27/05/2026
Մայիսի 25-ից 27-ը Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում սպասարկման տարածքի ուսումնական հաստատությունների տնօրենների, տնօրենի տեղակալների և վարչատնտեսական մասի համակարգողների համար իրականացվեց վերապատրաստում թեմայով։
Վերապատրաստումը վարեցին Արմավիրի ՏՄԱԿ-ի տնօրեն Լ. Ասատրյանը և տնօրենի տեղակալ Հ. Գալստյանը։
22/05/2026
Ու հնչեց զանգը, հնչե՜ց..🔔Դպրոց–ՏՄԱԿ արդյունավետ համագործակցության գեղեցիկ օրինակ դարձավ Մայիսյանի միջնակարգ դպրոցի դասվար Շ. Ալավերդյանի, դասղեկ Կ. Ասատրյանի և Արմավիրի ՏՄԱԿ-ի հատուկ մանկավարժ Լ. Հայրապետյանի համատեղ, նվիրումով իրականացված աշխատանքը, որի շնորհիվ ուսումնական տարվա ընթացքում ԿԱՊԿ ունեցող աշակերտներն ակտիվորեն ներգրավվեցին թե՛ ուսումնական գործընթացում, թե՛ ավարտական և վերջին զանգի հուզիչ ու հիշարժան միջոցառումներին։
✨️Այս առանձնահատուկ օրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ միասնական աշխատանքի, սիրո և հավատքի շնորհիվ յուրաքանչյուր երեխա կարող է զգալ իրեն կարևոր, գնահատված ու լիարժեք մասնակից դպրոցական կյանքի ամենագեղեցիկ պահերին։
🤝Շնորհակալություն ենք հայտնում Մայիսյանի միջնակարգ դպրոցի տնօրինությանը և ողջ անձնակազմին՝ մշտապես ակտիվ համագործակցության, մարդկային ջերմ վերաբերմունքի և անձնվեր աշխատանքի համար։
14/05/2026
Արմավիրի ՏՄԱԿ-ի հոգեբան Լ. Մնացականյանի կողմից Արաքսի միջնակարգ դպրոցում իրականացվեց վերապատրաստում «Ուսումնական հաստատություններում երեխաների պաշտպանության, հոգեսոցիալական աջակցության և հոգեկան առողջության դեպքերի արձագանքման և ուղղորդման ընթացակարգը» թեմայով։
Վերապատրաստմանը մասնակցեցին ուսումնական հաստատության ԵՊ թիմի անդամները։
05/05/2026
Վերապատրաստմանը մասնակցում էր կենտրոնի հոգեբան Լուսինե Բաղդասարյանը։
21/04/2026
Ապրիլի 13-16-ը Արմավիրի ՏՄԱԿ-ի մասնագետների` Կ. Վասիլյանի, Ա. Զաքարյանի և Ժ. Գևորգյանի կողմից իրականացվեցին վերապատրաստումներ «Ուսումնական հաստատություններում երեխաների պաշտպանության, հոգեսոցիալական աջակցության և հոգեկան առողջության դեպքերի արձագանքման և ուղղորդման ընթացակարգը» թեմայով։
Վերապատրաստումներին մասնակցեցին ուսումնական հաստատությունների ԵՊ թիմի անդամները։
Շնորհակալություն դպրոցներին համագործակցության համար։
20/04/2026
📢 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը
աշխատանքի է հրավիրում նշված մասնագետներին.
🔸️Լոգոպեդ
🔸️Հատուկ մանկավարժ
🔸️Էրգոթերապիստ
🎓 Պահանջվում է.
📃 համապատասխան մասնագիտական կրթություն,
🤝 պատասխանատվության զգացում և թիմում աշխատելու պատրաստակամություն,
👶 Աշխատանք երեխաների հետ։
📍 Աշխատավայր՝ ք.Արմավիր։
📱Մանրամասների և դիմելու համար զանգահարել 093750787։
#ԳՈՐԾԿԱ
18/04/2026
Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի աշխատանքի ուղղություններից է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների կրթական կարիքի գնահատումը։
06/04/2026
Մարտի 23-ից 26-ը Արմավիրի ՏՄԱԿ-ի մասնագետները սպասարկման տարածքի Արմավիրի, Նորավանի, ք.Արմավիրի 3-րդ, Եղեգնուտի, Երասխահունի, Բագարանի, Երվանդաշատի, Արևադաշտի, Քարակերտի թիվ 1, Քարակերտի թիվ 2, Արգավանդի, Արտամետի, Տալվորիկի, Վանանդի, Փշատավանի, Զարթոնքի, Լուկաշինի, Տանձուտի, Խանջյանի ուսումնական հաստատություններում իրականացրեցին «Ուսումնական հաստատություններում երեխաների պաշտպանության, հոգեսոցիալական աջակցության և հոգեկան առողջության դեպքերի արձագանքման և ուղղորդման ընթացակարգը» թեմայով վերապատրաստումներ:
Վերապատրաստումներին մասնակցեցին ուսումնական հաստատությունների տնօրեններ, ԵՊ թիմի անդամներ, դասավանդող ուսուցիչներ, ծնողական համայնքի և աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ։
Վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ։
07/01/2026
📢 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը
աշխատանքի է հրավիրում նշված մասնագետներին.
🔸️Լոգոպեդ
🔸️Հատուկ մանկավարժ
🔸️Հոգեբան
🔸️Էրգոթերապիստ
🎓 Պահանջվում է.
📃 համապատասխան մասնագիտական կրթություն,
🤝 պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու պատրաստակամություն,
👶 Աշխատանք երեխաների հետ։
📍 Աշխատավայր՝ ք.Արմավիր։
📱Մանրամասների և դիմելու համար զանգահարել 093750787։
#ԳՈՐԾԿԱ