03/06/2026
Հայ⬇️Fr⤵️
🔹Հունիսի 3-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ինստիտուտի նախագահ, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի նախագահ Ժան-Դավիդ Լևիտի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցին և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի ստորագրմանը։ Դեսպան Խաչատրյանը նշել է, որ այդ փաստաթուղթը կարևոր հանգրվան է երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի ամրապնդման գործում։
Կողմերը նաև քննարկել են հայկական և ֆրանսիական ակադեմիական հաստատությունների ու փորձագիտական շրջանակների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային արդի զարգացումների վերաբերյալ։
Fr⬇️
🔹Le 3 juin, Arman Khachatryan, Ambassadeur de la République d’Arménie en France, a rencontré Jean-David Levitte, président de l’Institut de France et président de l’Académie des sciences morales et politiques.
Au cours de la rencontre, des questions relatives aux relations entre l’Arménie et la France ont été abordées. Une attention particulière a été accordée à la visite d’État du président français Emmanuel Macron en Arménie ainsi qu’à la signature de la Déclaration conjointe sur l’établissement d’un partenariat stratégique entre l’Arménie et la France. L’Ambassadeur Khachatryan a souligné que ce document constitue une étape importante dans le renforcement encore davantage des relations entre les deux pays.
Les parties ont également évoqué les perspectives de la coopération entre les institutions académiques arméniennes et françaises ainsi qu’entre les experts des deux pays.
Les développements régionaux et internationaux actuels ont également été abordés.
02/06/2026
🔹Հունիսի 2-ին Փարիզում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում, տեղի ունեցավ «Միջազգային ճաշ» (Déjeuner International) ավանդական միջոցառումը։
Միջոցառումը կազմակերպվել էր «Bienvenue en France» («Բարի գալուստ Ֆրանսիա») ասոցիացիայի կողմից, որի պատվավոր նախագահն է ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի տիկինը՝ Մարինա Բարոն, իսկ նախագահը՝ Վերոնիկ Դեբիովրը։
Վերջինս միջոցառման ընթացքում հանդես եկավ ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններին մասնակցության համար։
«Միջազգային ճաշը» «Բարի գալուստ Ֆրանսիա» ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենաճանաչված և սպասված նախաձեռնություններից է, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներին ցուցադրելու իրենց ազգային խոհանոցն ու գաստրոնոմիական ավանդույթները։ Այս տարի Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ևս մասնակցեց միջոցառմանը՝ ներկայացնելով հայկական խոհանոցի բազմազան ուտեստները։
Միջոցառման առանձնահատկություններից էր նաև սահմանված դրես-կոդը՝ սպիտակ, կապույտ կամ կարմիր գույներով հագուստ՝ ի պատիվ Ֆրանսիայի ազգային դրոշի գույների։
Այս խորհրդանշական մոտեցումը միջոցառմանը հաղորդել էր միասնականության և բարեկամության յուրահատուկ մթնոլորտ՝ ընդգծելով Ֆրանսիայի նկատմամբ հարգանքն ու տարբեր մշակույթների համախմբումը մեկ հարթակում։
Տեղեկություն. «Bienvenue en France» («Բարի գալուստ Ֆրանսիա») ասոցիացիան գործում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հովանու ներքո՝ վայելելով դրա աջակցությունը։ Այս տարի այն կնշի հիմնադրման 50-ամյակը։ Ասոցիացիան միավորում է Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին, նրանց ընտանիքների անդամներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
01/06/2026
▪️Nous avons appris avec une profonde tristesse le décès d’André Santini, maire d’Issy-les-Moulineaux, ancien ministre et figure marquante de la vie publique française.
Ami du peuple arménien de longue date, il a fait preuve d’un engagement fort et constant en faveur de l’Arménie et des Arméniens, y compris de la communauté arménienne de France. Son attachement sincère et constant aux liens d’amitié entre l’Arménie et la France restera gravé dans nos mémoires.
Nous adressons nos plus sincères condoléances à sa famille, à ses proches, aux Isséens ainsi qu’à tous ceux qui lui étaient attachés.
