30/09/2024
📌«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ում տեղի ունեցավ 10 ժամյա ՇՄԶ դասընթաց 2024 թվականի նոյեմբերի 20, 23, 24, 26-ին։
📝Դասընթացի թեմա՝ «ՀՀ Հարկային օրենսգիրք․ 2023-2024թթ․ ուժի մեջ մտած փոփոխությունները»,
👨🏫Դասընթացավար՝ Հովհաննիսյան Արտակ ։
Դասընթացի ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց 🧾ՀՀ Հարկային օրենսգրքում ուժի մեջ մտած և մտնող փոփոխություններին։
29/12/2023
📌«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ում ՇՄԶ դասընթացները ՖՀՄՍ 15 «Հասույթ գնորդների հետ պայմանագրերից» թեմայով ամփոփեց Ավետիք Մովսիսյանը։
👨🏫Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները․
✔ստանդարտի վերլուծություն
✔ հասույթի ճանաչում
✔հասույթի չափում
✔պայմանագրի ծախսումների ճանաչում։
Դասընթացի արդյունքում մասնակիցները ստացան հասույթի հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ ամբողջական գիտելիքներ։
12/12/2023
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ի հավանությանը ձեռք բերելուն պես «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ում 23․11․2023թ․-ին մեկնարկեցին ՇՄԶ դասընթացները հետևյալ թեմաներով.
📝«Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանությունը հարաբերական գործակիցների միջոցով»,
📝ՀՀ Հարկային օրենսգիրք․ 2022-2023թթ․ ուժի մեջ մտած փոփոխությունները,
📝ԱՄՍ 500 «Աուդիտորական ապացույցներ»,
📝 ՖՀՄՍ 15 «Հասույթ գնորդների հետ պայմանագրերից»,
Դասընթացները համապատասխանաբար իրականացվեցին ոլորտում տարիների փորձ ու գիտելիքներ ունեցող մասնագետների կողմից.
👨🏫Լևոն Խաչատրյան – ֆինանսական վերլուծաբան,
👨🏫Արտակ Հովհաննիսյան - աուդիտոր, հարկային մասնագետ,
👨🏫Արթուր Մխիթարյան - աուդիտոր
👨🏫Ավետիք Մովսիսյան - Հաշվապահ, բյուջեի վերլուծաբան, ՖՀՄՍ-երի մասնագետ:
30/12/2022
🔈 Արժանանալով «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ի հավանությանը՝ «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ 2022թ. դեկտեմբեր ամսին իրականացրեց ՇՄԶ դասընթացներ հետևյալ թեմաներով.
📑 ԱՄՍ 600 «Հատուկ նկատառումներ. Խմբի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ (ներառյալ բաղադրիչի աուդիտորների աշխատանքը)»,
📑 ՀՀ Հարկային օրենսգիրք․ ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտային հարկ,
📑 ՖՀՄՍ 16 Վարձակալություն:
Դասընթացները իրականացվեցին ոլորտում տարիների փորձ ու գիտելիքներ ունեցող դասընթացավարների կողմից.
👨🏫 Արթուր Մխիթարյան - աուդիտոր,
👨🏫 Արտակ Հովհաննիսյան - աուդիտոր, հարկային մասնագետ,
👨🏫 Ավետիք Մովսիսյան - Հաշվապահ, բյուջեի վերլուծաբան, ՖՀՄՍ-երի մասնագետ:
Դասընթացների շրջանակներում #աշխատակիցները իրավիճակային խնդիրների/case study միջոցով հնարավորություն ունեցան ամրապնդել իրենց գիտելիքները վերոնշյալ թեմաներով:
✅ Կազմակերպությունը մշտապես խթանում է իր աշխատակիցների մասնագիտական աճը, որի շնորհիվ կարողանում է մնալ մրցունակ շուկայում:
#ՇՄԶ #դասընթացներ