10/04/2026
🇦🇲
Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ/Yerevan Urban Development PIU մեծ կարևորություն ենք տալիս ռազմավարական գործընկերություններին, որոնք նպաստում են գործարար համայնքի հետ կապերի ամրապնդմանը, միջազգային փորձի ներգրավմանը և ազդեցիկ քաղաքային զարգացման և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։
Այս համատեքստում Գրասենյակի գործադիր ղեկավարությունն արդյունավետ հանդիպում ունեցավ Առևտրի միջազգային պալատի Հայաստանի ներկայացուցչության հետ՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի գործող տնօրեն Aneta Babayan-ի և ԱՄՊ Հայաստանի կոմիտեի գլխավոր քարտուղար Raffy Semerdjian-ի միջև ստորագրվեց Փոխըմբռնման Հուշագիր։
Հուշագիրը հիմք է ստեղծում երկարաժամկետ համագործակցության համար՝ միտված ներդրումների խթանմանը, մասնավոր հատվածի ներգրավման ընդլայնմանը, նոր փորձի և որակավորված միջազգային ընկերությունների մասնակցության խրախուսմանը Երևանի քաղաքային զարգացման օրակարգում։
🇺🇸
At the Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ/Yerevan Urban Development PIU, we highly value strategic partnerships that help connect us with the business community, attract international expertise, and support the implementation of impactful urban development projects.
In this context, the PIU’s Executive Office held a productive meeting with ICC Armenia to discuss opportunities for cooperation.
A Memorandum of Understanding was signed by Aneta Babayan, Acting Director of the Yerevan Urban Development PIU, and Raffy Semerdjian, Secretary General of ICC National Committee Armenia.
The MoU lays the foundation for long-term collaboration aimed at promoting investment, encouraging private sector engagement, and bringing new expertise and qualified international companies to Yerevan’s urban development agenda.
23/03/2026
📌Մեկնարկել է Արտաշատի խճուղի–Մ2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ՝ Հ8–Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության մրցույթային գործընթացը։
Այս կարևոր նախաձեռնության իրականացումը միտված է ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցմանը, երթևեկության բեռնաթափմանը և հետիոտների անվտանգ և հարմարավետ տեղաշարժմանը։
🗓️Վերջնաժամկետ ՝ 30․03․2026
Մանրամասները հետևյալ հղումներով ՝
http://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=11875477
http://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=11894146
20/03/2026
🇦🇲
📍Մարտի 13-ին Գերմանիայի կառավարության աջակցությամբ GIZ-ը և «Կանայք
բիզնեսում․ ներդրում ապագայի համար» ՀԿ-ն Կանանց հզորացման ակումբի (WE
Club) շրջանակում հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել՝ քննարկելու կանանց
դերը հանրային և մասնավոր հատվածներում կայուն ապագայի ձևավորման գործում։
Այս կարևոր հարթակում ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Երևանի
կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա
Բաբայանը ՝ հանդես գալով որպես խոսնակ և կիսվեց իր արժեքավոր փորձով ՝
ընդգծելով կանանց ներգրավվածության կարևորությունը քաղաքային կայուն
զարգացման գործընթացներում։
Նախաձեռնությունը ողջունեցին Գերմանիայի դեսպանության Զարգացման
համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը և GIZ-ի «Խաղաղ և
ներառական հասարակություններ» ոլորտի համակարգող Թոմ Լանդեսը։
Միջոցառումը համախմբել էր տեղական ինքնակառավարման մարմինների,
քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, կանանց կողմից ղեկավարվող
բիզնեսների ներկայացուցիչների և ուսանողների:
🏆Նման նախաձեռնություններին մասնակցությունը՝ առաջնորդությունից մինչև
նորարարություն, խթան կհանդիսանա նոր, գործնական մտահղացումների և
գաղափարների ձևավորման համար։
#եկնծիգ #Կանայքբիզնեսում #առաջնորդություն #նորարարություն #քաղաքայինզարգացում
🇬🇧
📍On 13 March , With the support of the German Government, GIZ and “Women
in Business: Investing for the Future” (WiBIF) NGO hosted an inspiring
event within the Women Empowerment Club (WE Club), highlighting the
crucial role of women in shaping sustainable futures across both public
and private.Aneta Babayan, The Director of the Urban Development PIU,
actively participated in this important platform as a speaker. She
shared her valuable experience, highlighting the importance of women’s
involvement in sustainable urban development processes.The discussion
was welcomed by the Katrin Buder-Pelz, Head of German Development
Cooperation at the German Embassy in Armenia, and Tom Landes, Sector
Coordinator of the Peaceful and Inclusive Societies at GIZ․The event
brought together representatives of local self-governments, civil
society, private sector, women-led businesses, and students․
🏆Engagement in such initiatives—from leadership to innovation—will
stimulate the development of new, practical ideas and concepts.
