02/06/2026
Այնթապ վարչական շրջան
Այնթապի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ?
Այնթապի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ստեղծվել է համայնքի բնակիչների հետ անընդհատ և անմիջական կապի պահպանման նպատակով:
Այս էջի միջոցով բնակիչները կարող են մշտապես հետևել Այնթապի համայնքապետի, ավագանու, ինչպես նաև համայնքապետարանի ստորաբաժանումների աշխատանքին և, որ ամենակարևորն է, մշտապես ուղիղ կապ ունենալ Այնթապի համայնքապետարանի հետ:
Մենք կարևորում ենք բնակիչների հետ անմիջական կապի պահպանումը և պատրաստակամ ենք հետևողական լինել Ձեր կողմից ուղղված հարցերի լուծմանը:
02/06/2026
01/06/2026
Այնթապ վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանի շնորհավորական խոսքը
Սիրելի՛ երեխաներ,մեր փոքրիկ բարեկամներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ։
Երեխաները մեր կյանքի լուսավորությունն են, մեր ընտանիքների ուրախությունը և մեր երկրի ապագան։ Թող յուրաքանչյուր երեխա մեծանա սիրո, հոգատարության և խաղաղության միջավայրում՝ շրջապատված ջերմությամբ ու երջանկությամբ։
Մաղթում եմ մեր բոլոր փոքրիկներին անհոգ մանկություն, առողջություն, անսահման ժպիտներ և իրականություն դարձած երազանքներ։ Թող ձեր աչքերում միշտ փայլի հույսի ու երջանկության լույսը, իսկ ձեր մանկությունը լինի գունեղ, ուրախ և հիշարժան։
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ մանկություն։
31/05/2026
❤️ Սիրելի՛ Այնթապ, շնորհավորում եմ բոլորիս։
🇭🇺 Մայիսի 30-ին Հունգարիայում անցկացված Դուքենդոյի Եվրոպայի առաջնությունում Մասիս համայնքի մարզիկները պատվով ներկայացրին մեր համայնքն ու Հայաստանը։
🇦🇲 Հատուկ շնորհավորում ենք Այնթապ բնակավայրի մեր մարզիկներին՝
🥇 Գրիշա Մկրտչյան
🥇 Հրաչյա Հովհաննիսյան
🥇 Վահե Մկրտչյան
Նրանք բարձր պահեցին թե՛ Մասիս համայնքի, թե՛ Հայաստանի Հանրապետության պատիվը՝ արժանանալով հաղթական արդյունքների։
👏 Շնորհավորում ենք մարզիկներին, նրանց ծնողներին և թիմի ղեկավար Ա. Խաչատրյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ ու նվաճումներ։
🇦🇲 Շնորհավո՛ր Մասիս,
🇦🇲 Շնորհավո՛ր Հայաստան։
👉 Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան մարզվի չեմպիոնների հետ, կարող եք զանգահարել՝
📞 094 25 35 36։🏆💪🇦🇲
28/05/2026
Այնթապ վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանի շնորհավորական խոսքը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի առթիվ։
Այս պատմական օրը մեր ժողովրդի անկոտրում կամքի, պայքարի և անկախ պետականություն ունենալու խորհրդանիշն է։
Թող այս տոնը յուրաքանչյուրիս սրտում ամրապնդի հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը, իսկ մեր երկրին բերի խաղաղություն, կայունություն և նոր ձեռքբերումներ։
Մաղթում եմ բոլոր ընտանիքներին առողջություն, բարօրություն և խաղաղ երկինք։
Տոնդ շնորհավո՛ր, Հայաստան 🇦🇲
01/05/2026
ԱՅՆԹԱՊ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՂԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին։
Թող ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, ձեր ջանքերը՝ արժևորված, իսկ հաջողությունները՝ շարունակական։
Աշխատասիրությունը, նվիրումը և միասնականությունը այն ուժն են, որոնք կառուցում են մեր հասարակության բարեկեցիկ ու կայուն ապագան։
Մաղթում եմ ձեզ առողջություն, նոր ձեռքբերումներ և խաղաղ, ապահով աշխատանքային օրեր։
Թող յուրաքանչյուր աշխատանք բերի գոհունակություն և արժանի արդյունք։
Շնորհավոր տոնդ, աշխատավոր ժողովուրդ ...
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
Aynt'ap'
