ՀՅԴ Արթիկ
Политическая партия
26/04/2026
26/04/2026
Շիրակի մարզի բազմաթիվ համայնքներում սելավատարների անմխիթար վիճակը վաղուց արդեն դադարել է լինել պարզապես տեղական նշանակության խնդիր․Մ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․
26/04/2026
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 111-րդ տարելիցն է։ Թվում է թե տարեթվերը մեզ հեռացնում են մարդկության դեմ իրագործված այդ զազրելի հանցագործության հետևանքներից, սակայն մեր պատմության վերջին զարգացումները՝ Արցախի բռնգրավումը եւ հայաթափումը ավելորդ անգամ ևս փաստում են, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե ժամանակի և տարածության մեջ իրականացված և ավարտված ոճիր էր, այլ շարունակական հանցագործություն, որ միտված է բնաջնջելու կամ տեղահանելու հայությանն իր հայրենիքից։
🔺Ցեղասպանությունը շարունակում է լինել հանցագործություն և կենսական վտանգ այնքան ժամանակ քանի դեռ ցեղասպան կողմը չի ընդունել իր քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, իսկ միջազգային հանրությունը՝ չի պարտադրել դա։
🔺Ցեղասպանության ընդունումը հավասարապես անհրաժեշտ է ինչպես ցեղասպանին՝ մաքրվելու պատմական խարանից ու դադարելու հանդիսանալ քաղաքակրթական վտանգ, այնպես էլ ցեղասպանվածին՝ իբրև երաշխիք ցեղասպանական մտադրությունների դադարեցման։
🔺Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ հայկական սփյուռքի և թե՛ միջազգային հանրության կողմից երբե՛ք ինքնանպատակ չի եղել և միտված է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության ու համակեցության ստեղծմանը՝ արդարության վերականգնման և սեփական պատմության հետ առերեսման միջոցով։
Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի հիշատակը և վերահաստատում, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ
23 ապրիլ 2026թ
20/04/2026
Հուշարձանները պարզապես ճարտարապետական տարրեր չեն։ Դրանք հավաքական հիշողության նյութական արտահայտությունն են։Մհեր Մելքոնյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․
14/04/2026
📌Ապրիլի 23 ⏰ 20:00
📍 Հանրապետության հրապարակ
ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է 🇦🇲✊
Արի՛ Ջահերով երթի, վառ պահի՛ր քո պահանջատիրության ջահը
🖇️Ջահակիր դառնալու համար գրանցվի՛ր հետևյալ հղումով
https://forms.gle/dNKds13vnNpDPLBg9
#Ջահերովերթ2026 #Ջահերովերթ #ջահերով #երթ #ջահակիր
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Website
Address
Գարեգին Նժդեհի 1
Art'ik
Opening Hours
| Monday | 09:00 - 16:00 |
| Tuesday | 09:00 - 16:00 |
| Wednesday | 09:00 - 16:00 |
| Thursday | 09:00 - 16:00 |
| Friday | 09:00 - 16:00 |
