Հայաստանի ազգային գրադարան

Հայաստանի ազգային գրադարան

Share

National Library of Armenia
Национальная библиотека Армении Their collection of 18,000 items formed the basis on which the National Library of Armenia was born.

Հայաստանի ազգային գրադարանը, որպես հայ գրատպության խոշորագույն պահոց և գրադարանագիտական, կրթական, մշակութային, տեղեկատվական խոշոր հաստատություն, ստեղծում է անհրաժեշտ պայմանները տեղեկության հավաքագրման, մշակման և այն ընթերցողներին բոլոր հնարավոր ուղիներով հասանելի դարձնելու համար։

Ազգային գրադարանի ֆոնդերը ձևավորվել են պետական, հասարակական և մշակութային նշանավոր գործիչների՝ Ա․ Մյասնիկյանի, Ն․ Արղո

Photos from Հայաստանի ազգային գրադարան's post 01/06/2026

📚🎈 Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում տեղի ունեցավ «Փոքր տպարան․ հեքիաթային տպագրական աշխարհ» ստեղծագործական աշխատարանը։

✨Միջոցառման ընթացքում երեխաները ծանոթացան հին տպագրության արվեստին, աշխատեցին տպագրական կլիշեներով, կազմեցին բառեր ու նախադասություններ և ստեղծեցին իրենց առաջին տպագիր թերթիկները։ Այնուհետև փոքրիկները դիտեցին անիմացիոն մուլտֆիլմ և այցելեցին Հայաստանի ազգային գրադարանի փոքր ցուցասրահ, որտեղ ներկայացված էր հայ մանկագիրների ստեղծագործություններին նվիրված մանկական գրականության ցուցադրությունը։

Օրվա հաճելի անակնկալը Հայաստանի ազգային գրադարանի կողմից երեխաներին նվիրված գրքերն էին։ Ջերմ ու ստեղծագործական մթնոլորտում անցկացված օրը լի էր հետաքրքիր բացահայտումներով։

01/06/2026

🎉Սիրելի՛ երեխաներ,

Սրտանց շնորհավորում ենք ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ յուրաքանչյուր երեխա արժանի է սիրո, հոգատարության, կրթության, ապահով ու երջանիկ մանկության։ Դուք մեր ներկան եք և մեր ապագան՝ ձեր երազանքներով, ստեղծագործ մտքերով ու անսահման հնարավորություններով։

Թող ձեր օրերը լցված լինեն ժպիտներով, հետաքրքիր բացահայտումներով, հաջողություններով և ջերմությամբ։ Մաղթում ենք առողջություն, անհոգ մանկություն, նոր գիտելիքներ և իրականացված երազանքներ։

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։🌈📚🎈 @подписчики

Photos from Հայաստանի ազգային գրադարան's post 01/06/2026


Հունիսի 1, գրադարանի ծաղկազարդ բակը...🌹

30/05/2026

Նրան բոլորս գիտենք… 😏
📝 ով իր հայտարարության համար ամենահարմար վայրը համարում է գրադարանը...

Հիշեցնենք, որ գրադարանում հայտարարություններ, գովազդային և այլ փաստաթղթային նյութեր փակցնել չի կարելի 📚

https://nla.am/library-rules
❤️
@подписчики

28/05/2026

🇦🇲Հայաստանն այսօր տոնում է Հանրապետության օրը։
Մայիսի 28-ը հայոց պետականության վերածննդի խորհրդանշական օրն է։
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։🌿

Photos from Հայաստանի ազգային գրադարան's post 27/05/2026

📚Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ պետական, քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի 140-ամյակին նվիրված հանրային բանախոսություն։ Միջոցառմանը զուգահեռ բացվեց թեմատիկ գրականության ցուցադրություն, որտեղ ներկայացված էին Ալեքսանդր Մյասնիկյանի կյանքի, հասարակական-քաղաքական գործունեության և ժամանակաշրջանի մասին հրատարակություններ։

✅Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի Ընդհանուր ընթերցասրահի վարիչ Նարինե Գևորգյանը՝ ընդգծելով Ալեքսանդր Մյասնիկյանի նշանակալի դերակատարությունը հայ ժողովրդի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում։ Նա անդրադարձավ նաև այն փաստին, որ 1925 թվականից մինչև 1990 թվականը Հայաստանի գլխավոր գրադարանը կրել է Ալեքսանդր Մյասնիկյանի անունը։

✅Բանախոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ով հանգամանորեն ներկայացրեց Ալեքսանդր Մյասնիկյանի կյանքն ու բազմակողմ գործունեությունը։ Բանախոսը անդրադարձավ նրա հասարակական-քաղաքական գործունեությանը, գրական և մշակութային հետաքրքրություններին, ինչպես նաև հայ կրթամշակութային կյանքի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրմանը։ Ներկայացվեցին նաև Մյասնիկյանի պետական գործունեության կարևոր դրվագներն ու նրա թողած ժառանգության պատմական արժեքը։

