25/01/2025
Մասնակցեցինք տեղեկատվական հանդիպման` Աբովյանի Համայնքապետարան/Municipality of Abovyanի նիստերի դահլիճում։
Մանրամասները`👇
📣«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը մեկնարկում է «Կարողունակ երիտասարդներ հանուն համայնքային զարգացման» մեկամյա նախաձեռնությունը, որի նպատակն է քաղաքացիական կրթության և մասնակցային մեխանիզմների միջոցով Աբովյան համայնքի երիտասարդների մոտ ձևավորել համայնքային սեփականության զգացում և նրանց հնարավորություն ընձեռել ակտիվորեն մասնակցելու սեփական համայնքի զարգացմանը։
✅Աբովյան համայնքի 18-ից 29-ը տարեկան բնակիչները հրավիրվում են դառնալ համայնքային ակտիվ երիտասարդական խմբի անդամ և մասնակցել սեփական համայնքի զարգացմանը:
📌Նախաձեռնության շրջանակներում Աբովյան համայնքում նախատեսվում է ձևավորել 30 անդամից բաղկացած «Համայնքային ակտիվ երիտասարդական խումբ» (ՀԱԵԽ/CAYG), որում կարող են ներգրավվել Աբովյան համայնքի այն բնակիչները, ովքեր՝
🔹18-ից 29 տարեկան են,
🔹Հետաքրքրված են համայնքային զարգացմամբ, պատրաստ են դառնալ այդ զարգացման շարժիչ ուժը,
🔹Մասնավոր հատվածի (բիզնես) կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են:
📍Նախաձեռնությունը «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի մաս է կազմում։ Այն ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։
👥ՀԱԵԽ անդամները «Կարողունակ երիտասարդներ հանուն համայնքային զարգացման» ծրագրի շրջանակներում առաջիկա մեկ տարում հնարավորություն կունենան՝
🔸Մասնակցել կրթական կարողությունների զարգացման դասընթացների,
🔸Իրականացնել համայնքային նախաձեռնություններ, որի ծախսերը կհոգա ծրագիրը,
🔸Ներգրավվել տեղական ինքնակառավարման գործընթացներում,
🔸Համագործակցել Աբովյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ հանուն համայնքային զարգացման։
ՀԱԵԽ անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ ⬇️
https://forms.gle/ifreM1A6yeDUFcaP8
⚠️Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հայտատուների մոտիվացիայի, տարածքային և ոլորտային բազմազանության ապահովման և գենդերային բալանսի պահպանման հիման վրա: Ընտրության հիմքում դրվելու է նաև հայտատուների կողմից ներկայացված՝ համայնքի զարգացման տեսլականը։
Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցազրույցների արդյունքում կկատարվի մասնակիցների վերջնական ընտրությունը։
⏳ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ը։
08/02/2024
Ես կյանքում երբևէ չհեգնեցի ոչ մեկին, քանզի հեգնանքը իմ տեսակը չէ։ Բայց և այնպես կուզեի կյանքում մի անգամ հեգնել և միայն... Երբ մահը կնայի աչքերիս մեջ:
Հեգնել մահը... այդպես կարելի է գոնե չպարտվել մահվանը։
Հեգնել, անգիտանալ մահը. այդպես է ծնվում անմահությունը։
Գագիկ Գինոսյան
Անմահացավ մեծ ՊԱՐԱՊԵՏԸ։💔
Մեր կազմակերպության հարազատ, բարեկամ դարձած ՀԱՅ, Ձեր փոխանցած ավանդն անգնահատելի է։
Պարտավորվում ենք արժանավայել ապրել ու ապրեցնել այն ազգայինը,
որը Դուք թողեցիք` որպես անգնահատելի ժառանգություն։
ՍԳՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ🙏
ՎՇՏԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ🙏
26/01/2024
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ, Աբովյանի համայնքապետարանը «Հանուն սահմանի» ՀԿ-ի հետ համատեղ կիրականացնի համաքաղաքային միջոցառումների շարք՝ հետևյալ ժամանակացույցով.