19/03/2026
🇦🇲
Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ը մասնակցել է
Հանրային հատվածի նորարարությունների III ֆորումին (Public
Sector Innovation Forum III), որը կազմակերպվել է ՄԱԿ-ի
Զարգացման ծրագրի (UNDP) Հայաստանի Կայուն զարգացման
նպատակների նորարարական լաբորատորիայի կողմից՝
«Հարմարվողական կառավարում՝ համակարգային փոխակերպման
համար» խորագրով։
Կազմակերպության տնօրեն Անետա Բաբայանը վարել է «Governing in
Portfolios: Cities, Villages, and Experiments» թեմայով պանելային
քննարկումը, որի ընթացքում քննարկվել են քաղաքների և համայնքների
կառավարման նորարարական մոտեցումները, փորձարարական
գործիքների կիրառումը, ինչպես նաև տարածքային զարգացման
արդյունավետ մոտեցումները։
Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ բարդ և արագ փոփոխվող
միջավայրում արդյունավետ կառավարման ապահովման համար
առանցքային նշանակություն ունեն նորարարական մոտեցումները,
միջոլորտային համագործակցությունը և տվյալահեն որոշումների
կայացումը։
Ֆորումը համախմբել է պետական կառավարման մարմինների
բարձրաստիճան ներկայացուցիչների, միջազգային
կազմակերպությունների փորձագետների և ոլորտի մասնագետների՝
նպաստելով գաղափարների փոխանակմանը և Կայուն զարգացման
նպատակներին համահունչ լուծումների ձևավորմանը։
Նման հարթակներում մասնակցությունը կարևոր է կազմակերպության
համար՝ նորարարական մոտեցումների խթանման, ինստիտուցիոնալ
կարողությունների ամրապնդման և Երևանում կայուն ու դիմակայուն
քաղաքային համակարգերի զարգացման տեսանկյունից։
#ՀանրայինՀատվածիՆորարարություն
#ԿայունԶարգացմանՆպատակներ #Քաղաքաշինություն
#Երևան #Նորարարություն #Կառավարում
#ՄԱԿիԶարգացմանԾրագիր #ԴիմակայունՔաղաքներ
🇬🇧
Participation in the Public Sector Innovation Forum III
The Yerevan Urban Development Investment PIU participated in the Public
Sector Innovation Forum III, organized by the UNDP Armenia SDG
Innovation
Lab under the theme “Adaptive Governance for Systemic Transformation.”
Aneta Babayan, Director of the organization, moderated a panel
discussion titled
“Governing in Portfolios: Cities, Villages, and Experiments.” The
session explored
innovative approaches to urban and local governance, including the
application
of experimental tools, as well as effective approaches to territorial
development.
The discussion emphasized that in a complex and rapidly evolving
environment,
effective governance relies on innovative approaches, cross-sector
collaboration,
and evidence-based decision-making.
The forum brought together senior representatives of public
administration,
international experts, and practitioners, fostering knowledge exchange
and the
development of solutions aligned with the Sustainable Development Goals.
