ՄՍԾ Չարենցավանի տարածքային կենտրոն
Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114:
Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։
Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին ի
12/06/2026
📌Միասնական սոցիալական ծառայության և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ մեկնարկել է «Խնամքի բուժքույր» մասնագիտական խմբի դասընթացը, որին մասնակցում է տարածքային կենտրոնների մասնագետների աջակցությամբ ընդգրկված 10 բուժքույր։
Մանրամասները՝ ⤵️
📌 Խթանելու ենք տարեց և հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների զբաղվածությունը: Արսեն Թորոսյան
12/06/2026
#ԳործԿա
🔉Հարգելի՛ քաղաքացիներ,
Կազմակերպությունում առկա է թափուր աշխատատեղեր հետևյալ մասնագիտությամբ՝
✅Կարող բանվորուհիներ
_____________________________________________
📌Ցանկացողները կարող են դիմել ՄՍԾ Չարենցավանի տարածքային կենտրոն (հասցե՝ Աբովյան 8):
☎️060652796
🏡 Խնամքի հաստատությունների փոխարեն` համայնքային փոքր տներ:
11/06/2026
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային ե...
📢 Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգի փորձնական կիրառման արդյունքում լրամշակվել է ընտանիքի անապահովության գնահատման կարգը, որը 2026 թ․ հուլիսի 1-ից ներդրվում է հանրապետության ամբողջ տարածքում․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։
Անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կտա՝
✅ նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը,
✅ առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը,
✅ խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա հիմնվելով։
Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց զբաղվածության ապահովումը, այսինքն՝ եթե ընտանիքը դիմի նպաստ ստանալու համար, դա միաժամանակ դիտարկվելու է որպես ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անձի աշխատանք փնտրելու հայտ, իսկ աշխատանքի ընդունվելու արդյունքում ստացված եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվի և չեն ազդի նպաստ ստանալու իրավունքի վրա։
Նոր համակարգով ընտանիքի անապահովության աստիճանը որոշվում է 4 շեմերի միջոցով, որոնք սահմանվում են հիմք ընդունելով պարենային զամբյուղի արժեքը՝
📌 ծայրահեղ անապահով,
📌 չափավոր անապահով,
📌 միջին անապահով,
📌 անապահով:
Անապահովության աստիճանով պայմանավորված՝ ընտանիքին հասանելիք սոցիալական ծառայությունների փաթեթը (անապահովության նպաստ, եռամսյա հրատապ օգնություն, կրթական, կոմունալ ծառայությունների և առողջապահական ոլորտի արտոնություններ և այլն) կլինի տարբեր։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
ք. Չարենցավան, Աբովյան 8
Ch'arents'avan
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
