22/02/2019
Շտապ ❗️❗️❗️
«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» թիմը, կարևորելով պետական մտածողությունը, հաշվի առնելով ՀՀ վարչապետի կողմից անընդհատ և պարբերաբար հնչեցվող թեզերը մտքի և գաղափարական հեղափոխության, զարգացման, բաց, արդյունավետ և մարդակենտրոն կառավարման վերաբերյալ, ինչպես նաև արձանագրելով տեղեկատվական դաշտի ակնհայտ անմխիթար վիճակը, ևս մեկ անգամ առաջարկում և ակնկալում ենք բովանդակային և կառուցողական հանդիպում:
Ներկայացնում ենք սեպտեմբերից առ այսօր «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» կողմից ուղարկված և անպատասխան մնացած թվով 3-րդ գրությունը:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Tigran Avinyan Eduard Aghajanyan / Էդուարդ Աղաջանյան ՀՀ կառավարություն Vladimir Karapetyan
Azatutyun TV CivilNet.TV A1plus Հայելի ակումբ Factor TV ArmNews Hetq
28/01/2019
Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ
Շնորհավոր տոնդ, հա՛յ ժաղովուրդ
30/12/2018
«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարը ամփոփել է անցնող տարին, անդրադարձել ենք նաև ապագայից մեր սպասումներին ու ակնկալիքներին: Մեր հյուրն է մշակութաբան Անուշ Հակոբյանը:
The PORC radio program "Hartak" sums up the passing year and refers to our expectations from future. Our guest is culturologist Anush Hakobyan.
29.12.18/ Հարթակ- Նոր տարի՝ լույսի ծնունդ
Յուրաքանչյուր շաբաթ օր՝ ժամը 13:00-ին, Հանրային ռադիոյի եթերում է «Հարթակ» ռադիոհաղորդումը:
28/12/2018
«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարի այս տարվա վերջին՝ Ամանորի թողարկման ընթացքում ամփոփելու ենք անցնող տարին: Ինչպիսի՞ն են մեր սպասումներն ու ակնկալիքները ապագայից: Մեր հյուրն է մշակութաբան Անուշ Հակոբյանը:
Լսե՛ք մեզ դեկտեմբերի 29-ին՝ ժ.13:00-ին, Հանրային ռադիոյի եթերում:
This year's last PORC radio program "Hartak" sums up the passing year. What expectations do we have from future? Our guest is culturologist Anush Hakobyan.
Listen to us on Saturday, December 29, at 13:00 on Public Radio.
27/12/2018
Ներկայացնում ենք «Հայաստանի բուհերում սովորող ուսանողների շրջանում հանդուրժողականության և սոցիալական երևույթների հանդեպ դիրքորոշման չափում.մեդիայի ազդեցությունը վերջիններիս ձևավորման վրա» հետազոտությունը, որն իրականացվել է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» կողմից 2018թվականին՝ նպատակ ունենալով չափել հայաստանյան բուհերի ուսանողների շրջանում հանդուրժողականությունը և մեդիայի ազդեցությունը դրա ձևավորման գործում, նաև թե ինչպես են մեկնաբանում «հանդուրժողականություն» և «անհանդուրժողականություն» հասկացությունները ուսանողները։ Ուսումնասիրության շրջանակներում շեշտը դրվել է նաև ուսանողների արժեքային համակարգի նկարագրի և մի շարք սոցիալական երևույթների հանդեպ դիրքորոշման պարզաբանման վրա։
Հ.գ. 21.12.2018թ.-ին կայացել է նաև հետազոտության արդյունքների ներկայացման բաց միջոցառումը, որին մասնակցել են հետաքրքրված անձիք, փորձագետներ:
Հայաստանի բուհերում սովորող ուսանողների շրջանում հանդուրժողականության և սոցիալական երևույթների հանդեպ դիրքորոշման չափում.pdf
27/12/2018
Ներկայացնում ենք «Հայկական մեդիայի դերը սփյուռքում՝ որպես տեղեկատվության փոխանցման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործիք սոցիալ-քաղաքական փոփոխությունների պայմաններում» հետազոտությունը, որը իրականացվել է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» կողմից 2018թվականին` նպատակ ունենալով պարզել սփյուռքահայ հեռուստադիտողների հեռուստատեսային և ռադիո նախընտրությունները, արբանյակային հեռուստատեսության և ռադիոյի դերը հայկական սփյուռքում սոցիալ-քաղաքական փոփոխությունների համատեքստում։
Հայկական մեդիայի դերը սփյուռքում՝ որպես տեղեկատվության փոխանցման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործիք.pdf
27/12/2018
