Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն

Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն, Social service, Հայաստան, ք. Երևան, Բաղրամյան 59г, Yerevan.

Քրիստոնեական ընկալմամբ մերձավորի նկատմամբ սիրո և կարեկցանքի զգացումներն են մարդուն դնում կատարելության ճիշտ ճանապարհի վրա և օգնում նմանվել Աստծուն:
(Ղուկ. 10։30-37)

Արդարի ընծան լիացնում է զոհասեղանը և դրա անուշահոտությունը Տիրոջ առջև է: (Սիրաք 31:7):

26/05/2026

Ավարտվեց «Դրախտի ընտանիք» ծրագրի հերթական փուլը

2022 թվականին Արցախում սկիզբ առած «Դրախտի ընտանիք» ծրագիրն այս տարիների ընթացքում շարունակում է ընդլայնվել՝ իրականացնելով իր կարևոր առաքելությունը։ Ծրագիրն իրականացնում է «ԱՄՍԱՐ» բարեգործական ՀԿ-ն՝ Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում։

Ծրագրի նպատակն ու արդյունքները

Այս փուլի շրջանակներում արցախցի հինգ երիտասարդ ընտանիքների անդամներ հնարավորություն ստացան ձեռք բերել թե՛ հոգևոր-հոգեբանական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները սովորեցին՝

✔︎ ինչպես ամրապնդել ընտանեկան կապերը և կառուցել ներդաշնակ ընտանիք՝ քրիստոնեական արժեքների հիման վրա,
✔︎ ընտանեկան հոգեբանության կարևոր առանձնահատկությունները,
✔︎ վարսահարդարման արհեստ, որը կարող է հիմք հանդիսանալ նրանց հետագա զբաղվածության համար։

Ուսումնական փուլն ամփոփվեց յուրատիպ ուխտագնացությամբ դեպի Հարթագյուղի (Ղալթախչի) Սուրբ Հովհաննես մատուռ։ Ուխտագնացությունն առաջնորդում էր ծրագրի քրիստոնեական դաստիարակության դասընթացավար Դավիթ ուրարակիր Փաշայանը։ Այս ընթացքը մասնակիցների համար դարձավ ոչ միայն գեղեցիկ հուշ, այլև ծրագրից ստացած հոգևոր գիտելիքների գործնական ամրապնդում։

Պաշտոնական էջեր 📌
🌐 https://artsakhdiocese.am/
📸 https://www.instagram.com/artsakhdiocese/
📨 https://t.me/artsakhdiocese

20/05/2026

Արցախյան հրաշապատումներ գրքից:
Էջ 42

Այժմ նախապատրաստվում է գրքաշարի Բ (երկրորդ) մասը:

Գիրքը կարող եք ձեռք բերել Երևան, Չարենցի 20 հասցեում գտնվող «ՀՕՄ Արվեստ»-ից՝ երկուշաբթիից -ուրբաթ`11:00–18:00,
շաբաթ՝ 11:00–15:00։

Եթե դուք (կամ ձեր մտերիմները) ունեք հրաշքի պատմություն, որը կարող է կապված լինել նաև Արցախի որևէ վանքի, եկեղեցու կամ սրբավայրի հետ, խնդրում ենք կիսվել մեզ հետ։ Ներկայումս նախապատրաստվում է գրքի երկրորդ մասը, և ձեր պատմությունը կարող է դառնալ դրա մի մասնիկը։

https://artsakhdiocese.am/news/artsakhyan-hrashapatumner

19/05/2026

«Արցախյան հրաշապատումներ»

գրքույկում ամփոփված են Արցախի սրբավայրերի, եկեղեցիների և անհատների շուրջ ձևավորված հրաշքները, որոնք տեղի են ունեցել հենց մեր օրերում,ինչպես նաև մեր սրբավայրերի պատմությունները:

Սա հավաքագրված վկայությունների շարք է այն մարդկանցից, ովքեր տեսել ու զգացել են Աստծո ներկայությունը Արցախ աշխարհում։

Եթե դուք կամ ձեր մտերիմները ունեք հրաշքի պատմություն,ինչպես նաև կապված Արցախի որևէ վանքի, եկեղեցու կամ սրբավայրի հետ, խնդրում ենք կիսվել մեզ հետ։ Մենք նախապատրաստում ենք գրքի երկրորդ մասը, և ձեր պատմությունը կարող է դառնալ դրա մի մասնիկը։

Գիրքը կարող եք ձեռք բերել Երևան, Չարենցի 20 հասցեում գտնվող «ՀՕՄ Արվեստ»-ից՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00–18:00, շաբաթ՝ 11:00–15:00։

Ձեր պատմությունը մեզ փոխանցելու համար զանգահարեք 097751276 համարին կամ ուղարկեք [email protected] էլ-հասցեին:

02/05/2026

«Արցախյան հրաշապատումներ» գրքույկում ամփոփված են Արցախի սրբավայրերի, եկեղեցիների և անհատների շուրջ ձևավորված հրաշքները, որոնք տեղի են ունեցել հենց մեր օրերում,ինչպես նաև մեր սրբավայրերի պատմությունները:

Սա հավաքագրված վկայությունների շարք է այն մարդկանցից, ովքեր տեսել ու զգացել են Աստծո ներկայությունը Արցախ աշխարհում։

Եթե դուք կամ ձեր մտերիմները ունեք հրաշքի պատմություն,ինչպես նաև կապված Արցախի որևէ վանքի, եկեղեցու կամ սրբավայրի հետ, խնդրում ենք կիսվել մեզ հետ։ Մենք նախապատրաստում ենք գրքի երկրորդ մասը, և ձեր պատմությունը կարող է դառնալ դրա մի մասնիկը։

Գիրքը կարող եք ձեռք բերել Երևան, Չարենցի 20 հասցեում գտնվող «ՀՕՄ Արվեստ»-ից՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00–18:00, շաբաթ՝ 11:00–15:00։

Ձեր պատմությունը մեզ փոխանցելու համար զանգահարեք 097751276 համարին կամ ուղարկեք [email protected] էլ-հասցեին:

Photos from Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն's post 16/04/2026

Երեխաներն այս անգամ կավագործությամբ են զարգացնում իրենց ստեղծագործական միտքը Արցախի թեմի Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում՝ պատրաստելով հայկական ազգային, հոգևոր և այլ խորհրդանիշներով կավե անոթներ, բաժակներ և այլ պատկերներ:

Սիրելի արցախցիներ, ուղղորդեք ձեր զավակներին դեպի Աստծո լույսն ու սովորեցրեք նրանց Աստծո բարին։ Նպաստեք, որ նրանց սրտերում սերմանվեն ու արմատավորվեն բարի սերմեր, որպեսզի ողջ կյանքի ընթացքում միասին վայելեք բարի պտուղներ.
«Եթե ծառը լա՛վ պահեք, նրա պտուղը լավը կլինի, եթե ծառը վա՛տ պահեք, նրա պտուղը վատը կլինի, որովհետև ծառն իր պտղից է ճանաչվում»։
Ավետարան ըստ Մատթեոսի 12։33

«Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը Արցախի թեմում գործում է դեռևս 2021 թվականից՝ հովանավորությամբ «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» Charitable Danish-Armenian Mission։ Ծրագրի շրջանակներում երեխաները ձեռք են բերում քրիստոնեական գիտելիքներ, ավելի խոր պատկերացում կազմում Աստվածաշնչի և Աստծո մասին, ինչպես նաև ամրապնդում են գիտելիքները գործնականում ձեռքի աշխատանքների միջոցով։ Այժմ ծրագիրն ընդգրկում է Երևանում 4 և Էջմիածնում 1 խմբակ։
Մասնակցությունն անվճար է:

Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն

12/04/2026

Սրտի խորը ցավով և խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը:

Տարիներ շարունակ սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը՝ որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը։

Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի ս. Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի ս. Սարգիս, Բերձորի ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։
Ինչքան էլ անարձագանք մնան մեր արդար դատապարտումներն ուղղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությունը չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը:

Ուստի, վերստին կոչ ենք անում միջազգային համապաստասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը:

Սուրբ Զատիկ, 2026 04/04/2026

Սուրբ Զատիկ, 2026 Սուրբ Զատիկ, 2026 | Քրիստոս յարեաւ ի մեռելոց | Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի | Մեզ եւ ձեզ մեծ աւետիս

03/04/2026
14/01/2026

Արցախի թեմի Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնի և Տատիկի հեքիաթը կրթական կենտրոնի նախաձեռնությամբ ս.թ. հունվարի 10-ին Երևանի Սուրբ Խաչ եկեղեցու ներքնասրահում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան տոնական միջոցառում, որը կազմակերպվել էր Charitable Danish-Armenian Mission «Դանիական-Հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ-ի «Լույս Արցախի մանուկներին» ծրագրի հինգ կիրակնօրյա խմբակների 90 երեխաների համար։ Ամբողջ երկու ժամ երեխաները լսել են տատիկի հեքիաթները, նրա հետ խաղացել տարբեր ինտերակտիվ խաղեր , գուշակել հանելուկներ, իսկ վերջում Սուրբ Ծննդյան նվերներով վերադարձել տուն:

Շնորհակալություն @Տատիկի Հեքիաթը կրթական կենտրոնին երեխաների օրը հետաքրքրությամբ լցնելու համար:

Շնորհակալություն Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու համայնքին` Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանի գլխավորությամբ երեխաների օրը Սուրբ Ծննդյան նվերներով քաղցրացնելու համար:

Շնորհակալություն The Bible Society of Armenia Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը երեխաներին մանկական Աստվածաշնչեր նվիրելու համար:

«Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է հանում...»:
Ավետարան ըստ Մատթեոսի 12:35

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Հայաստան, ք. Երևան, Բաղրամյան 59г
Yerevan