08/04/2026
Սույն թվականի ապրիլի 10-ին և 17-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի կունենա ճանաչողական այց, որը նախատեսված է ՀՀ բոլոր միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար:
Այցի նպատակն է աշակերտներին ծանոթացնել կենսաբանության ֆակուլտետի կառուցվածքին, ընդունելության կարգին, գործող կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման գործընթացներին:
Հանդիպման շրջանակներում աշակերտները կծանոթացան ֆակուլտետի 7 ամբիոններում իրականացվող ուսումնական և գիտահետազոտական աշխատանքներին, կայցելեն գիտական լաբորատորիաներ, կծանոթանան կենսաբանության արդի գիտական ուղղությունների հետ:
Աշակերտները կծանոթանան նաև այն լայն աշխատաշուկային, որտեղ կարող են աշխատել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտները:
31/03/2026
📢 Ապրիլի 2-ին սիրով հրավիրում ենք մասնակցելու վարպետաց դաս-սեմինարին՝
«ԴՆԹ-ն՝ որպես ապացույց իրավական գործընթացներում» 🧬⚖️
Սեմինարի ընթացքում կքննարկվեն ԴՆԹ ապացույցների կիրառման հնարավորությունները, սահմանափակումները և արդի մոտեցումները իրավական ոլորտում։ Մասնակիցները հնարավորություն կունենան խորանալ թեմայի մեջ, ձեռք բերել գործնական գիտելիքներ և մասնակցել ինտերակտիվ քննարկումների։
📍 Վայրը՝ Ani Plaza Hotel
📅 Ապրիլի 2
🕑 Ժամ՝ 14:00
💰 Մասնակցության վճար՝ 10 000 դրամ
🎓 Ուսանողների համար՝ 30% զեղչ
Մասնակցությունը՝ նախնական գրանցմամբ։ Տեղերը սահմանափակ են։
Գրանցման հղում՝ https://forms.gle/HCFEQheAEGdCTjY39
📍 Միացեք մեզ՝ բացահայտելու, թե ինչպես է գիտությունը կիրառվում արդարադատության մեջ։
📞 Մանրամասների համար՝ 095 511 885
#Իրավագիտություն #ՎարպետացԴաս
27/03/2026
ԵՊՀ-ում, մարտի 23-26-ը կազմակեպվեց ԲՏՃՄ ճամբար՝ նախատեսված հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերների համար: Ճամբարի շրջանակում աշակերտներն այցելեցին նաև գենետիկայի և բջջաբանության ամբիոն 👨🔬👩🔬🧬🔬
21/03/2026
📣Մարտի 19-ին և 20-ին տեղի ունեցավ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տարեկան երկօրյա գիտաժողովը, որը համախմբել էր ոլորտի մասնագետներին և երիտասարդ գիտնականներին։
Գիտաժողովի շրջանակում ելույթներով հանդես եկան նաև ինստիտուտի
Ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատողներ Հովհաննես Իգիթյանը և Լուսինե Բաղդասարյանը։
Հովհաննես Իգիթյանը ներկայացրեց «ԴՆԹ ապտամերների հակավիրուսային ակտիվության գնահատումը՝ ԴՆԹ-ի վնասվածքների վերլուծության հիման վրա» թեմայով ուսումնասիրությունը, իսկ Լուսինե Բաղդասարյանը` «Արագացված էլեկտրոնների ճառագայթահարմամբ մակածված գենոմային անկայունությունը» թեմայով զեկույցը👨🔬👩🔬🧬🔬։
19/03/2026
📣 ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում մեկնարկեց Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տարեկան երկօրյա գիտաժողովը՝ համախմբելով ոլորտի գիտական միտքն ու փորձը մեկ հարթակում։
🔎 Ավելին՝ https://www.ysu.am/news/92156
#ԵՊՀ #կենսաբանություն
13/01/2026
🔬ԵՊՀ գիտնականները Հայաստանում առաջին անգամ ուսումնասիրում են ապտամերները՝ միկրոսկոպիկ մոլեկուլներ, որոնք կարող են ուղղակիորեն հակազդել վիրուսների հետ։
🔍Այս նոր հետազոտությունը բացում է վիրուսների դեմ պայքարի նոր ուղիներ և բացահայտում հայկական գիտության արագ զարգացող հնարավորությունները՝ միավորելով մոլեկուլային կենսաբանությունը, նանոտեխնոլոգիան ու քիմիան։
🎧Հաղորդումը կարող եք լսել՝ https://shorturl.at/1vfGY
08/12/2025
🧑🔬🔬🧬ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ասպիրանտ Հովհաննես Իգիթյանի ուսումնասիրության շրջանակում հակավիրուսային ազդեցությամբ օժտված օպտիմալ ապտամերների հայտնաբերումն է։