Engagement in such platforms is of strategic importance for the
organization,
reinforcing its commitment to advancing innovation, strengthening
institutional
capacity, and supporting the development of sustainable and resilient
urban
systems in Yerevan.
18/03/2026
📢 ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մեկ փուլով իրականացվող բաց մրցույթ՝ էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով։
Մրցույթի շրջանակում նախատեսվում է ընտրված մասնակցի հետ կնքել պայմանագիր՝ Երևանում թենիսի միջազգային ակադեմիայի ներդրումային ծրագրի հայեցակարգի և մրցութային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։
🔹 Մասնակցությունը բաց է բոլոր իրավասու անձանց համար՝ անկախ քաղաքացիությունից
🔹 Ընտրությունը կատարվելու է նվազագույն գնային առաջարկ ներկայացրած և պահանջներին համապատասխանող մասնակցի օգտին
🔹 Հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով մինչև՝
📅 03 ապրիլի 2026 թ. | ⏰ 11:00
🔹 Հայտերի բացումը՝ նույն օրը և ժամին՝ Armeps համակարգում
📌 Մանրամասների և մասնակցության համար այցելեք՝ https://www.yerevan.am/hy/custom/ek-bmkhtsdzb-26-37/
24/02/2026
🇦🇲
Երևանը շարժվում է դեպի մաքուր և խելացի շարժունակություն
Փետրվարի 20-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Երևանի կայուն քաղաքային տրանսպորտ և էլեկտրական շարժունակություն» ծրագրի առաջին հանրային աշխատաժողովը՝ նշանավորելով մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի վերափոխման կարևոր փուլը։
Ծրագրի ուսումնասիրություններն իրականացվում են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ ձևավորելու ապագա ներդրումային որոշումների համար անհրաժեշտ տեխնիկական և հայեցակարգային հիմքը։ Դրա առանցքում են էլեկտրական ավտոբուսային միջանցքների նախագծումը, դեպոների արդիականացումը, նոր սպասարկման պլանի մշակումը և երթևեկության ու կայանման կառավարման բարելավումը։
Աշխատաժողովը դարձավ բաց երկխոսության հարթակ․ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, փորձագետներ, քաղաքացիական հասարակության անդամները միասին քննարկեցին քաղաքի շարժունակության ներկա խնդիրներն ու ապագա լուծումները։
Աշխատաժողովի ընթացքում քննարկված առաջարկներն ու դիտարկումները կդառնան ծրագրի նախագծային որոշումների հիմք՝ ապահովելու, որ առաջիկա փոփոխությունները լինեն ոչ միայն տեխնիկապես հիմնավորված, այլև մարդկանց իրական կարիքներին համահունչ։
Երևանը քայլ առ քայլ ձևավորում է ավելի մաքուր, արդյունավետ և վստահելի քաղաքային շարժունակություն։
🇬🇧
Yerevan Moves Toward Clean and Smart Mobility
On February 20, the first public workshop of the “Yerevan Sustainable Urban Transport and Electric Mobility” project was held at Yerevan Municipality, marking an important milestone in the transformation of the capital’s transport system.
The project studies are being carried out with the support of the Asian Development Bank and aim to establish the technical and conceptual foundation for future investment decisions. The core components include the design of electric bus corridors, modernization of depots, development of a new service plan, and improvements in traffic and parking management.
The workshop served as an open dialogue platform, bringing together municipal representatives, experts, civil society members to discuss current mobility challenges and future solutions for the city.
The feedback and recommendations collected will form the basis of the project’s design decisions, ensuring that upcoming changes are not only technically sound but also aligned with the real needs of citizens.
Step by step, Yerevan is shaping a cleaner, more efficient, and more reliable urban mobility system.
