🌃🌃 Արթիկի գիշերային լուսավորությունը
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքէջ
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքէջ, Public & Government Service, Ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1, Art'ik.
28/05/2026
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ.
🇦🇲🇦🇲🇦🇲 Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
Մայիսի 28-ը նոր և փառավոր էջ է բացել հայ ժողովրդի պատմության մեջ.
ժամանակն ապացուցել է` եթե չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու և՛ Խորհրդային Հայաստանը, և՛ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը:
Ահա թե ինչու` հարյուր ութ տարի առաջ պետականության վերականգնումը կրկնակի թանկ է և նվիրական յուրաքանչյուրիս համար:
Հայաստանի առաջին Հանրապետությունը քաղաքացիներին բերել է անկախ պետականություն, ազատություն, մարդու իրավունքներ, որոնք ամրագրվել են օրենքներով:
Եվ մենք` ներկա Հայաստանի քաղաքացիներս, պետք է միասնականությամբ քայլենք առաջ` հավատարիմ լինելով առաջին Հանրապետության պատգամներին:
Այսօր` 2026 թվականի մայիսի 28-ին, տեսնելով կերպարանափոխված բանակը` համալրված ժամանակակից զինտեխնիկայով, ևս մեկ անգամ համոզվում ես` պետականությունը կայացած է և ամուր։
🇦🇲🇦🇲🇦🇲 Կրկին շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն և ստեղծագործ աշխատանք` հանուն մեր երկրի բարօրության և առաջընթացի։
23/05/2026
💐🔔💐 Այսօր Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում նշվել է համայնքային Վերջին զանգը:
Հրապարակին տոնական գույներ են հաղորդել Արթիկ համայնքի շրջանավարտները։
Պատանիներին իր օրհնությունն է հղել Արթիկի թեմի հոգևոր հովիվ Տեր Եղիշե Քահանա Նազարյանը։
💐🔔💐 Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանն իր ողջույնի խոսքում ցանկացել է, որ շրջանավարտներն իրենց գիտելիքներն ու հմտություններն օգտագործեն Արթիկ համայնքի զարգացման համար։
Օրն անմոռանալի են դարձրել ճանաչված և սիրված երգիչներ Գարսի Միտոյանը,
Ռուբեն Սասունցին,
«Էթնոռիթմ ազգային հնչյունների նոր զարկերակ», «Չամիչով բուլկի» համույթները և Արթիկի «Փինկ սթոուն» խումբը։
Միջոցառումը վարել է Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան, շոումեն Վահագն Գասպարյանը։
🖋---------------------------------------
www.artik.am
22/05/2026
️🚜️️ «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ը սանիտարական մաքրման աշխատանքներ է կատարել Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասում։
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ։
🖋---------------------------------------
www.artik.am
22/05/2026
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ շրջանավարտներ.
💐🔔💐 Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ և հիշարժան օրվա` դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ: Կրթօջախներում հնչող վերջին զանգը մեծ խորհուրդ ունի. այն ավետում է ձեր մուտքը դեպի մեծ կյանք, դեպի գործունեության նոր ասպարեզ։
Վստահ եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները, ձեր ունակությունները, կարողությունները ծառայելու են մեր երկրի, Արթիկ համայնքի հիմքերի ամրապնդման ու հզորացման համար:
💐🔔💐 Հավատում եմ, որ դուք` լինելով առավել ազատ, անկաշկանդ, կրթված ու դաստիարակված սերունդ, լիովին արդարացնելու եք ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները:
Բարի երթ և նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում ձեզ ինքնուրույն կյանքում։
💐🔔💐 Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին` ժամը 18:00-ին, Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակում նշվելու է համայնքային Վերջին զանգը։
💐🎤💐 Վերջին զանգի միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով.
շրջանավարտների օրն իրենց կատարումներով անմոռանալի կդարձնեն
սիրված և ճանաչված երգիչներ Գարսի Միտոյանը,
Ռուբեն Սասունցին,
«Էթնոռիթմ ազգային հնչյունների նոր զարկերակ», «Չամիչով բուլկի» համույթները և Արթիկի «Փինկ սթոուն» խումբը։
Միջոցառումը վարելու է Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան, շոումեն Վահագն Գասպարյանը։
💐🔔💐 Սիրով սպասում ենք համայնքի բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին և բոլոր ցանկացողներին։
🖋---------------------------------------
www.artik.am
🛣🛣 Հիմնանորոգված և ասֆալտապատված Արթիկ քաղաքի Թամանյան փողոցը
18/05/2026
📝 Այսօր տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2026 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը, որը վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը։
Օրակարգում ընդգրկված է եղել 21 նախագիծ, որոնք ընդունվել են ձայների մեծամասնությամբ։
🎥 Արթիկ հանայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակմանը կարող եք հետևել Արթիկի համայնքապետարանի YouTube կայքում`👉Artik municipality-YouTube
🖋---------------------------------------
www.artik.am
🛣🛣 Հիմնանորոգված և ասֆալտապատված Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակը
13/05/2026
️🚜️️ «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ը սանիտարական մաքրման աշխատանքներ է կատարել Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասում։
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ։
❗️❗️❗️Եվս մեկ անգամ հորդորում ենք բնակչությանը` խնամքով վերաբերվել համայնքի մաքրությանը, կենցաղային աղբը և շինարարական թափոնները չնախատեսված վայրերում չնետել` խուսափելու համար օրենքով նախատեսված տույժերից և տուգանքներից։
🖋---------------------------------------
www.artik.am
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1
Art'ik
3001
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