01/06/2026
Հայ⬇️ Fr⤵️
Մայիսի 30-ին Փարիզի մերձակա Պալեզո քաղաքում անցկացվել է «Հայաստանի օրեր» ամենամյա մշակութային փառատոնի 3-րդ թողարկումը, որը կազմակերպվել է «Հայ-ֆրանսիական միություն» մշակութային ասոցիացիայի նախաձեռնությամբ։
Միջոցառման բացման պաշտոնական մասում ելույթներով հանդես են եկել Պալեզոյի քաղաքապետ Գրեգուար դե Լաստեիրին և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Լիլիթ Անտոնյանը։
Այնուհետև միջոցառման մշակութային հատվածում ներկայացվել են հայկական ազգային հագուստն ու հայկական խոհանոցը, ինչպես նաև հայ ստեղծագործների աշխատանքները և նախաձեռնությունները, կազմակերպվել են մի շարք ժամանցային գործունեություններ։ Հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ծանոթանալու հայ հեղինակների հետ։
Fr⬇️
Le 30 mai, la 3ᵉ édition du festival culturel annuel « Journées d’Arménie » s’est tenue dans la ville de Palaiseau. L’événement a été organisé à l’initiative de l’Association culturelle «Union franco-arménienne».
Lors de la cérémonie officielle d’ouverture, des discours ont été prononcés par Grégoire de Lasteyrie, maire de Palaiseau, ainsi que par Lilit Antonyan, troisième secrétaire de l’Ambassade de la République d’Arménie en France.
La partie culturelle a ensuite mis à l’honneur les costumes traditionnels arméniens, la gastronomie arménienne, ainsi que les créations et initiatives portées par des artistes arméniens. Plusieurs animations ont également été proposées tout au long de la journée, offrant au public l’occasion de rencontrer les créateurs présents et d’échanger autour de leurs œuvres.
29/05/2026
🔹 Մայիսի 29-ին Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիայի միավորված համայնքներ կառույցը կազմակերպել է «Տարածքների դիվանագիտություն» խորագրով հանդիպում-քննարկումների շարք՝ Ֆրանսիայի ապակենտրոնացված դերակատար կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման նպատակն էր՝ շեշտելու ապակենտրոնացված համագործակցության դերը միջազգային համագործակցության զարգացման գործում։
Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջողված օրինակ լինելու համատեքստում հանդիպմանը, որպես բանախոս, հրավիրվել էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։
Դեսպան Խաչատրյանը մասնակցել է տարածքային միավորների արտաքին գործունեությանը վերաբերող կլոր սեղանին։ Շնորհակալություն հայտնելով համաժողովին հրավիրելու համար՝ դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը, որում իր ուրույն տեղն ունի երկու երկրների միջև դինամիկ զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը՝ հիմնված հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամական, անկեղծ շփումների վրա։ Ընդգծել է, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ռազմավարական նշանակության համար կարևոր հանգրվան էր 2025թ. հունիսին Գորիսում կայացած ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը՝ ինչպես միջոցառման անցկացման վայրի, այնպես էլ՝ ձևավորված ընդգրկուն օրակարգի տեսանկյունից։
Արման Խաչատրյանը խոսել է Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Հայաստանում ռազմավարական կարևորություն ունեցող՝ տնտեսության, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում իրականացված ծրագրերի մասին։ Կարևորել է ծրագրերի իրականացման գործում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Ֆրանսիայի Զարգացման գործակալության շարունակական աջակցությունը։
Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի Սենատի, Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, Զարգացման ֆրանսիական գործակալության, ինչպես նաև ռեգիոնների, դեպարտամենտների, քաղաքների ընտրված ներկայացուցիչներ։
28/05/2026
Հայ⬇️ Fr⤵️
🔹Մայիսի 28-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել France Médias Monde Ֆրանսիական մեդիախմբի նախագահ-գլխավոր տնօրեն Մարի-Քրիստին Սարագոսի հետ։
Քննարկման առանցքում էր RFI ռադիոկայանի հայալեզու լրատվական բաժնի գործունեությունը, որի աշխատանքների մեկնարկը տրվել է մայիսի 25-ին։ Ֆրանսիական մեդիախմբի նախագահը ներկայացրել է այդ նախագծի մանրամասները և հեռանկարները՝ նշելով, որ բաժնի առաջնային նպատակն է մատուցել փաստերի վրա հիմնված անկողմնակալ տեղեկատվություն։
Դեսպան Խաչատրյանը ողջունել է այդ նախաձեռնությունը և ներկայացրել ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված Հայաստանի ջանքերը` բարձր գնահատելով այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, քննարկել համատեղ համագործակցության հնարավորությունները։
Տեղեկություն․ France Médias Monde մեդիախմբի մաս են կազմում RFI (Radio France Internationale) ռադիոկայանը, France 24 հեռուստաալիքը, MCD (Monte Carlo Doualiya) ռադիոկայանը։
Fr⬇️
🔹Le 28 mai, Arman Khachatryan, Ambassadeur d’Arménie en France, a rencontré Marie-Christine Saragosse, Présidente-directrice générale de France Médias Monde.
