04/06/2026
📍«Վիշապն ու Վահագնը» անիմացիոն ֆիլմն ու վիշապաքարերի մոգական աշխարհը գալիս են Ապարան։
✅ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը` համագործակցելով «Մշակույթը՝ գործոն» ՀԿ-ի հետ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Վիշապների պահապանները» կրթամշակութային ծրագիրը, որը նախատեսում է ծրագրի շրջանակում ստեղծված «Վահագնը և վիշապը» անիմացիոն ֆիլմի ցուցադրություն և ուղեկցող կրթական ինտերակտիվ միջոցառում 10–14 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար:
✅ Սիրով հրավիրում ենք անիմացիոն ֆիլմի ցուցադրությանը և կրթական հանդիպումներին.
Հունիսի 11 | Ապարան
⏰ Ժամը՝ 16:00
📍 Վայրը՝ Ապարանի արվեստի դպրոց, Գ. Նժդեհի 4
Մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են։
🔗 Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ https://forms.gle/NNyCmrFXJNrfcnut8
02/06/2026
📍ՆԻԳԱՎԱՆ
✅ Նիգավան վարչական տարածքում տեղադրվել եբ ջրագծերի անցկացման հատվածների դիտահորեր:
✅ Շարունակվում են ջրագծերի նորոգման աշխատանքները:
01/06/2026
‼️ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ» ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՈՎ
Հունիս 2
📍Քուչակ ժամը` 10:30
📍Շենավան ժամը` 11:20
📍Ափնա ժամը` 12։20
Հունիս 3
📍Ծաղկաշեն ժամը` 10։30
📍Վարդենուտ ժամը` 11։20
📍Արայի ժամը` 12։10
Հունիս 4
📍Կայք ժամը` 10։30
📍Վարդենիս ժամը` 11։10
📍Չքնաղ ժամը` 12։00
📍Թթուջուր ժամը` 12։50
📍Ձորագլուխ ժամը` 13։40
Հունիս 5
📍Սարալանջ ժամը` 10։30
📍Լուսագյուղ ժամը` 11։10
📍Նիգավան ժամը` 12։20
📍Մելիքգյուղ ժամը` 13։20
🖇Սույն նախաձեռնությունն իրականացվելու է ABCD Ինովացիոն Կենտրոնի կողմից՝ «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։
🤝Համագործակցող կառույցներ՝ Ապարանի համայնքապետարան, Ապարան համայնքի սոցիալական կենտրոն, «Ալտերա Լաբ» ՀԿ, մանկապարտեզներ և ուսումնական հաստատություններ։
01/06/2026
‼️ ՄՐՑՈւՅԹ ...
🎨 «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» թեմայով նկարչական և«Կլիմայական գործողություն» թեմայով պաստառների և կարճ կարգախոսների մրցույթ
Ապարան համայնքի սիրելի՛ երիտասարդներ, երեխաներ և պատանիներ,
Ապարանի համայնքապետարանը «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2026»(EUSEW 2026) շրջանակներում, հայտարարում է ստեղծագործական մրցույթ։ Սա ձեր հնարավորությունն է ստեղծագործելու և ներկայացնելու ձեր պատկերացումները մեր համայնքի կանաչ ապագայի վերաբերյալ։
Մրցույթի թեմաներն են.
✅Նկարչական մրցույթ՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն»
✅Պաստառների և կարճ կարգախոսների մրցույթ՝ «Կլիմայական գործողություն»
☀️Աշխատանքները պետք է անդրադառնան էներգախնայողությանը, վերականգնվող էներգիային, կանաչ զարգացմանը կամ կլիմայի փոփոխությանը դիմակայելուն։
Մասնակցության պայմանները՝ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 1 աշխատանք։
Տեխնիկա. Ցանկացած նյութ (կտավ, թուղթ) և նկարչական տեխնիկա:
Ինչպե՞ս ներկայացնել աշխատանքները. Աշխատանքների բնօրինակները անհրաժեշտ է անձամբ մոտեցնել Ապարանի համայնքապետարան։
Աշխատանքի հետ միասին պարտադիր անհրաժեշտ է ներկայացրել հեղինակի տվյալները՝ անուն-ազգանուն, տարիք, դպրոցի անուն և հեռախոսահամար:
Վերջնաժամկետ. Մինչև ս.թ. հունիսի 15-ը ներառյալ։
Մրցանակներ. Լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն խրախուսական նվերներով։
✉️Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ [email protected] էլ. հասցեով։
01/06/2026
📍ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
✅ Սիրելի՛ երեխաներ,
📍Սրտանց շնորհավորում եմ ձեզ «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա»` հունիսի 1-ի առթիվ։
📍Այս օրը ևս մեկ առիթ է ամրագրելու, որ երեխաները մեր համայնքի, մեր երկրի և մեր ապագայի ամենամեծ հարստությունն են։ Ձեր ժպիտը, անկեղծությունն ու երազանքները մեզ ուժ և հավատ են տալիս՝ ստեղծելու ավելի ապահով, զարգացած ու բարեկեցիկ համայնք։
📍Մաղթում եմ ձեզ անհոգ ու երջանիկ մանկություն, առողջություն, խաղաղ երկինք, հաջողություններ և մեծ նվաճումներ ձեր կյանքի ճանապարհին։ Թող ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի սիրով, ջերմությամբ և նոր ձեռքբերումներով։
📍Ապարան համայնքը շարունակելու է անել առավելագույնը երեխաների կրթության զարգացման, մշակութային ու մարզական կյանքի բարելավման ուղղությամբ, որպեսզի Դուք մեծանաք արժանապատիվ, գիտակից և հայրենասեր քաղաքացիներ։
📍Սիրելի երեխաներ, հավատացեք ձեր ուժերին, համարձակ երազեք և վստահ քայլեք դեպի ձեր նպատակները։ Մեր համայնքի և մեր երկրի վաղվա օրը ձեր ձեռքերում է։
📍Ձեր գեղեցիկ տոնը շնորհավոր, սիրելի երեխաներ:
Հարգանքով՝
Ապարան համայնքի ղեկավար
Կարեն Եղիազարյան