15:00 - Հերոսների պուրակում հարգանքի տուրք՝ անմահ նվիրյալների հիշատակին։
15:30 - Աբովյան քաղաքի շախմատի դպրոցի դիմահայաց այգում մշակութային համարներ, ազգային երգ ու պար։
16:00 - զինվորական ցուցադրական վարժանքներ, գործնական պարապմունքներ, որում կներգրավվեն նաև քաղաքացիները։
17:00 - հիշատակի մոմավառություն-քայլերթ դեպի Աբովյանի զինվորական պանթեոն, խոնարհում և հոգեհանգստի կարգ։
25/12/2023
✅«Դիմակայուն համայնքներ» ծրագրի շրջանակում Աբովյան համայնքում կայացավ «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնած համայնքային ժողովը:
📌Համայնքային ժողովը կազմակերպվել էր հիմնադրամի, Աբովյանի համայնքապետարանի, Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի և «Հանուն սահմանի» ՀԿ-ի համատեղ ջանքերով:
Միջոցառման շուրջ 70 մասնակիցների թվում էին Արցախից բռնի տեղահանվածներ, աջակցության ծրագրերում, կամավորական աշխատանքներում ներգրավված անձինք և պատերազմի մասնակիցներ:
📍Ծրագրի հիմնական նպատակն է համայնքային ժողովների և խմբային հանդիպումների միջոցով ցուցաբերել անվճար հոգեբանական աջակցություն. հնարավորություն տալ մարդկանց լսելու միմյանց կյանքի պատմությունները, մոտիվացնել քաղաքացիներին հաղթահարելու հոգեբանական խնդիրները, ինչպես նաև հավատալ, ապավինել սեփական ուժերին:
03/11/2023
🌲Աշնանային ծառատունկի շրջանակում եղևնիներ են տնկվել նաև Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց այգում. անվանական այն եղևնիները, որոնք չորացել էին, փոխարինվել են նորերով:
30/10/2023
Անկողնային պարագաների հերթական քանակը բաժանեցինք 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված և Աբովյանում ու հարակից տարածքներում ապաստանած ընտանիքներին։ Ռուբենտուրս & Թրեվլ ՍՊԸ-ի աջակցությամբ մեր ՀԿ-ի և ընկերների միջնորդությամբ արցախցի թվով 25 ընտանիքի տրամադրեցինք 50 նոր հավաքածու( #վերմակ #բարձ #սպիտակեղեն )
ՀԳ Ձմռանն ընդառաջ մեր հայրենակիցները խիստ կարիք ունեն տաք վերմակների, ներքնակների և տաքացուցիչների։
Պատրաստ ենք օգնել համակարգված ձևով նրանց աջակցելու համար։
#ներքնակներ
#տաքացուցիչներ
Rubentours and travel LLC
26/10/2023
Այս օրերին առավել, քան կարևոր է անկումնային տրամադրությունները հաղթահարելու համար բարձրացնել պատանիների և երիտասարդների մարտական ոգին։
Շնորհակալ ենք մեր ծրագրերը խրախուսելու համար։
Աբովյանի Համայնքապետարան/Municipality of Abovyan
24/10/2023
📌 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններում այս պահին կան տասնյակ թափուր հաստիքներ։
Ազատ աշխատատեղերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://www.mlsa.am/ministry-vacancy/1 . մանրամասների համար կարող եք զանգահարել ցանկում նշված հեռախոսահամարներով։
ℹ️ Թափուր հաստիքների համալրման համար կարող են դիմել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։
18/10/2023
Շարունակում ենք աջակցել 2023թ. Արցախից բռնի տեղահանված և Աբովյանում ու հարակից տարածքներում ապաստանած ընտանիքներին։
Արսլանյան հիմնադրամի աջակցությամբ, մեր ՀԿի և ընկերների միջնորդությամբ արցախցի ընտանիքներին տրամադրեցինք #անկողնային #պարագաների 40 նոր հավաքածու ( #վերմակ, #բարձ, #սպիտակեղեն)։
ՀԳ. Ձմռանն ընդառաջ մեր հայրենակիցները խիստ կարիք ունեն տաք վերմակների։ Պատրաստ ենք օգնել համակարգված ձևով նրանց աջակցելու համար։
13/10/2023
Համառոտ անդրադարձ այս օրերի մեր գործունեությանը։
Մենք մեր հայրենակիցների կողքին ենք❤✊🇦🇲
Մահճակալ, մանկական հագուստ, սնունդ․ արցախցիների կենցաղային կարիքների բավարարման հոգսն անհատների ուսերին է
Oragir.News-ին հաջողվել է կապ հաստատել «Դավթյան» ուսումնական կենտրոնի հետ։