03/06/2026
🍇🚌 Մասնագիտական կողմնորոշում խմբակի շրջանակներում Նուռնուսի միջնակարգ դպրոցի 8-11-րդ դասարանների սովորողներն այցելեցին Ոսկեվազի գինեգործարան՝ ծանոթանալու ժամանակակից արտադրության գործընթացներին և նորարարական մոտեցումներին։
📚🎨 Հայաստանի աշխարհագրություն և Արվեստ առարկաներից իրականացվող նախագծային աշխատանքների շրջանակներում աշակերտները ճանապարհը շարունակեցին դեպի Շիրակի մարզ՝ բացահայտելով Հայաստանի մշակութային ու պատմական հարստությունները։
🏛️✨ Էքսկուրսիայի կարևոր կանգառը Գյումրին էր՝ հայրաքաղաքը, արվեստների ու արհեստների, հումորի և ջերմ հյուրընկալության քաղաքը։ Օրը լի էր հետաքրքիր բացահայտումներով, նոր գիտելիքներով, վառ տպավորություններով և անմոռանալի պահերով։
🌟 Սովորելը շարունակվում է նաև դասարանից դուրս՝ նոր փորձառությունների և բացահայտումների միջոցով։
#ՄասնագիտականԿողմնորոշում #ՆուռնուսիՄիջնակարգԴպրոց #ՆախագծայինԱշխատանք #Ոսկեվազ #Գյումրի #ԿրթականԷքսկուրսիա #ՍովորումԵնքԲացահայտելով 📖✨
31/05/2026
☀️🌿 «Անվտանգ ամառային արձակուրդ» խաղ-վիկտորինա 🌿☀️📚
Դասարան՝ 5-րդ
Դասղեկ՝ Լ. Նարիմանյան
🏖️ Ամառային արձակուրդները երեխաների ամենասիրելի ժամանակահատվածն են, սակայն դրանք պետք է լինեն ոչ միայն հետաքրքիր, այլև անվտանգ։ 5-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին «Անվտանգ ամառային արձակուրդ» խորագրով խաղ-վիկտորինային, որի ընթացքում ստուգեցին և ամրապնդեցին իրենց գիտելիքները անվտանգության կանոնների վերաբերյալ։ 🛟🚦🔥🌊
❓ Աշակերտները պատասխանեցին թեմային առնչվող հարցերի,
✅ մասնակցեցին «Ճի՞շտ է, թե՞ սխալ» խաղին,
✅քննարկեցին տարբեր իրավիճակներում ճիշտ վարքագծի կանոնները։
🎯 Միջոցառման նպատակն էր զարգացնել ☀️🌿 «Անվտանգ ամառային արձակուրդ» խաղ-վիկտորինա 5-րդ դասարանում 🌿☀️📚
🏖️ Ամառային արձակուրդները երեխաների ամենասիրելի ժամանակահատվածն են, սակայն դրանք պետք է լինեն ոչ միայն հետաքրքիր, այլև անվտանգ։
👧👦 Մեր դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին «Անվտանգ ամառային արձակուրդ» խորագրով խաղ-վիկտորինային, որի ընթացքում ստուգեցին և ամրապնդեցին իրենց գիտելիքները անվտանգության կանոնների վերաբերյալ։ 🛟🚦🔥🌊
❓ Աշակերտները պատասխանեցին թեմային առնչվող հարցերի,
✅ մասնակցեցին «Ճի՞շտ է, թե՞ սխալ» խաղին,
💬 քննարկեցին տարբեր իրավիճակներում ճիշտ վարքագծի կանոնները։
🎯 Դասի նպատակն էր զարգացնել երեխաների պատասխանատվության զգացումը և նպաստել անվտանգ վարքագծի ձևավորմանը։
Մաղթում ենք բոլոր երեխաներին ուրախ, հետաքրքիր, արևոտ ☀️ և ամենակարևորը՝ անվտանգ ամառային արձակուրդ։ 🌸🌈🍉🏕️🏊♂️🚴♀️🌞
26/05/2026
Նախագծային աշխատանք
Առարկա՝ Անգլերեն 🇬🇧
Թեմա՝ The Universe (Տիեզերք) 🌌🔭🛸
Դասարան՝ 11-րդ 🎒
Ուսուցիչ՝ Աննա Անդրեասյան 👩🏫
Նախագծի ընթացքում աշակերտներն ուսումնասիրեցին՝
✅Արեգակնային համակարգը ☀️🪐, Նեյտրոնային աստղերը ✨, Պուլսառները💥, Մագնիտառներն ու սեւ անցքերը