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 1-ը։

27/05/2026

#նշաճանաչում #թվայնացում
📑Հայաստանի ազգային գրադարանի հայ պարբերական մամուլի թվայնացման և նշաճանաչման գործընթացի շրջանակում ամբողջովին նշաճանաչվել են
հետևյալ թերթերը⬇️

📰 Արարատեան աշխատաւոր: Գիւղացիական թերթ : Հ. Յ. դաշնակցութեան Էջմիածնի շրջանային կոմիտէի օրգան : Խմբ.՝ Գ. Քեալաշեան, Մ. Ստեփանեան. Էջմիածին: տպ. Մայր Աթոռի, 1919թ.։
https://tert.nla.am/mamul/Araratyan%20Ashxatavor/NLA.html

📰 Լոյս Փարիզի։ Գրական, գեղարուեստական եւ հասարակական շաբաթաթերթ = Louys Parisi (Lumiere de Paris) : Hebdomadaire littéraire, artistique, d'information: Խմբ.՝ Պ. Էլեկեան, Աւ. Ալիքսանեան: Տնօրեն՝ Ն. Հակոբով. Փարիզ։ տպ. Էլեկեան, 1957-1959թթ.։
https://tert.nla.am/mamul/luys%20Parizi/NLA.html

📰 Ժայռ: Քաղաքական, հասարակական եւ գրական թերթ։ Ալեքսանդրապոլ: տպ. Ազատություն, 1917-1918թթ.։
https://tert.nla.am/mamul/Jayr_1/NLA.html
@подписчики

Photos from Հայաստանի ազգային գրադարան's post 25/05/2026

🎨Հայաստանի ազգային գրադարանում Martiros Sarian House-Museum / Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ կայացավ «Մարտիրոս Սարյան․ Վարպետի հիշատակին» խորագրով միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի հիշատակին։

📚Միջոցառման շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում ներկայացվեցին գրադարանի հավաքածուներում պահպանվող Մարտիրոս Սարյանին նվիրված գրքեր, ալբոմներ, բացիկներ, Վարպետի նկարազարդումներով հայերեն և օտար լեզուներով հրատարակություններ, ինչպես նաև Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի մի շարք հրատարակությունները։

Միջոցառման շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Հայաստանի ազգային գրադարանին նվիրեց Վարպետի ստեղծագործությունների տարբեր տարիների ցուցահանդեսների ազդագրերի հարուստ հավաքածու, ինչպես նաև տուն-թանգարանի մի շարք նոր հրատարակություններ։

ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանն իր խոսքում ընդգծեց, որ ազդագրերն առանձնահատուկ մշակութային արժեք ունեն՝ ոչ միայն որպես տեղեկատվական նյութեր, այլ որպես տարբեր ժամանակաշրջանների գեղարվեստական մտածողության, հաղորդակցության և մշակութային կյանքի զարգացման կարևոր վկայություններ։ Դրանք միաժամանակ արժեքավոր աղբյուր են հետազոտողների համար՝ արվեստի պատմության, ցուցադրական մշակույթի և մշակութային հիշողության ուսումնասիրության տեսանկյունից։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հայաստանի ազգային գրադարանը ձեռնամուխ է եղել ինչպես սեփական հավաքածուներում պահպանվող, այնպես էլ նվիրաբերված ազդագրերի ամբողջական թվայնացման և հանրահռչակման գործընթացին։

🖥️Այս նախաձեռնության շրջանակում շուտով Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական կայքում կգործարկվի «Մարտիրոս Սարյան» թվային հավաքածուն, որտեղ մեկ միասնական հարթակում հասանելի կլինեն ՀԱԳ հավաքածուներում պահպանվող ոչ գրքային հրատարակությունները՝ նվիրված Մարտիրոս Սարյանի ժառանգությանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը և տուն-թանգարանի Ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզան Սարյանը՝ ընդգծելով մշակութային հաստատությունների համագործակցության կարևորությունը ազգային մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրայնացման գործում։

Միջոցառումը միտված էր Մարտիրոս Սարյանի ստեղծագործական ժառանգության արժևորմանը և հանրայնացմանը՝ վերահաստատելով Հայաստանի ազգային գրադարանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի արդյունավետ համագործակցությունը։

Want your business to be the top-listed Government Service in Երևան?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Տերյան 72
Երևան
0009

Opening Hours

Monday 09:00 - 20:45
Tuesday 09:00 - 20:45
Wednesday 09:00 - 20:45
Thursday 09:00 - 20:45
Friday 09:00 - 20:45
Saturday 09:00 - 19:45
Sunday 09:00 - 16:45