13/05/2026
📌Արտաշատի համայնքապետարանի հարակից հրապարակն այսուհետ կրում է ֆրանսահայ մեծանուն շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անունը։
Արտաշատ համայնքի ավագանու ապրիլի 26-ի նիստում որոշումն ընդունվել է միաձայն։
Նշենք, որ մեծանուն շանսոնյեն դեռևս հեռավոր 90-ականներին անձամբ այցելել է Արտաշատ, եղել այս հրապարակում և մասնակցել Արտաշատի մշակույթի կենտրոնի անվանակոչության արարողությանը։
Արտաշատի կենտրոնական հրապարակը մեծ հայի անունով կոչելը պատիվ է արտաշատցիներիս համար և երախտագիտության փոքրիկ, բայց կարևոր դրսևորում՝ ուղղված նրա ազգային և համամարդկային վաստակին։
04/05/2026
☘️Ուշադրություն
Հարգելի՛ քաղաքացիներ, Արտաշատի Երևանյան և Օգոստոսի 23-ի փողոցներում լուսաբացին` ժամը 05։30-ից սկսած ծառերի բուժման նպատակով կիրականացվեն սրսկման աշխատանքներ։
️Անվտանգության նկատառումներից ելնելով` նշված հատվածի բնակիչներին հորդորում ենք փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:
21/03/2026
🔷 Մարտի 21-ն աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»: Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես Անտառագետի օր։
01/03/2026
ԲԱՐԵԿԱՐԳ ԱՐՏԱՇԱՏ ՀՈԱԿ_ ը
Շնորհավորում է գարնան առաջին օրը
և մաղթում գարնանային շունչ,
ծաղկունք ու ուրախ տրամադրություն ողջ տարվա ընթացքում: 🌷🌹🌹
20/01/2026
Եղանակային իրավիճակով պայմանավորված՝ «Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ_ի աշխատակիցները վաղ առավոտից գործի են անցել, կատարվում է ձնամաքրման աշխատանքներ։
Առաջնահերթ աշխատանքներ են իրականացվել բուժհաստատություններ, հիմնարկ–ձեռնարկություններ տանող ճանապարհներին։
15/01/2026
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️❗️❗️
🟩Արտաշատի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Արտաշատ համայնքի բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ը աշխատանքի է հրավիրում դենդրոլոգի՝ համայնքում հասարակական նշանակության տարածքների ծառերի, թփերի ու կանաչ գոտիների աճի ու պահպանությանն ուղղված աշխատանքները համակարգելու համար։
🖇️Թափուր հաստիքի համար պահանջվում է ագրոնոմիական կամ գյուղատնտեսական բարձրագույն կրթություն։
☎️Ցանկացողները կարող են զանգահարել 091871010 հեռախոսահամարով։
♦Խնդրում ենք դիմել մինչև սույն թվականի փետրվարի 10–ը ներառյալ։