ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Share

Տեղեկացեք էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներու?

Photos from ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն's post 30/04/2019

Նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյը այցելել են ՀԱԷԿ

Այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյը այցելել են Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ):
Նրանք տեղում ծանոթացել են ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվող արդիականացման աշխատանքներին և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի ներդրման ընթացքին, ապա շրջայց են կատարել ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում, եղել կենտրոնական ղեկավարման վահանակում:
Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի հետ:
Յուկիյա Ամանոյը կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ իր ղեկավարած գործակալությունը պատրաստակամ է շարունակելու աջակցել Հայաստանին՝ միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման ոլորտում:
Հակոբ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԱԷՄԳ-ին՝ տարիների ընթացքում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում ՀԱԷԿ-ին ցուցաբերված աջակցության համար:

23/04/2019

ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը

Նախագիծն ընդունվեց 118 կողմ ձայնով:

Մեր բոլոր քայլերն ուղղված են, որպեսզի նվազի Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը. Մելքոնյան 12/04/2019

https://armtimes.com/hy/article/158636?fbclid=IwAR1TVtVvylf11pP0-3eov_P5IcMJvaPg9azdtIe5k72oASksPauYgW71u0s

Մեր բոլոր քայլերն ուղղված են, որպեսզի նվազի Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը. Մելքոնյան Այնուհետեւ ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թեհրանում նախատեսվում է «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախաձեռնության» համակարգող խորհրդի նիստը՝ 4 երկրների նախար...

Հայկական կողմն առաջարկել է «Գազպրոմ» ընկերության հետ սակագնի մասին հնգամյա համաձայնագիր կնքել 08/04/2019

https://www.youtube.com/watch?v=pb8XJ91Jd9M&feature=youtu.be&fbclid=IwAR2YtcUHdgfKD4aWAiW_3lkOdipMuw3bbFmJPMq2iUNpyRz5ifC1eybY5kA

Հայկական կողմն առաջարկել է «Գազպրոմ» ընկերության հետ սակագնի մասին հնգամյա համաձայնագիր կնքել

Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում հայկական կողմն առաջարկել է «Գազպրոմ» ընկերության հետ հնգամյա համաձայնագիր կնքել՝ գազի սակագնի մասին ամեն տարի թարմացվող պայմանագրի փոխարեն։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը, որն առաջարկը ներկայացնողներից մեկն է եղել, «Ազատությանը» հայտնեց՝ սակագնի երկարամյա պայմանագիրը կնպաստի տնտեսությունը կայունությանը:

Հայկական կողմն առաջարկել է «Գազպրոմ» ընկերության հետ սակագնի մասին հնգամյա համաձայնագիր կնքել

06/04/2019

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի շնորհավորական ուղերձը՝ երկրաբանների մասնագիտական տոնի առթիվ

Սիրելի՛ երկրաբաններ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Երկրաբանի օրվա առթիվ: Այս տոնը լավ առիթ է՝ անդրադառնալու հանքահորերում աշխատողների, օգտակար հանածոների ուսումնասիրությամբ, արդյունահանմամբ զբաղվողների կարևոր ու պատասխանատու աշխատանքին, վերլուծելու առկա խնդիրներն ու նախանշելու անելիքները:
Մեր երկրի տնտեսության զարգացումն ու առաջընթացն անհնար է պատկերացնել առանց երկրաբանների նպատակաուղղված աշխատանքի: Ձեր նվիրյալ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է դառնում բացահայտել հանքարդյունաբերության զարգացման ներուժը, գնահատել օգտակար հանածոների արդյունահանման հնարավորություններն ու միևնույն ժամանակ մշակել ընդերքի պաշարների պահպանման լուծումները:
Սիրելի՛ երկրաբաններ, մեծ է ձեր ավանդը Հայաստանի գիտության և տնտեսության մեջ, և, անշուշտ, ձեր գործունեության արդյունքն է, որ ունենք կայացած հանքահումքային արդյունաբերական համալիր:
Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Երկրաբանի օրվա առթիվ, ձեր ընտանիքներին մաղթում ամենայն բարին, իսկ ձեզ` առողջություն և նորանոր նվաճումներ:

Photos from ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն's post 05/04/2019

Սփյուռքահայ գործարարների հետ քննարկվել են էներգետիկայի բնագավառում ներդրումային հնարավորությունները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն ապրիլի 5-ին ընդունել է սփյուռքահայ գործարարների պատվիրակությանը, որի կազմում էին «Hydrodom» և «Industrial Motorpower Corporation» ընկերությունների ներկայացուցիչներ Անատոլի Մաթևոսյանը, Շանթ Ղարիբյանը, Լևոն Ղարիբյանը, Սերժ Ղարիբյանը և Հարի Նաջարյանը:
Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի ոլորտը, իրականացված ծրագրերը: Այս համատեքստում սփյուռքահայ գործարարների հետ քննարկվել են էներգետիկայի բնագավառում, մասնավորապես՝ հիդրոէներգետիկայի, արևային, երկրաջերմային ծրագրերի ներդրումային հնարավորությունները:
Սփյուռքահայ գործարարները ներկայացրել են նախկինում իրականացված ուսումնասիրությունները և դրանց հիման վրա կազմված ներդրումային ծրագրերը:
Գործարարները նախարարի պաշտոնակատարին տեղեկացրել են նաև, որ համագործակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջատար կազմակերպություններից մեկի հետ, որը պատրաստ է միանալ ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներդրողները ուսումնասիրություն կիրականացնեն հիդրոէներգետիայի և երկրաջերմային ոլորտներում՝ հիմնվելով Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Գործարարները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ սկսել գործնական աշխատանքները:

Photos from ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն's post 26/03/2019

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով Գարեգին Բաղրամյանը գտնվում էր Գերմանիայում

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով քառօրյա աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Այցի նպատակն էր էներգետիկ քաղաքականությանը, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ռազմավարության մշակմանը, ոլորտի զարգացմանը և կարգավորմանը, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ, վերաբերող հարցերի քննարկումը:
Այցի շրջանակում Գարեգին Բաղրամյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների, Էկոնոմիկայի և էներգետիկայի դաշնային նախարարության, «Քամու էներգիա» դաշնային միավորման, Էներգետիկայի և ջրային տնտեսության դաշնային միավորման, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, NEXT Kraftewerke-ի (շուկայի օպերատոր), Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՈ), Ներդրումների և տեխնոլոգիաների խթանման գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ քաղաքականության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերը, տեղի է ունեցել նաև փորձի և տեղեկատվական նյութերի փոխանակում: Գերմանական կողմի հետ ձեռք է բերվել վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, հողմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության համաձայնություն։

23/03/2019
Photos from ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն's post 23/03/2019

Օրվա ընթացքը. համապետական շաբաթօրյակին մասնակցում են ՀՀ ԷԵԲՊ նախարարության և համակարգի ընկերությունների աշխատակիցները

Photos from ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն's post 20/03/2019

Քննարկվել են ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում

Մարտի 20-ին տեղի է ունեցել «Ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկում՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում:
Քննարկման ընթացքում կարևորվել է ՀԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքը Հայաստանից ՌԴ տեղափոխելու հարցը: Այդ համատեքստում նշվել է, որ աշխատած միջուկային վառելիքի ՌԴ արտահանման և հետագա վերամշակման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով ստեղծվել է հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբ՝ տեխնիկատնտեսական և տրանսպորտատեխնոլոգիական սխեմայի ուսումնասիրություններ իրականացնելու համար:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ, հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավար Վարդան Մարտիրոսյանն ընդգծել է, որ այդ ուսումնասիրությունների արդյունքներով կիրականացվեն տեխնիկական միջոցների, ենթակառուցվածքների նախապատրաստման աշխատանքները, ինչպես նաև պիլոտային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում, որից հետո միայն կսկսվի պիլոտային ծրագրի իրականացումը:
«Պիլոտային ծրագրի իրականացումը կարևոր է նաև լոգիստիկ ու կազմակերպչական հարցերի լուծման առումով»,- ընդգծել է Վարդան Մարտիրոսյանը։
«Տեխսնաբէքսպորտ» ԲԸ ռազմավարական մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Իրինա Ժերդեցկայան քննարկման մասնակիցներին է ներկայացրել աշխատած միջուկային վառելիքի հետ վարվելու համաշխարհային փորձը:
Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման հարցին։

«Արդեն իսկ երկարաձգվել են ավելի քան 2500 անուն մասնագիտական բաղադրիչների, համակարգերի և կոնստրուկցիաների շահագործման ժամկետները։ Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, անցկացվել է մի քանի կիլոմետր մալուխ, ապամոնտաժվել ու տեղադրվել են սարքավորումներ։ 2019 թվականին մեքենայական սրահում իրականացվող մոնտաժման ու գործարկման համալիր աշխատանքների շրջանակում նախատեսվում է 2-րդ տուրբոգեներատորի տեղադրումը, և կսկսվեն կայանի հիմնական համակարգերի անվտանգության բարձրացման աշխատանքները։ Նախագծի ավարտին Հայաստանը կունենա ավելի բարձր արդյունավետությամբ ԱԷԿ, իսկ դրա անվտանգության մակարդակը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին»,- նշել է Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդականը:

Քննարկումների ժամանակ փորձագետները նշել են, որ ատոմային էներգետիկայի զարգացումը չափազանց կարևոր է և ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, և ժամանակն է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել նմանատիպ հզորությունների ուղղությամբ։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրոտեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանը նշել է, որ տնտեսության զարգացման հեռանկարում Հայաստանին անհրաժեշտ է 600-1000 Մվտ հզորությամբ ԱԷԿ, որը կընդլայնի տարածաշրջանի երկրներ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունները։
«Ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում» քննարկմանը մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ), «Հայատոմ» ՓԲԸ գիտահետազոտական ինստիտուտի, հասարակական կազմակերպությունների, ատոմային էներգետիկայի ճյուղերում մասնագիտացված կադրեր պատրաստող բուհերի ներկայացուցիչներ, փորձագետներ:
Հանդիպում-քննարկումը կազմակերպել էր «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ «Հայատոմ» ՓԲԸ գիտահետազոտական ինստիտուտի աջակցությամբ։

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Կառավարական տուն 3, Հանրապետության Հրապարակ
Yerevan
0010