14/06/2026
Կիրակնօրյա Սուրբ պատարագ ❤️
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Դալարի Սբ Աստվածածին եկեղեցի, Մասյացոտնի թեմ, Landmark & historical place, Դալար, Artashat.
14/06/2026
Կիրակնօրյա Սուրբ պատարագ ❤️
06/06/2026
06/06/2026
Սիրելի հավատավոր ժողովուրդ, տեղեկացնում ենք, որ այսու կիրակնօրյա Սուրբ Պատարագը կսկսի առավոտյան 10:00-ին 🩷
02/06/2026
https://www.facebook.com/share/p/1BdDSe1sLF/
🙏 Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Այս օրերին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Արարատյան շաբաթը, որի կարևոր հիշատակություններից է մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապի վիհից ելնելը՝ «Ելն ի վիրապէն» տոնը։
⛪ Այս նվիրական և խորհրդանշական օրը՝ հունիսի 6-ին, Խոր Վիրապի պատմական վանքում ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։
🕥 Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։30։
✝️ «Հրաշափա՛ռ Աստուած եւ միշտ բարեխնամող,
որ յառաջագիտութեամբ զփրկութիւն Հայաստանեայց սկզբնաւորեալ՝
ի պարթեւական մեղապարտ ազգէն լուսաւորիչ մեզ շնորհեցեր.
վասն որոյ բարեխօսութեամբ սորա, Փրկի՛չ, կեցո՛ զմեզ»։
30/05/2026
Այսօր Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հավատավոր համայնքը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդի առաջնորդությամբ, ուխտավորաբար եղավ Տավուշի մարզի Գոշավանք վանական համալիրում, Աղավնավանքում, Հաղարծին վանական համալիրում: Բոլոր եկեղեցիներում հնչեցրինք շարականներ, հատկապես Սուրբ Պատարագից հատվածներ և մեր աղոթքը բարձրացրեցինք՝ աշխարհիս խաղաղության, հիվանդաց բժշկության, գերիների և անհայտ կորածների տունդարձի համար։
Ուխտավորները հոգենորոգ լիցքերով վերադարձան իրենց տները։
28/05/2026