✅Կատարեցին վիրտուալ տուր NASA-ի պաշտոնական կայքով 🚀💻
✅ծանոթացան Բրայան Կոքսի աստղաֆիզիկական մտքերին 🧠🎓
✅Ուսումնասիրեցին Իլոն Մասկի եւ SpaceX ընկերության պլանները՝ կապված Մարսի բնակեցման 🔴👨🚀 եւ Starship հրթիռով ճամփորդությունների իրատեսականության հետ:
Ստեղծեցին՝
✅Արեգակնային համակարգի ֆիզիկական մակետ 🛠️🌍
✅Space Fact Cards տեղեկատվական քարտեր
✅թեմայի շրջանակներում ուսումնասիրած դարձվածքներով պաստառ 📜🎨
✅Mentimeter-ով ստեղծեցին հարցեր լսարանի համար 📊📲
✅Ոգեշնչվելով «Արտեմիս 2» առաքելությամբ 🌓🛰️՝ երեւակայեցին իրենց «Արտեմիս 3» տիեզերագնացների դերում👨🚀👩🚀 եւ ԱԲ-ի օգնությամբ ստեղծեցին նկար եւ տեսանյութ:
Այս նախագիծը լավագույնս ապացուցեց, որ , երբ միախառնվում են գիտությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները, անգլերենի ուսուցումը սահմաններ չունի 🌍🪐:
Աշակերտները ոչ միայն հարստացրին իրենց լեզվական բառապաշարը , այլև դարձան իսկական հետազոտողներ 🧐🔍՝ համադրելով աստղաֆիզիկայի բարդ տեսությունները , թվային հարթակներն ու ստեղծագործական միտքը: 🤖💡
📂 #Տիեզերք 🌌 #Անգլերեն 🇬🇧 🔭 🚀 🛰️ 🤖
25/05/2026
📚 Նախագծային աշխատանք
🗺 Առարկա՝ Հայաստանի աշխարհագրություն
🌾 Թեմա՝ «ՀՀ ագրոարդյունաբերական համալիրը»
👩🏫 Ուսուցիչ՝ Հ. Դավթյան
👨🎓 Դասարան՝ 9-րդ
Նախագծային աշխատանքի շրջանակներում 9-րդ դասարանի աշակերտները ուսումնասիրեցին ՀՀ ագրոարդյունաբերական համալիրի կառուցվածքը, ճյուղերը և նշանակությունը երկրի տնտեսության զարգացման գործում։
Աշակերտները ստեղծեցին բովանդակալից և ստեղծագործական պաստառ՝ «ՀՀ ագրոարդյունաբերական համալիրը» վերնագրով, ինչպես նաև հանդես եկան հետաքրքիր գաղափարներով՝ ներկայացնելով թեմատիկ լոգոներով արտադրատեսականիներ․
🧀 կաթնամթերք՝ «ՄարԶոյ»,
🍷 գինի և կոնյակ՝ «Գինուհի»,
🥫 պահածոներ՝ «Նռանե»,
🍑 չրեր՝ «Նուռնուսի չիր»։
Նախագծի ավարտին աշակերտներն այցելեցին Ոսկեվազի գինու գործարան, որտեղ ծանոթացան գինեգործության ավանդույթներին, արտադրական գործընթացին և հայկական գինու մշակույթին։
Նախագիծը նպաստեց ոչ միայն աշխարհագրական գիտելիքների խորացմանը, այլև ստեղծագործ մտածողության, համագործակցության և գործնական հմտությունների զարգացմանը։
20/05/2026
🎨✨ Նախագծային աշխատանք
📚 Թեմա՝ «Արվեստը 19-րդ դարում»
👩🏫 Ուսուցիչ՝ Հասմիկ Դավթյան
👨🎓 Դասարան՝ 11-րդ
🖌️ Առարկա՝ Արվեստ
Նախագծային աշխատանքի ընթացքում աշակերտները ուսումնասիրեցին 19-րդ դարի արվեստի ուղղությունները, նորովի բացահայտեցին գեղանկարչության և նորաձևության աշխարհը։ ✨
🔹 Ձևեցին և կարեցին «Անմեղության դարաշրջան» ֆիլմի հայտնի «կանաչ ջրի գույնի» օսկարակիր զգեստը 👗
🔹 Պատրաստեցին Վինսենթ վան Գոգի «Տասներկու արևածաղիկներով ծաղկաման» կտավի կրկնօրինակը 🌻
🔹 Ստեղծեցին Էդգար Դեգայի ոճով բալետի պարուհու կտավ 🩰🎨
🔹 Պատրաստեցին բնական չորացրած ծաղիկներից էջանշաններ և բուրավետ «սաշեներ» 🌸📖