Ներկայացնում ենք «Արբանյակային հեռուստատեսության և ռադիոյի դերը հայկական սփյուռքում» հետազոտությունը, որը իրականացվել է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» կողմից 2018թվականին` նպատակ ունենալով պարզել սփյուռքահայ հեռուստադիտողների հեռուստատեսային և ռադիո նախընտրությունները, արբանյակային հեռուստատեսության և ռադիոյի դերը հայկական սփյուռքում, ինչպես նաև Առաջին ալիքի առկա և պոտենցիալ լսարանը։
Արբանյակային հեռուստատեսության և ռադիոյի դերը հայկական սփյուռքում.pdf
27/12/2018
Ներկայացնում ենք «Հասարակության կողմից Հանրային ռադիոյի նոր կերպարի ձևավորման պահանջի ուսումնասիրություն» հետազոտությունը, որը իրականացվել է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» կողմից 2018թվականին` նպատակ ունենալով պարզել հասարակության ակնկալիքները Հանրային ռադիոյից երկրում տեղի ուենցող ներքաղաքական փոփոխությունների համատեքստում։
Հասարակության կողմից Հանրային ռադիոյի նոր կերպարի ձևավորման պահանջի ուսումնասիրություն.pdf
27/12/2018
Ներկայացնում ենք «Հասարակության կողմից Հանրային հեռուստաընկերության նոր կերպարի ձևավորման պահանջի ուսումնասիրություն» հետազոտությունը, որը «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» կողմից իրականացվել է 2018թվականին՝ նպատակ ունենալով հասկանալ ՀՀ քաղաքներում և գյուղերում հանրության ակնկալիքները Հանրային հեռուստաընկերությունից, ինչպես նաև տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների համատեքստում հեռուստաընկերությունից սպասվող գործելաոճը։
Հասարակության կողմից Հանրային հեռուստաընկերության նոր կերպարի ձևավորման պահանջի ուսումնասիրություն.pdf
24/12/2018
«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարի այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք #թավշյա #հեղափոխության արժեհամակարգին, ինչպես նաև ամփոփել ենք «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի»` տարիների կատարած աշխատանքը: Թեման քննարկել ենք «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» գործադիր տնօրեն Թամարա Գևորգյանի հետ:
The following PORC radio program "Hartak" refers to the value system of the , as well as sums up work implemented through years by the "Public Opinion Research Centre". The topic has been discussed with the executive director of "Public Opinion Research Centre" Tamara Gevorgyan.
22.12.18/ Հարթակ-Կառավարում և առաջնորդություն
Յուրաքանչյուր շաբաթ օր՝ ժամը 13:00-ին, Հանրային ռադիոյի եթերում է «Հարթակ» ռադիոհաղորդումը:
21/12/2018
«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարը անդրադառնալու է #թավշյա #հեղափոխության արժեհամակարգին, ինչպես նաև ամփոփելու է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի»` տարիների կատարած աշխատանքը: Մեր հյուրն է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» գործադիր տնօրեն Թամարա Գևորգյանը:
Լսե՛ք մեզ դեկտեմբերի 22-ին՝ ժ.13:00-ին, Հանրային ռադիոյի եթերում:
This week's PORC radio program "Hartak" refers to the value system of the , as well as sums up work implemented through years by the "Public Opinion Research Centre". Our guest is the executive director of "Public Opinion Research Centre" Tamara Gevorgyan.
Listen to us on Saturday, December 22, at 13:00 on Public Radio.
17/12/2018
«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարի այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք ստեղծված նոր #քաղաքական իրողությանն ու հասարակության սպասելիքին: Թեման քննարկել ենք լրագրող, մեկնաբան Արմեն Հովհաննիսյանի հետ:
The following PORC radio program "Hartak" refers to the newly evolved situation and to the expectations of our society. The topic has been discussed with journalist, political commentator Armen Hovhannisyan.
15.12.18/ Հարթակ-Ազատ կամքի արտահայտում՝ 7 րդ գումարման ԱԺ արտահերթ ընտրություններ
Յուրաքանչյուր շաբաթ օր՝ ժամը 13:00-ին, Հանրային ռադիոյի եթերում է «Հարթակ» ռադիոհաղորդումը: