08/05/2026
🛡️ Ապահով և անվտանգ միջավայր՝ յուրաքանչյուր երեխայի համար 🛡️
📍 Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ կարևոր վերապատրաստման դասընթաց՝ «Ուսումնական հաստատություններում երեխաների պաշտպանության, հոգեսոցիալական աջակցության և հոգեկան առողջության դեպքերի արձագանքման և ուղղորդման ընթացակարգ» թեմայով: 🏫✨
👩🏫 Դասընթացը վարեց հոգեբան Ռուզան Սահակյանը: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին հետևյալ առանցքային հարցերը.
✅ Երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմները դպրոցում ⚖️🛡️
✅ Հոգեսոցիալական աջակցության տրամադրման քայլերը 🤝🧠
✅ Ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման և ճիշտ ուղղորդման կարգը 🚑📢
🌱 Նմանօրինակ վերապատրաստումները նպատակ ունեն հզորացնելու մանկավարժների հմտությունները՝ յուրաքանչյուր աշակերտի համար ապահով և հոգեբանորեն առողջ միջավայր ստեղծելու գործում: 🕊️🤍
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության և պատրաստակամության համար:
Միասին կառուցում ենք ապահով ապագա: 👨👩👧👦💪✨
29/04/2026
"Ընկալման փոփոխություն. ուսուցիչների իրավունքների և հնարավորությունների ընդլայնում" թեմայով դասընթաց իրականացվեց Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի մանկավարժական կազմի համար։
Դասընթացը տեղի ունեցավ 27.04.2026թ-ին, վարեց դասընթացավար
👩🏻🏫Արփենիկ Դարչինյանը։
Շնորհակալություն համագործակցության համար։🤝
24/04/2026
Այսօր հիշատակի օր է…🕯️
111 տարի անց մենք հիշում ենք, խոնարհվում և շարունակում ենք ապրել՝ չմոռանալով ․․․․․․
23/04/2026
22.04.2026թ-ին "Ուսումնական հաստատություններում երեխաների պաշտպանության, հոգեսոցիալական և հոգեկան առողջության դեպքերի արձագանքման և ուղղորդման ընթացակարգ" թեմայով դասընթաց իրականացվեց Ալավերդու համար 2 հիմնական դպրոցում։
Նպատակը' ԵՊ թիմի հզորացում
Դասընթացավար' Արփենիկ Դարչինյան
Շնորհակալություն քնարկումներին բաց ու անկեղծ մասնակցության համար🤝
22/04/2026
Ալավերդու ՏՄԱԿ- ը շարունակելով ուժեղացնել դպրոցներում ձևավորված ԵՊ թիմերը իրականացնում է հերթական դասընթացը Օձունի թիվ 1 միջնակարգ դպրոցում " Ուսումնական հաստատություններում երեխաների պաշտպանության, հոգեսոցիալական աջակցության և հոգեկան առողջության դեպքերի արձագանքման և ուղղորդման ընթացակարգ" թեմայով։
✅Դասընթացը իրականացվեց
21.04.2026թ-ին
👩🏻🏫Վարեց' Սերինե Նոնինյանը
21/04/2026
🏫Ալավերդու թիվ 1 հիմնական դպրոցում
հերթական անգամ վերապատրաստում իրականացվեց թեմայով:
✅Վերապատրաստումն իրականացրեց Ալավերդու ՏՄԱԿ-ի հոգեբան
👩🏻🏫 Անուշ Գաբոյանը
20/04/2026
Ալավերդու Ե. Չարենցի անվան թիվ 9 և Մեծ Այրումի միջն. դպրոցներում իրականացվեցին վերապատրաստումներ՝
թեմայով։
Դասընթացի հիմնական նպատակներ․
📌Բարելավել երեխաների պաշտպանության և անվտանգության համակարգը ուսումնական հաստատությունում
📌Բարձրացնել դեպքերի վաղ հայտնաբերման արդյունավետությունը
📌Խթանել սովորողների հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը
📌Բարձրացնել դպրոցական համայնքի իրազեկվածությունը։
📍Դասընթացների ընթացքում քննարկվեցին երեխաների իրավունքների պաշտպանության,կրթական միջավայրում բարենպաստ հոգեբանական մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև դժվար իրավիճակում գտնվող երեխաների աջակցության արդյունավետ մեխանիզմները։
Մասնակիցները ներկայացրին իրենց փորձը,կիսվեցին գործնական մոտեցումներով և քննարկեցին համագործակցության նոր հնարավորություններ։
Դասընթացը վարեց ՎՏՄԱԿ-ի Ալավերդու մասնաճյուղի հատուկ մանկավարժ`
👩🏻🏫Արուսյակ Մարգարյանը։
#ՎՏՄԱԿ
#ՀՄԿ
#ԴՊՐՈՑ
#ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
19/04/2026
Ալավերդու ՏՄԱԿ- ը շարունակելով հզորացնել դպրոցներում ձևավորված ԵՊ թիմերը իրականացնում է հերթական դասընթացը Արևածագի միջնակարգ դպրոցում " Ուսումնական հաստատություններում երեխաների պաշտպանության, հոգեսոցիալական աջակցության և հոգեկան առողջության դեպքերի արձագանքման և ուղղորդման ընթացակարգ" թեմայով։
Նպատակը' ներկայացնել դեպքերի վարման ու ուղղորդման կարգը և կարգով սահմանված ձևաթղթերը, որոնք կիրառելի են ըստ անհրաժեշտության ։
Դասընթացը իրականացվեց 16.04.2026թ-ին, վարեց' Արփենիկ Դարչինյանը
17/04/2026
Թվով 11 դպրոցի ուսուցչի օգնականներ, որոնք կարիք ունեին նոր հմտությունների ,ստացան նոր գիտելիքներ ու մասնագիտական փորձառություն մասնակցելով " Ուսուցչի օգնականի դերն ու գործունեությունը " դասընթացին։
Համդիպումը տեղի ունեցավ 15.04.2026թ-ին Ալավերդու ՏՄԱԿ-ում, դասընթացը վարեցին դասընթացավարներ
👩🏻🏫 Սերինե Նոնինյանը և
👩🏻🏫Արփենիկ Դարչինյանը։
16/04/2026
🤝 ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) UNFPA Armenia համագործակցությամբ 2026թ․ ապրիլի 9-10-ը անցկացվեց «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների համար։ Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության European Union in Armenia կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության UN Women Armenia ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։
⭕️ Դասընթացի նպատակն էր տնօրենների միջոցով ՏՄԱԿ-ների և ուսումնական հաստատությունների մասնագետներին փոխանցել ընտանեկան բռնության դեպքերը բացահայտելու, դրանց արձագանքելու և ուղղորդելու գործուն մեխանիզմներ՝ նպաստելով նրանց կարողությունների զարգացմանը։