Իմ բույսը

Իմ բույսը

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Իմ բույսը, 1 Acharyan St., .

Photos from Իմ բույսը's post 10/05/2025

Դեպի Քարի լիճ տանող ճանապարհն այսօր։ Բնությունն այստեղ նոր-նոր է արթնանում։
Նկարում Scilla armena/մկնասոխ հայկական տեսակն է։

Photos from Իմ բույսը's post 06/05/2025

Այսօր մամուռների հետազոտության նպատակով իրականացրել էինք գիտարշավ դեպի Արագած լեռան հարավային լանջեր։
Առաջիկա երեք տարիների ընթացքում պարզելու ենք Արագած լեռան մամուռների տեսակային կազմը։
Ի դեպ այս տարածքին վերաբերող մամռաբանական հետազոտություններ գրեթե չկան։

19/10/2024

Երբևէ լսել եք ռելիկտային բույսերի մասին։ Դրանք տեսակներ են, որոնք եկել, հասել են մեզ անցած դարաշրջաններից։ Այս բույսերը այդ ժամանակների կենդանի վկաներն են, կենդանի բրածոներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել սառցեդարյան կամ ավելի վաղ ժամանակաշրջանների ֆլորայի մասին։ Հայաստանի դենդրոֆլորայի կազմում 20 ռելիկտային տեսակ կա։ Դրանցից մեկը Taxus baccata կամ Կենի հատապտղայինն է։

14/09/2024

Քանի որ իրականացնում եմ նաև բույսերի կառուցվածքային հետազոտություններ, կիսվեմ ձեզ հետ Hyacinthella atropatana տեսակի ցողունի լայնակի կտրվածքի նկարով: Ցողունն այստեղ խոշորացված է 400х:🧐
Մոտ, դժվար տարբերակվող տեսակների տարանջատման համար հետազոտողների կողմից հաճախ օգտագործվում է անատոմիական մեթոդը, որը թույլ է տալիս բացահայտել առանձին տեսակներին բնորոշ կառուցվածքային առանձնահատկությունները:

06/09/2024

Աստղածաղիկ/Астра
Ասում են Աստղածաղիկը սեպտեմբեր ամսին ծնվածների ծաղիկն է։ Այն համարվում է իմաստության և համբերատարության խորհրդանիշ։

Photos from Իմ բույսը's post 31/08/2024

Salvia nemorosa, Եղեսպակ կաղնուտային

Photos from Իմ բույսը's post 21/08/2024

Խոսրովի հրաշք բնությունը😍😍😍

15/08/2024

Գեորգենու գույները բազմազան են։ Այն լինում է տարբեր գույների, բայց ոչ կապույտ կամ երկնագույն։ Ասում են դեռևս 19-րդ դարում 1 ֆունտ մրցանակ են խոստացել կապույտ թերթիկներով գեորգենու սորտ ստացողին, սակայն ոչ ոքի դա չի հաջողվել։ Այսօր էլ կապույտ թերթիկներով գեորգենի դեռ չկա։
Ուստի հիանանք նկարի վարդագույնով։
Իսկ դուք տեղադրեք մեկնաբանությունում ձեր ունեցած գույները։👇

Want your business to be the top-listed Government Service?

Website