Նախագիծը միավորեց արվեստը, ստեղծագործ միտքն ու ձեռքի աշխատանքը՝ վերածվելով գեղեցիկ և տպավորիչ ցուցադրության։ ✨
20/05/2026
📐✨ Նախագծային աշխատանք
Թեմա՝ «GeoGebra-ի կիրառումը մաթեմատիկայի դասերին՝ որպես մաթեմատիկայի յուրացման մատչելի միջոց»
👩🏫 Ուսուցիչ՝ Տ. Իշխանյան
👨🎓 Դասարան՝ 10-րդ
📚 Առարկա՝ Երկրաչափություն
Աշակերտները GeoGebra ծրագրի միջոցով ուսումնասիրեցին երկրաչափական պատկերներ, աշխատեցին 2D և 3D միջավայրերում, ստեղծեցին սրտիկներ, թիթեռներ, ծաղիկներ և այլ պատկերներ՝ մաթեմատիկական բանաձևերի օգնությամբ։
🔹 Պատրաստեցին սահիկաշարեր
🔹 Կատարեցին QR կոդերով առաջադրանքներ
🔹 Ներկայացրին ստեղծագործական աշխատանքներ
🔹 Բացահայտեցին մաթեմատիկայի և արվեստի կապը 🎨➕📐
Նախագիծն ավարտվեց գեղեցիկ ու տպավորիչ ներկայացմամբ՝ GeoGebra-ով ստեղծված Պյութագորասի ծառով և երաժշտական ուղեկցությամբ։ 🌳🎶
15/05/2026
Նախագծային աշխատանք
Առարկա՝ Քիմիա
Ուսուցիչ՝ Լ. Թարվեդյան
Դասարան՝ 9-րդ
Թեմա՝ «Քիմիան և խոհանոցը»
9-րդ դասարանի աշակերտները ներկայացրին հետաքրքիր և ուսուցողական նախագծային աշխատանք՝ բացահայտելով, թե որքան մեծ դեր ունի քիմիան մեր առօրյա խոհանոցում։ 🥘
🎯 Նպատակներն էին՝
🔹 ուսումնասիրել քիմիայի կիրառությունը խոհանոցում,
🔹 բացահայտել սննդի պատրաստման ընթացքում տեղի ունեցող քիմիական երևույթները,
🔹 ծանոթանալ մթերքների բաղադրությանը և փոխազդեցություններին,
🔹 հասկանալ ջերմության, թթուների, աղերի և այլ նյութերի ազդեցությունը սննդի վրա,
🔹 զարգացնել փորձարարական և վերլուծական հմտությունները։
📌 Աշակերտները սովորեցին՝
✅ բացատրել խոհանոցում հանդիպող քիմիական գործընթացները,
✅ ներկայացնել, թե ինչպես են քիմիական ռեակցիաները ազդում սննդի համի ու տեսքի վրա,
✅ կատարել պարզ փորձեր և դիտարկումներ,
✅ գիտակցել, որ քիմիան կարևոր դեր ունի մարդու առօրյա կյանքում և սննդի պատրաստման գործընթացում։ 🍞🥗🧂
11/05/2026
Նախագծային աշխատանք
Առարկա՝ Հայոց լեզու
Թեմա՝ Դարձվածքը որպես ժամանակի եւ կենցաղի հայելի
Դասարան՝ 11-րդ
Ուսուցիչ՝ Ն. Մկրտչյան
Նախագծի նպատակներն էին՝
🔹 ուսումնասիրել Հովհաննես Թումանյան-ի և Ակսել Բակունց-ի լեզվամտածողությունը դարձվածքների միջոցով,
🔹 ձևավորել դարձվածքները ազատ բառակապակցություններից տարբերակելու և դրանց տեսակները ճանաչելու հմտություն,
🔹 բացահայտել դարձվածքների փոխաբերական իմաստներն ու կիրառման ոլորտները՝ սոցիալական և կենցաղային միջավայրերում։
Աշակերտների պատրաստած պրոդուկտները՝
🧠 ծեփամածիկով պատրաստված ֆիգուրներ՝ մարմնի մասերով,
📘 «Դարձվածքներ մարմնի մասերով» թեմայով գրքույկ,
🎮 ինտերակտիվ խաղ,
🪧 թեմատիկ պաստառ։
Աշակերտները ցուցաբերեցին ստեղծարար մոտեցում, համագործակցային աշխատանք և լեզվամշակութային հետաքրքիր բացահայտումներ։
Նման նախագծերը նպաստում են ոչ միայն գիտելիքների խորացմանը, այլև ազգային լեզվամշակույթի արժևորմանը։