‼️Կառավարությունը այս տարի ևս 50%-ով կփոխհատուցի գարնանացանի ծախսերը:
Գյումրիի սելեկցիոն կայան\Gyumri breeding station
Գիտաարտադրական ընկերություն
31/12/2025
💚🌾Գյումրիի Սելեկցիոն կայանը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Թող գալիք տարին լինի առողջ, բերքառատ և հաջողակ բոլորիս համար։
Ուրախ և լուսավոր տոներ։
Կհանդիպենք արդեն հաջորդ տարում։
29/11/2025
Նոր հորիզոնների հետքերով 💚
Գյումրիի սելեկցիոն կայանի բազայի վրա նախատեսվում է տոհմակայան հիմնել. փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնակցել է «Նորարարական անասնապահություն. կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ (INLIMA)» ծրագրի ...
19/11/2025
💚🌾 Վերջերս Strategic Development Agency NGO-ի շվեցարացի մեր գործընկերների հետ աշխատանքային հանդիպում ունեցանք` ուսումնական և գործառնական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Հուսով ենք, որ այս հնարավորությունը իր տեսանելի արդյունքները կտա մոտ ապագայում։
🌾💚Գյումրիի Սելեկցիոն Կայանը սրտանց շնորհավորում է բոլոր գյուղատնտեսներին մասնագիտական տոնի առթիվ։
Շնորհակալություն ձեր անխոնջ աշխատանքի և պատասխանատվության համար. դուք եք մեր երկրի կայունության և բարգավաճման գրավականը։
Մաղթում ենք առողջություն, ուժ և տոկունություն գյուղատնտեսության զարգացման և ընդլայնման ճանապարհին։
Հողը բերրի լինի, եղանակն էլ՝ մեր կողմից 😊
08/10/2025
📢Գյումրիի Սելեկցիոն Կայանը աշխատանքի է հրավիրում լաբորանտ/քիմիկի։
Մանրամասների համար զանգահարել 098132733 համարով և/կամ ուղարկել ձեր ռեզյումեն [email protected] էլ-հասցեին։
01/08/2025
💚🌾Գյումրիի Սելեկցիոն Կայանը աշխատանքի է հրավիրում բանվոր՝ դաշտում աշխատելու համար.
Պարտականությունները՝
Քաղհանում, տարածքի բարեկարգում
Պարկերի բեռնում/բեռնաթափում
Մոլախոտների պոկում։
Դիմելու համար զանգահարեք կամ գրեք մեզ՝
044661411
🌾💚Գարնանացան գարու՝ Նուտանս 115 սորտի բերքահավաքը սկսված է։
18/07/2025
💚🌾 Վերջերս Strategic Development Agency NGO-ի շվեցարացի մեր գործընկերները այցելեցին Գյումրիի Սելեկցիոն Կայան՝ կարտոֆիլի փորձարարական դաշտերը տեսնելու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Հուսով ենք, որ փորձի փոխանակման այս հնարավորությունը իր տեսանելի արդյունքները կտա մոտ ապագայում։
08/07/2025
💚🌾Բարի գալուստ մաղթենք Գյումրիի Սելեկցիոն Կայանի ղեկավարությունը ստանձնած Պարոն Levon Ananyan -ին։
Տարիների աշխատանքից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, որպես Ներդրումային քաղաքականության ղեկավար, Պարոն Անանյանը պատրաստակումություն է հայտնել իր փորձը ծառայեցնել Կայանի զարգացմանը։
Վստահ ենք, որ նրա ստեղծարար և նորարարական գաղափարները, կուտակած գիտելիքն ու պետական կառավարման ոլորտի փորձը նոր շունչ կհաղորդեն Կայանին, ինչպես նաև զարգացման այլ ուղիներ կբացեն։
Լավագույնի ակնկալիքներով` մաղթենք հաջող գործունեություն։
24/06/2025
🌾 💚 Հարյուրամյակի պատմությունը` ամփոփ
🟢 Գյումրիի սելեկցիոն կայանը կազմավորվել է 1924 թվականի աշնանը, նախալեռնային գոտուն բնորոշ պայմաններում, Շիրակի տափաստանում։
🟢 Նախնական փորձարկումների արդյունքում, 1926-1927թթ. աշխատանքների հիմնական նպատակն է եղել ուսումնասիրել և Հայաստանի նախալեռնային գոտու համար ընտրել գարնանացան և աշնանացան հացաբույսերի արդյունավետ սորտեր։
🟢 1937թ. փորձա-սելեկցիոն կայանը վերանվանվում է «Լենինականի պետական սելեկցիոն կայանի», որը հանրապետությունում միակն էր, որտեղ գիտափորձնական աշխատանքների հետ զուգընթաց տարվում էր լայնածավալ սելեկցիոն-սերմնաբուծական աշխատանքներ:
🟢 Առ այսօր էլ իր տեսակի մեջ միակ գիտական օջախն է, որտեղ արտադրվում և հանրապետության համանման գոտիներին է մատակարարվում հացահատիկային և այլ գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր վերարտադրության սերմեր: Կայանը հանդիսանում է հանրապետության նախալեռնային գոտու հացաբույսերի/ցորեն, գարի/, հատիկաընդեղենների/լոբի, ոսպ, սիսեռ/, բազմամյա խոտաբույսերի/ կորնգան և առվույտ/, բանջարանոցային մշակաբույսերի/սեղանի ճակնդեղ, գլուխ կաղամբ, գազար/ էլիտային սերմերի աճեցնողն ու մատակարարը:
🟢 Այս տարիների ընթացքում կայանում ստեղծվել են գյուղատնտեսական մշակաբույսերի ավելի քան 40 սորտեր:
💚 Իսկ ճանապարհը շարունակվում է, նոր մարտահրավերներին ի պատասխան ` նոր գաղափարներով ու նոր թափով։
Click here to claim your Sponsored Listing.
Մեր մասին
"Գյումրիի սելեկցիոն կայան" ՓԲԸ-ն կազմավորվել է 1924 թվականի աշնանը ռուս մեծ գիտնական, բնախույզ և կենսաբան Ս. Ի. Վավիլովի ցուցումներով ու լայնամասշտաբ գործունեության շնորհիվ:
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Շիրակի մարզ
Akhuryan
3113
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 15:00 |
