27/05/2026
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի ԱԲ Սերունդ ծրագրի շրջանավարտ Հասմիկ Փայտյանը այսօր ԵՊՀ-ում մասնակցել է «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Հասմիկը ընդգրկված էր «Տեխնոլոգիական կրթության դերը արդի դպրոցում» թեմայով պանելային քննարկման մեջ, որտեղ ներկայացվել են կրթության ոլորտում նորարարական մոտեցումները, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններն ու դրանց ազդեցությունը սովորողների զարգացման վրա։
Մաղթում ենք Հասմիկին նոր հաջողություններ, ստեղծագործական ձեռքբերումներ և շարունակական առաջընթաց :
27/05/2026
Արդեն հունիսին՝ 1-ին անգամ Հայաստանում, կկայանա աշխարհի խոշորագույն միջազգային AI օլիմպիադաներից մեկի՝ IOAI-ի ազգային ընտրական փուլը։
FAST-ը՝ որպես Հայաստանում IOAI-ի պաշտոնական ներկայացուցիչ, այս տարի 1-ին անգամ կանցկացնի ազգային եռափուլ ընտրություն՝ ձևավորելով Հայաստանի ընտրանին օգոստոսի 2–8-ին Ղազախստանում կայանալիք միջազգային օլիմպիադայի համար։
Ավելին՝ Մեր Մատնաչափ Լուրերում
✓ FAST-ի 1-ին սփին-օֆֆներից մեկը՝ STAN հրեշտակների ցանցը շարունակում է նոր դռներ բացել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար և 2 նոր հավաք կունենա աշխարհի նորարարական 2 կենտրոններում․ հունիսի 2-ին՝ Նյու Յորքում, հունիսի 18-ին՝ Փարիզում։
AI ճամբար 2026-ի մասնակցության հայտ/AI Camp 2026 Application Form
Fill out this form.
27/05/2026
ASU+GSV Summit 2026 - Day 2
StageX - Tuesday Evening
27/05/2026
Generation AI Graduation Ceremony 2026
Լավագույն պահերը «ԱԲ սերունդ» ծրագրի 1-ին շրջանավարտների ավարտական արարողությունից ✨ Մեզ համար դեռ անհավատալի է, որ այս օրը եկել է։___Throwback to the gradua...
26/05/2026
Դպրոցի աշակերտական խորհրդին կից գործող Զբոսաշրջային ակումբի մասնակից սովորողները խորհրդական Կարեն Պուլուզյանի և ուսուցչուհի Կարինե Բաբայանի ուղեկցությամբ ունեցան գործնական դաս-քայլարշավ՝ Ազատի ջրամբարի վերադիր գոտուց մինչև Գառնու տաճար։ Մեկնարկակետից հաղթահարել են մի քանի բարձունքներ, այնուհետև իջել են Ազատ գետի կիրճը։ Քայլել են կիրճի երկայնքով՝ Ազատի աջ ափով։ Ճանապարհին իրականացվել են հետազոտական աշխատանքներ՝ հողերի տարբեր տիպերի, գետի ջրի ուսումնասիրություն, ապարատեսակների նմուշառում՝ երկրաբանական մուրճի օգտագործմամբ, կիրճի, ձորակների և ձորերի մորֆոստրուկտուրային և մորֆոսկուլպտուրային հորինվածքի դիտարկումներ և վերլուծություն։ Ականատես են եղել տարբեր երկրաբանական տարիքի և տարբեր ծագումնաբանական առանձնահատկություններ ունեցող ռելիեֆի ձևերի հերթագայմանը։ Կատարել են քամու ուղղության որոշում, ամպամածության աստիճանի որոշում։ Տրվել է Ազատ գետի կիրճի՝ գետի աջ ափի լանդշաֆտաէկոլոգիական վերլուծությունը։
Քայլարշավին ներգրավված էին պրոֆեսիոնալ լեռնագնացներ ովքեր առաջնորդել են ողջ ճանապարհին։ Ակումբականները դրսևորվել են լավագույն կողմերով՝ ցուցաբերելով կարգապահություն, դիմացկունություն, կամք, տոկունություն, ընկերասիրություն։
24/05/2026
🎓 Բարի երթ, մեր սիրելի շրջանավարտներ ✨
Մեր մանկավարժական համայնքը մեծ հպարտությամբ է ճանապարհում ձեզ։ Նույն հարկի տակ անցկացրած տարիները՝ լեցուն ստեղծագործական հաջողություններով ու ուրախ պահերով, ձեզ կերտեցին որպես նպատակասլաց անհատներ, որոնք պատրաստ են կյանքի նոր մարտահրավերներին։
Շնորհավորում ենք ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ։
Մաղթում ենք, որ երբեք չմարի նոր բարձունքներ նվաճելու, սովորելու և առաջ շարժվելու ձեր ներքին ձգտումը։ Եղե՛ք համարձակ ու վստահ քայլերով կերտեք ձեր լուսավոր ապագան։
Հարազատ դպրոցի դռները միշտ բաց են ձեր առջև։ Մենք հպարտությամբ ենք սպասելու ձեր հաջողություններին։
#ՎերջինԶանգ #Շրջանավարտ #ԲարիԵրթ #Դպրոց