասին։

✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=rdSD_D3Rzu0

26/05/2026

✅ Սոցիալական բնակարանի տրամադրում՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց։

25/05/2026

📌 Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ։

22/05/2026

📌Շարունակվում է անպահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց կարճաժամկետ ուսուցման դասընթացների, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման, զբաղվածության ապահովման պիլոտային ծրագիրը, որով Հայաստանի 2 մարզում՝ Կոտայքում և Սյունիքում 2026 թվականին արդեն 30 ծրագիր է իրականացվել։
✅Հուլիսի 1-ից ծրագիրը գործելու է ՀՀ բոլոր մարզերում
📝Մանրամասները ներկայացնում է ՄՍԾ զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Կարապետյանը։
Հղումը՝ 👇
uss.social.gov.am

20/05/2026

📌 ԱՍՀ նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Ալավերդյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ․ ռազմավարությամբ սահմանված գերակայությունների, գենդերային հավասարության և ոլորտային մի շարք ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։

✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=TFDoAA5k0nU

20/05/2026

📢Թափուր աշխատատեղ
Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարանում մանկավարժի թափուր աշխատատեղեր նշված մասնագիտություններով.
📌Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում,
📌Ֆիզիկա,
📌Հանրահաշիվ,
📌Երկրաչափություն:
Մանրամասների համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի տարածքային կենտրոն` սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժին:
Հասցեն ք.Եղվարդ,Կնունյանց փող, 1-ին նրբ,38/1:
☎️060652795

19/05/2026

🏠 Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է․ այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 6193 ընտանիք, որից իրացվել է 2857-ը։
Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
✅ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
✅ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, ✅ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։
📎 Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։

🏠 Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է․ այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 6193 ընտանիք, որից իրացվել է 2857-ը։

Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

✅ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
✅ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, ✅ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։

📎 Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։

Want your business to be the top-listed Government Service in Yeghvard?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Կնունյանց 1-ին նրբանցք, 38/1
Yeghvard

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00