#եկնծիգ #էլեկտրականտրանսպորտ
20/02/2026
📖 Փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Եզակի տոներից է, որ թեև նոր է (արդեն 18 տարվա պատմությամբ), բայց հասցրել է դառնալ կենսակերպի մի մասը։
10,000-ից ավելի գիրք ամբարած Թումանյանը դրանք ընտանիքի նման փայփայում էր, ամեն նոր գրքով ուրախանում, քանի որ գիրքը պարզապես էջերի կապոց չէ, այլ կենդանի երկխոսություն։
Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ում մենք ևս միացանք այս ավանդույթին՝ միմյանց գիրք նվիրելով։ Գրախանութների հերթերը, ընտրության հաճելի պահերը, նոր գրքի բույրը՝ այս ամենը հաստատում են․ գիրքը առարկա չէ, այլ մեծ կամ փոքր արկած՝ շապիկի ներսում։
Ու մի առանձին հաճույք էլ այն փաստն է, որ գիրք նվիրելը դեռ թղթային ենք հասկանում՝ մեր թվային, էլեկտրոնային, «pdf-երով ու հղումներով» լի դարում։ Որ դեռ կարելի է էջ թերթել, անկյուն ծալել (թող գրքասերները հիմա ներեն), մատիտով գծել, ձեռքդ ընկած թղթի մի կտորով էջանիշ սարքել ու զգալ, որ սա արդեն քո պատմությունն է։
Թո՛ղ նվիրված գրքերը դարակների համար չլինեն․ էջերը մաշվեն, խունանան, ծալվեն, նշումներ արվեն։ Թո՛ղ գրքերը դառնան զրույցի ու բանավեճի առիթ, նոր գաղափարի սկիզբ։ Թո՛ղ մեզ պահեն մտքի, լույսի ու երազանքի աշխարհում։
Չես կարդում՝ չես մտածում։ 😉
#ԵԿՆԾԻԳ #ԳիրքՆվիրելուՕր
14/02/2026
🇦🇲 Մրցույթ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մեկ փուլով բաց մրցույթ և հրավիրում է փորձառու տեղական ու միջազգային նախագծային, ինժեներական և խորհրդատվական թիմերին մրցելու Երևանի մետրոյի զարգացման կարևորագույն նախագծերից մեկում։
Մրցույթի նպատակը
Մշակել Երևանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջև նախատեսվող նոր վերգետնյա («Սուրմալու») կայարանի հայեցակարգային նախագիծը և ձևավորել հարակից տարածքի քաղաքաշինական լուծումները։
Այս փաթեթում մրցում են փորձը, համակարգային մտածողությունը, տեխնիկական ճշգրտությունը և նորարար մոտեցումները։
Ծրագիրն իրականացնում է Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ/Yerevan Urban Development PIU-ը:
Վերջնաժամկետ` 16 մարտի, 2026 թ., ժամը 11:00։
Հայտերը ներկայացվում են բացառապես ARMEPS էլեկտրոնային հարթակով, բացումը՝ նույն օրը։ Մրցութային փաստաթղթերն հասանելի են այստեղ․ https://www.yerevan.am/hy/custom/ek-bmkhtsdzb-26-25/։
Եթե ձեր թիմը կարող է առաջարկել արդյունավետ, իրագործելի և առաջադեմ լուծումներ՝ այս մրցույթը ձեզ համար է։
🇬🇧 Tender
Yerevan Municipality launches a one-stage open tender and invites experienced national and international design, engineering and consultancy teams to compete in one of the capital’s most important transport projects.
The assignment is:
To develop the concept design of a new above-ground metro station (“Surmalu”) between Zoravar Andranik and Sasuntsi Davit, and to shape the urban planning solutions for the surrounding area.
This is a high-visibility mandate in which experience, systems thinking, technical excellence, and innovation will define success.
The implementing agency is Yerevan Urban Development PIU.
Deadline – March 16, 2026, at 11:00.
Submissions must be made via ARMEPS. Bid opening will take place on the same date. Tender documentation: https://www.yerevan.am/hy/custom/ek-bmkhtsdzb-26-25/
If your team can deliver robust, feasible and forward-looking solutions, this competition is for you.
#մրցույթ #եկնծիգ #մետրոկայարան