04/06/2026
#ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
📚 Սիրելի երեխաներ և ծնողներ,
Արարատի մարզային գրադարանում անցկացվելու են հայոց լեզվի պարապմունքներ՝
🗓️ Երկուշաբթի և չորեքշաբթի
🕑 14:00 – 15:30
Պարապմունքները կօգնեն ամրապնդել հայոց լեզվի գիտելիքները, զարգացնել գրավոր և բանավոր խոսքը։
📞 Գրանցվելու համար զանգահարել՝
077 275794
Սիրով սպասում ենք ձեզ գրադարանում։ 📖✨
03/06/2026
📚Արարատի մարզում ամենաշատը այս մայիս ամիս ընթերցվել է Ռաֆայել Մարգարյանի ստեղծագործությունը :
📚Ի՞նչ էին նախընտրում կարդալ հայ ընթերցողները մայիսին
📘Հանրային և համայնքային գրադարաններում սպասարկված գեղարվեստական գրականության մայիս ամսվա վիճակագրական ցուցանիշներով Ռուբեն Եսայանը պահպանել է իր առաջատար դիրքերը։ Նրա գրքերից երեքը ընդգրկված են ամենաշատ սպասարկված գրքերի հնգյակում։ Երկրորդ ամենապահանջարկված հեղինակը Աշոտ Աղաբաբյանն է։
✅Մայիսյան տասնյակում են նաև Գրիգոր Զոհրապի նովելները, Նիկոլո Մաքիավելլիի «Տիրակալը», Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» վեպը, Ալբեր Կամյուի «Օտարը» և ռուս գրող Աննա Ջեյնի «Երկրպագուն»։ Մայիսյան միացյալ տասնյակում 125 անուն գիրք՝ նախորդ ամիսների համեմատ շուրջ 20 անուն ավելի։
✅Երևանում նույնպես առաջատար հեղինակը Ռուբեն Եսայանն է իր «Վանականներն ունեն գաղտնիք» և «Թունելից 13կմ հեռավորության վրա» վեպերով։ Երևանի համայնքային գրադարաններում բարձր է եղել նաև Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել աղոթել սիրել», Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները», Աշոտ Աղաբաբյանի «Նմանակը», Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը», Մարկ Լևիի «Իսկ եթե դա ճիշտ է» և այլ գրքերի պահանջարկը։
✅Հեղինակների ցուցակներում բազմաթիվ գրքերով մշտապես ներկա են հայ դասական գրողները, ինչպես նաև մի շարք արտասահմանյան հեղինակներ՝ Ագաթա Քրիստի, Էրիխ Մարիա Ռեմարկ, Էլիֆ Շաֆաք, Խալեդ Հոսեյնի, որոնց գրականության նկատմամբ ընթերցողական պահանջարկը բոլորովին չի նվազում։
✔Համաձայն գրադարաններից ստացված վիճակագրության մայիսին Հրաչյա Մանուկյանի «Կամքի ուժը», Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին» և Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» ամենաշատ ընթերցված մոտիվացիոն գրքերն էին։
02/06/2026
#կրթականգրադարան #կրթականծրագիր
🍫📚 Սիրելի՛ փոքրիկներ, շտապեք գրանցվել, քանի որ ձեզ
սպասում է քաղցր ու հետաքրքիր հանդիպում՝ «Չարլիի հետ շոկոլադե արկածներում» կրթական ծրագրի շրջանակում։
✨ Ծրագրի ընթացքում՝
📖 կծանոթանանք և կքննարկենք «Չարլին և շոկոլադի գործարանը» գիրքը,
🎬 կդիտենք ֆիլմից հետաքրքիր հատվածներ և կհամեմատենք գիրքն ու ֆիլմը,
🍫 կբացահայտենք շոկոլադի կախարդական աշխարհը,
👩🍳 մեր ձեռքերով շոկոլադ կպատրաստենք,
🎲 կմասնակցենք հետաքրքիր խաղերի և ստեղծագործական առաջադրանքների,
🍬 և, իհարկե, մեզ սպասում է քաղցր ու ուրախ ժամանց։
Արի՛ միասին ճամփորդենք Չարլիի հետ և բացահայտենք Վիլի Վոնկայի հրաշքներով լի շոկոլադե գործարանը։ ✨🍫🤎📚🎬
01/06/2026
#Հունիսի1
🎈 Ամեն երեխա մի փոքրիկ հրաշք է, որ աշխարհն ավելի բարի ու գունեղ է դարձնում
28/05/2026
📚🇦🇲 Հանդիպում գրող Տիգրան Բաբայանի հետ
Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվա շրջանակներում Արարատի մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում գրող Տիգրան Բաբայանի հետ։
Հանդիպման ընթացքում հեղինակը ներկայացրեց իր «Ջաբրայիլի պահապան հրեշտակները», «70-ը՝ մեկում» և «Դիպուկահարի գիշերային մղձավանջները» գրքերը, խոսեց դրանց ստեղծման պատմությունների, հերոսների և գրքերում տեղ գտած իրական իրադարձությունների մասին։
Միջոցառումն ուղեկցվեց հայրենասիրական ոգով։ Ելույթ ունեցան Դավիթ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոցի սաները՝ հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումներով։ Հանդիպմանն իր երաժշտական կատարումներով մասնակցեց նաև մարզի տաղանդաշատ կոմպոզիտոր, մանկավարժ, դաշնակահար, երգչուհի և երգահան Ալվարդ Բադալյանը։
Հանդիպմանը ներկա էին նաև Արտաշատի ավագ դպրոցի սաները, ովքեր հեղինակին ներկայացրին իրենց ստեղծագործություններից՝ ստեղծելով հետաքրքիր և անմիջական գրական երկխոսություն։
Ընթերցողները հնարավորություն ունեցան զրուցելու հեղինակի հետ, հարցեր ուղղելու, կիսվելու իրենց տպավորություններով և քննարկելու հայրենասիրության, մարդկային ճակատագրերի ու ազգային արժեքների մասին կարևոր թեմաներ։
Միջոցառումն անցավ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով գրքի և ընթերցանության կարևոր դերը մեր հասարակության կյանքում։
#ԱրարատիՄարզայինԳրադարան #ՏիգրանԲաբայան #ՀեղինակիՀետՀանդիպում #Ընթերցանություն #Գիրք #ՀայԳրականություն 🇦🇲📖