02/06/2026
😍Հունիսի 1-ին՝Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, Կենտրոն վարչական շրջանի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր տոնական միջոցառումներ, որոնք երեխաների օրը վերածեցին իսկական տոնի։
🥳🎨Տոնական ծրագրի շրջանակում Բարսեղ Կանաչյանի երաժշտական դպրոցի երգչախումբը հանդես եկավ գեղեցիկ երաժշտական կատարումներով, այնուհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ միջազգային նկարչական մրցույթին մասնակցած գրադարանի նկարչական խմբակի սաները պարգևատրվեցին իրենց ստեղծագործական ձեռքբերումների համար։
💃🎤Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Հայ աստղեր» պարային համույթը՝ ներկայացնելով ժամանակակից պարային համարներ, իսկ Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը ուրախացրեց փոքրիկներին իր գեղեցիկ կատարումներով։
🎭Ներկաները դիտեցին «Քո իրավունքները» թատերական ներկայացումը, որը նվիրված էր երեխաների իրավունքների թեմային, ինչպես նաև «Արի գնանք թատրոն» թատերախմբի ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը։
Օրվա ընթացքում երեխաները մասնակցեցին «Ներկիր ինքդ» ստեղծագործական նախաձեռնությանը, խաղերի և վիկտորինաների, ցուցադրեցին իրենց երևակայությունն ու ստեղծագործական կարողությունները, ստացան խրախուսական նվերներ։ Մանկական երգերը,ուրախ տրամադրությունն ու երեխաների ժպիտները օրը դարձնում էին գեղեցիկ և ուրախ։
Միջոցառումը դարձավ գեղեցիկ առիթ՝ ևս մեկ անգամ կարևորելու երեխաների ուրախ մանկությունը։
01/06/2026
🥳Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը
🤩Այսօր՝ հունիսի 1-ին, ամբողջ աշխարհում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հիշեցնելով մեզ, որ յուրաքանչյուր երեխա ունի երջանիկ, անվտանգ ու լիարժեք մանկության իրավունք։
🌞Սպասում ենք բոլոր երեխաներին մեր գրադարանում՝ միասին տոնելու հունիսի 1-ը։
29/05/2026
☀️🎈 Արի միասին նշենք Հունիսի 1-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի բակում
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Կենտրոն վարչական շրջանի հետ համագործակցությամբ սիրով հրավիրում է բոլոր փոքրիկներին մասնակցելու ուրախ, խաղերով, անակնկալներով և ժպիտներով լի տոնական ծրագրին 🌈📚
Օրվա ընթացքում ձեզ սպասվում են բազմաբնույթ հետաքրքիր միջոցառումներ, զվարճալի խաղեր և ջերմ, տոնական մթնոլորտ
🕚 11:00–17:00
📍 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Սիրով սպասում ենք բոլորիդ 🤗
Մուտքն ազատ է 🥰
28/05/2026
Շնորհավոր Մայիսի 28 🇦🇲
1918թ. մայիսի 28-ին հռչակվեց նորանկախ Հայաստանի առաջին Հանրապետությունը
26/05/2026
🥰Գրադարանի սիրելի՛ ընթերցողներ, ներկայացնում ենք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ընթերցանությունը կազմակերպողների սրահի 2026թ.-ի ապրիլ ամսվա ամենաընթերցված գրքերը։
Ընթերցանությունը կազմակերպողների սրահի մարտ ամսվա ամենաընթերցված գրքերը - Խնկո Ապեր
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գր....
21/05/2026
🥰🥰🥰Գրադարանի սիրելի՛ ընթերցողներ, ներկայացնում ենք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 9-12-րդ դասարանցիների սպասարկման սրահի 2026թ.-ի ապրիլ ամսվա ամենաընթերցված գրքերը:
9-12-րդ դաս․ սպասարկման սրահի մարտ ամսվա ամենաընթերցված գրքերը - Խնկո Ապեր
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գր....
20/05/2026
🥰🥰🥰 Գրադարանի սիրելի՛ ընթերցողներ, ներկայացնում ենք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 5-8-րդ դասարանցիների սպասարկման սրահի 2026թ.-ի ապրիլ ամսվա ամենաընթերցված գրքերը:
5-8-րդ դաս․ սպասարկման սրահի փետրվար ամսվա ամենաընթերցված գրքերը - Խնկո Ապեր
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գր....