International Police Association section Armenia

International Police Association section Armenia

Share

Organization

28/01/2026

Սիրելի՛ հայրենակիցներ

Հունվարի 27-ն այսուհետ նշվում է որպես Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհման օր։
Այն հիշեցնում է այն բարձր պատասխանատվությունը, որով մարդիկ կանգնեցին հայրենիքի պաշտպանության ճանապարհին և վճարեցին ամենաթանկ գինը։

Այս օրը խոնարհումով ու սիրով հիշում ենք նրանց ու մեր աջակցությունն ու հարգանքն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։
Ձեր ցավը խորն է, անդառնալի և մեր պարտքն է լինել ձեր կողքին՝ լուռ, արժանապատիվ ու մշտական ներկայությամբ։

Հիշատակը մեզ պարտավորեցնում է՝ լինել ուժեղ, համախմբված և պատասխանատու մեր երկրի ապագայի հանդեպ։

Խոնարհվում եմ հայրենիքի համար կյանքը նվիրաբերածների հիշատակին։
Հավերժ հիշատակ։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մոտրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ
Բաբկեն Սեդրակյան

Photos from ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia's post 28/01/2026
Photos from ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB's post 28/01/2026
28/01/2026

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մեր պաշտոնական կայքում հրապարակվել է Կենտրոնական բանկի կողմից հայտնաբերված անձանց ցանկ, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայություների մատուցման առաջարկով: https://www.cba.am/hy/unlicensed-organizations/

Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին նման կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման պարագայում փոխանցել Կենտրոնական բանկին պաշտոնական հաղորդակցման միջոցներով:

Միևնույն ժամանակ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից: Վերջիններիս մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.cba.am/hy/licensed-banks/ հղմամբ:

28/01/2026
30/03/2025

Ձեզ անհրաժեշտ է ճշգրիտ տեղեկատվություն❓
Կասկածում եք❓
Խնդիր ունե՞ք, որը պահանջում է մասնագիտական հետաքննություն❓
🔎 Gabrielyan & Partners Detective Bureau ՝ Հայաստանում առաջին և միակ մասնավոր խուզարկուական գործակալությունը Ձեր կողքին է! 🔎
📌 Մենք՝ Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի անդամ , մասնագիտացված և որակավորված միակ մասնավոր խուզարկուներ ենք Հայաստանում, պատրաստ ենք տրամադրել արագ, գաղտնի և բարձրակարգ ծառայություններ՝
✅ Փաստերի հավաքագրում,Անձի վերաբերյալ տեղեկատվության ճշտում:
✅ Վճարային խարդախությունների բացահայտում:
✅ Կորպորատիվ հետաքննություններ:
✅ Անհայտ կորածների որոնում:
🔒 100% գաղտնիություն, բարձր մասնագիտական ստանդարտներ, արագ արդյունք!
Հետաքրքրվա՞ծ եք: Գրեք կամ զանգահարեք մեզ.
📩 [email protected]
📞+37455553535
📍 Երևան, Սասունցի Դավիթի 13/1,Նուռ Պլազա բիզնես կենտրոն:
#Հետաքննություն #ՄասնավորԽուզարկու #Անվտանգություն #Հայաստան #ՄասնավորԴետեկտիվ
@подписчики

30/12/2024

Ճանապարհելով 2024թ-ի աշխատանքային տարին:

30/12/2024

Սիրելի ընկերներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:
Թող 2025-ը լինի ձեռքբերումների, նվաճումների և հաղթանակների տարի: Ուժ և կորով՝ մեր երկրի սահմաններն անառիկ պահող, մեր խաղաղ կեցությունն ապահովող հայ զինվորին: Խաղաղություն և բարօրություն՝ մեր երկրին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Բաբկեն Սեդրակյան

21/09/2024

Շնորհավոր տոնդ, ազատ ու անկախ Հայաստան🇦🇲🇦🇲🇦🇲
Հայաստանի երրորդ հանրապետությունը 33
տարեկան է: 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով: Սեպտեմբերի 23-ին` հանրաքվեից երկու օր անց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էին 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 94,39 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 մարդ, դեմ` 0,46 տոկոսը:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել էր ու 02/06/2024

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել էր ու Երեկ՝ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում երեխաների համար կազմակերպվ...

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

5 Moskovyan
Yerevan
0001

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00