«ՍՄԱՐԹ» նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամը
մի նախագիծ է, որն իր ամբողջ ներուժը ուղղորդում է
երիտասարդներին՝ ընձեռելով ինքնակրթվելու, զարգանալու,
մշակութային կյանքը հարստացնելու, ինչպես նաև հիանալի
միջավայրում ժամանակ անցկացնելու իրական հնարավորություններ:
Մենք կարևորում ենք երիտասարդների՝ ավելին սովորելու և ավելի
լավը դառնալու ձգտումը և ցանկությունը․ դառնալով ավելի լավը՝ մեր միջավայրը ևս դարձնում ենք ավելի լավը:
Մեր նպատակն է՝ օժանդակել ամուր քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը, երիտասարդների ու պատանիների շրջանում խրախուսել ինքնարկթությունն ու մեդիագրագիտության շեմի բարձրացումը:
«ՍՄԱՐԹ» հիմնադրամի կողմից մեր համայնքներում ու կրթօջախներում հիմնադրվող՝ նմանատիպ հանրային գրադարաններն իրենց գործունեությամբ մեր քաղաքացիների կրթական ցենզի ու քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանն են միտված, ինչպես նաև հանդիսանում են հանրության տեղեկացվածության ու մեդիագրագիտության բարձրացման համար լավագույն հարթակներից: Այդ իսկ պատճառով, հիմնադրամն ամբողջովին իր ռեսուրսները տրամադրում է անվճար՝ հանրության բացառապես բոլոր շերտերին:
Սպասում ենք ձեզ մեր «ՍՄԱՐԹ» հիմնադրամի հանրային գրադարաններում և քաղաքացիական ինքնակրթության տարբեր հարթակներում ու անկյուններում:
SMART Innovative Education and Culture Development Foundation is a project that directs its full potential enabling young people to self-educate, develop, to enrich the cultural life, as well as gives real opportunities to spend time in a wonderful environment.
We value the desire of young people to learn more and more and become better; by becoming better and improving the environment.
Our goal is to support the formation and development of a strong civil society, to encourage youth to self-education and to raise the threshold of media literacy.
Our communities and educational centers, such as public libraries founded by SMART are committed to raising the level of education and civic awareness of our citizens, as well as being one of the best platforms for raising public awareness and media literacy. That's why the foundation completely devotes its resources for free.
We look forward to welcoming you to our SMART Foundation Public Libraries and various civic education platforms and angles.