05/06/2026
📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ գործընկերներ,
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Արենի համայնքում զբոսաշրջային կլաստերի ստեղծման ծրագրի շրջանակում ձևավորվում է Տեղական աշխատանքային խումբ (ՏԱԽ)։
Տեղական աշխատանքային խումբը կարևոր դերակատարություն կունենա ծրագրի իրականացման, համայնքի զբոսաշրջային զարգացման առաջնահերթությունների ձևավորման, ինչպես նաև համայնքի բնակիչների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովման գործում։
Անդամակցության համար հրավիրվում ենք Արենի համայնքի՝
✅ համայնքային վարչակազմի ներկայացուցիչներ,
✅ հանրային և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ,
✅ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,
✅ Կապալառու և մատակարար ընկերությունների (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, ինտերնետ) ներկայացուցիչներ
✅ համայնքի ակտիվ և նախաձեռնող բնակիչներ։
ՏԱԽ անդամները հնարավորություն կունենան մասնակցելու համայնքի զբոսաշրջային զարգացման ծրագրերի քննարկմանը, առաջարկությունների ներկայացմանը և որոշումների կայացման գործընթացներին։
Հայտադիմումի ձևը կցվում է:
📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 10-ը:
Հայտադիմումները կարող են ներկայացվել ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ կարող են լրացվել Արենիի համայնքապետարանում:
Լրացուցիչ տեղեկությունների և մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 093075581:
Հայտադիմումները կարող եք ուղարկել [email protected] էլ.փոստով:
04/06/2026
Այսօր Արենիի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում «Հայաստանում էկոլոգիական միջանցքների խթանման ծրագրի» ազգային համակարգող Արմեն Շահբազյանի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները։
Հանդիպման նպատակն էր աջակցել Արենի համայնքի բնակիչներին՝ փոխհատուցելով արջերի հարձակումների հետևանքով գյուղացիների կրած վնասները։
Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ողջունեց նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն կարևոր քայլ է բնության պահպանության և համայնքի բնակիչների շահերի պաշտպանության միջև հավասարակշռություն ապահովելու գործում։
Քննարկվեցին վնասների գնահատման, արձանագրման և հատուցման մեխանիզմները, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացակարգերը։
02/06/2026
🔷Այսօր Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն աշխատանքային այց է կատարել Ռինդ բնակավայր, որտեղ ծանոթացել է հիմնանորոգվող դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին։
🔷Այցի շրջանակում համայնքի ղեկավարը դիտարկել է նաև դպրոցի տարածքում կառուցվող նոր մարզադաշտը:
🔷Համայնքի ղեկավարը պատասխանատուների հետ քննարկել է իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները՝ կարևորելով սահմանված ժամկետների ու շինարարական բարձր որակի ապահովումը։
🔷Արենիի համայնքապետարանի առաջնահերթություններից է կրթական և մարզական ենթակառուցվածքների բարելավումը, որոնք նպաստում են երեխաների անվտանգ, հարմարավետ և որակյալ կրթական միջավայրի ձևավորմանը։
02/06/2026
Արենի համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքը դրվել է էլեկտրոնային աճուրդի:
Մանրամասների համար անցեք հետևյալ հղումով
⬇️
https://www.e-auctions.am/lot-inner/3104
02/06/2026
Արենի համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքը դրվել է էլեկտրոնային աճուրդի:
Մանրամասների համար անցեք հետևյալ հղումով
⬇️
https://www.e-auctions.am/lot-inner/3103
02/06/2026
Արենի համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքը դրվել է էլեկտրոնային աճուրդի:
Մանրամասների համար անցեք հետևյալ հղումով
⬇️
https://www.e-auctions.am/lot-inner/3095
02/06/2026
Արենի համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքը դրվել է էլեկտրոնային աճուրդի:
Մանրամասների համար անցեք հետևյալ հղումով
⬇️
https://www.e-auctions.am/lot-inner/3100
02/06/2026
Արենի համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքը դրվել է էլեկտրոնային աճուրդի:
Մանրամասների համար անցեք հետևյալ հղումով
⬇️
https://www.e-auctions.am/lot-inner/3087
02/06/2026
Արենի համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքը դրվել է էլեկտրոնային աճուրդի:
Մանրամասների համար անցեք հետևյալ հղումով
⬇️
https://www.e-auctions.am/lot-inner/3073