La discussion a porté sur le fonctionnement de la rédaction numérique en arménien de RFI, lancée le 25 mai. La Présidente a présenté les détails et les perspectives de ce projet, soulignant que son objectif principal est de fournir une information objective et factuelle.
L’Ambassadeur Khachatryan a salué cette initiative et présenté les efforts déployés par l’Arménie dans la lutte contre la désinformation, se félicitant de la coopération avec la France dans ce domaine.
Les interlocuteurs ont également évoqué d’autres sujets d’intérêt commun et examiné les perspectives de coopération future.
Pour information: France Médias Monde réunit RFI (Radio France Internationale), France 24 et MCD (Monte Carlo Doualiya).
28/05/2026
🇦🇲Շնորհավո՛ր Հանրապետության օր
🇦🇲Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
27/05/2026
🔹Մայիսի 27-ին, Դիմադրության ազգային օրվա առիթով, Փարիզի Պանթեոնում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի հանրային ծառայության ազգային ինստիտուտի (INSP, նախկինում՝ École nationale d'administration, ENA) կողմից կազմակերպված հիշատակի արարողությանը՝ նվիրված Դիմադրության շարժման հերոսներ Միսաք և Մելինե Մանուշյաններին:
2026թ. INSP-ի ավարտական ուսումնական տարին (Promotion 2026) անվանակոչվել է ի պատիվ Դիմադրության հայազգի հերոսներ Միսաք և Մելինե Մանուշյանների:
Շրջանավարտներին ուղղված խոսքով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի ռազմական կառավարիչ, գեներալ Լոյիկ Միզոնը, «Դիմադրության հիմնադրամի» գլխավոր տնօրեն Ժան-Ֆրանսիս Տրեֆելը։
Դեսպան Խաչատրյանն անդրադարձ է կատարել Միսաք և Մելինե Մանուշյանների գործունեությանը՝ ընդգծելով նրանց անձնազոհ ծառայությունը՝ հանուն ազատության, արժանապատվության և համամարդկային արժեքների։
Դեսպանը բարձր է գնահատել INSP-ի այս տարվա շրջանավարտների՝ Միսաք և Մելինե Մանուշյանններ անվան ընտրությունը՝ այն համարելով խորհրդանշական, քանի որ պետական ծառայությունը չի սահմանափակվում միայն տեխնիկական գիտելիքներով. այն պահանջում է նաև քաջություն, արժեքներ և անձնական նվիրվածություն:
Արման Խաչատրյանը նաև ընդգծել է, որ Միսաք և Մելինե Մանուշյանների կերպարները առանձնահատուկ տեղ ունեն հայ-ֆրանսիական բարեկամության պատմության մեջ, իսկ երկու երկրների հարաբերությունները նոր կարևոր հանգրվան են արձանագրել մայիսի 5-ին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության ստորագրմամբ։
Այնուհետև դեսպան Խաչատրյանը, ինչպես նաև արարողության մասնակիցները ծաղկեպսակներ են զետեղել Միսաք և Մելինե Մանուշյանների դամբարանի առջև։
Արարողության ավարտին մասնակիցները շրջայց են կատարել Փարիզի Պանթեոնում։