Ապարան համայնքի սոցիալական կենտրոն ՀՈԱԿ

Ապարան համայնքի սոցիալական կենտրոն ՀՈԱԿ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ապարան համայնքի սոցիալական կենտրոն ՀՈԱԿ, Social service, ք․ Ապարան, Բաղրամյան 26/1, Aparan.

28/05/2026

Մեր համով անկյունը 🇦🇲🥰

28/05/2026

🇦🇲 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՕՐԸ

25/05/2026

Դիմահարդարման հմտություններ ենք փոխանցում մեր մասնակիցներին

Photos from Ապարան համայնքի սոցիալական կենտրոն ՀՈԱԿ's post 06/05/2026

📌«Մենք՝ Միացիր, Հզորացիր, Փոխիր» ծրագրի շրջանակներում արտագնա հանդիպման էինք․

Իրականացնող: ABCD Ինովացիոն Կենտրոն ՀԿ՝ համագործակցությամբ Ապարանի համայնքապետարանի և մեր կենտրոնի
Դոնոր: GIZ Հայաստան
Տևողություն: Հոկտեմբեր 2025 – Սեպտեմբեր 2026

Նպատակը՝
• Հզորացնել տեղական փոփոխության դերակատարների (հիմնականում՝ Արցախից տեղահանված կանանց)
• Իրականացնել համայնքային նախաձեռնություններ
• Ամրապնդել համայնքային ներառականությունն ու համախմբվածությունը
• Խթանել փոխադարձ ուսուցումն ու միջհամայնքային համագործակցությունը

Սպասեք մեր համայնքային ծրագրերին, որոնց մասնակիցը կարող եք լինել նաև Դուք ☺️

29/04/2026

Ընկեր Արմինեն փորձում է😄...

Մեր «Արտթերապիա խմբակ»-ի երեխաները 😍

28/04/2026

✅️Ներկայացնում ենք Ապարանի թիմը

Թե ո՞ր ծրագրով և ի՞նչ նպատակով շուտով կիմանաք 😊

21/04/2026

Ապագա դիմահարդարների համար դասընթաց ունենք․․․
Դիմելու վերջնաժամկետ՝ 04-մայիս-2026թ․

🔇Դիմահարդարման դասընթաց ԿրթաԲ․Ա․Ց․ Ապարան մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնում։

Ուզու՞մ ես սովորել դիմահարդարման հիմունքները և տիրապետել գաղտնիքներին․
Միացի՛ր մեր դիմահարդարման դասընթացի բազային կուրսին։
📌 Ի՞նչ կսովորես դասընթացի ընթացքում․
✔ Դիմահարդարման հիմունքներ
✔ Մաշկի խնամք և նախապատրաստում
✔ Ամենօրյա, երեկոյան և հարսանեկան դիմահարդարում
✔ Միջոցների ճիշտ ընտրություն և կիրառություն
✔ Գործնական պարապմունքներ իրական մոդելների վրա։
🕘 Տևողություն՝ 2 ամիս՝ 51 ժամ։
🎓 Մասնակցությունը՝ անվճար:
Մասնակիցների տեղերը սահմանափակ են։
Գրանցվելու համար անցեք հղումով՝
https://docs.google.com/forms/d/1HLQUxxsjvdUY-xq3L52M8X_qwKHH2MwcVudZA9sKmQw/edit
Գրանցվելու վերջնաժամկետը՝ ներառյալ 04-մայիս-2026թ․։
Դասընթացի ավարտին տրամադրվում է հավաստագիր։

🖇Դասընթացը ֆինանսավորվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության միջոցներով։
#2026 #ուսուցում #դասընթաց #բազայինդասընթաց #դիմահարդարում

06/04/2026

✅️Սկսում ենք մեր դասընթացները...

02/04/2026

Ապրիլի 2-ը՝
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր 💙

Աուտիզմը նեյրոզարգացման առանձնահատկություն է, որը դրսևորվում է սոցիալական փոխազդեցության, հաղորդակցման և վարքային առանձնահատկությունների տարբերությամբ։ Այն համարվում է աուտիզմի սպեկտրի խանգարում, քանի որ յուրաքանչյուր անձի մոտ դրսևորումները տարբեր են՝ թեթևից մինչև ավելի արտահայտված։

Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աուտիզմը կապված է ուղեղի զարգացման յուրահատկությունների հետ և չի հանդիսանում հիվանդություն, այլ զարգացման այլընտրանքային ձև։ Աուտիզմ ունեցող երեխաները կարող են ունենալ ուժեղ կողմեր՝ ուշադրություն մանրուքներին, լավ հիշողություն, համակարգված մտածողություն, ինչպես նաև դժվարություններ՝ սոցիալական շփման, հուզական արտահայտման կամ փոփոխություններին հարմարվելու ոլորտներում։

Վաղ հայտնաբերումը և մասնագիտական աջակցությունը կարևոր նշանակություն ունեն երեխայի զարգացման համար։ Հոգեբանական աջակցությունը, կառուցվածքային միջավայրը, ծնողների իրազեկվածությունը և ընդունող հասարակությունը նպաստում են երեխայի սոցիալական և հուզական ներառմանը։

🔹 Խորհուրդ
Եկեք հիշենք՝ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է։ Աուտիզմ ունեցող երեխաներին անհրաժեշտ է ոչ թե փոխել, այլ հասկանալ, ընդունել և ստեղծել անվտանգ միջավայր։ Մի փոքր համբերություն, հարգանք և աջակցություն կարող են մեծ փոփոխություն բերել նրանց զարգացման և ինքնավստահության մեջ։

Want your business to be the top-listed Government Service in Aparan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


ք․ Ապարան, Բաղրամյան 26/1
Aparan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00