«Հայրենիք» զարգացման հիմնադրամ / "Hayrenik" development foundation

«Հայրենիք» զարգացման հիմնադրամ / "Hayrenik" development foundation

Share

Աջակցում ենք ժողովրդավար,մրցունակ,Հայաստան-Արցախ-Սփյուռք ամուր կապով,ազգային արժեհամակարգով, անվտանգ

31/12/2025

«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը

«Հայրենիք» կուսակցության
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տիրող իրավական ամենաթողությունը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը։

Վերջին օրերին «Հայրենիք» կուսակցության անդամների նկատմամբ իրականացվող հետապնդումները, մասնավորապես՝ կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի և Վաղարշապատում կուսակցության պատասխանատու, ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանի ձերբակալությունն ու ապօրինի կալանավորումը, դրա հերթական և բացահայտ դրսևորումն են։

Իշխանությունների կիրառած գործիքակազմը, ընտրված թիրախներն ու գործողությունների հաջորդականությունը հստակ ցույց են տալիս, որ տեղի ունեցողը մի կողմից արտաքին քաղաքական թելադրանքի արդյունք է՝ ուղղված ազգային ու պետական մտածողության դեմ, մյուս կողմից՝ լեգիտիմության խոր ճգնաժամի մեջ հայտնված իշխանության վախերի արտահայտություն։ Սա իշխանության հոգեվարքի ակնառու նշան է։

Ակնհայտ է նաև, որ բռնաճնշումների այս ալիքը հետևել է «Հայրենիք» կուսակցության ԳՄ անդամների, հատկապես կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից վերջին մի քանի օրվա ընթացքում տարբեր լրատվամիջոցներով իշխանության հասցեին հնչեցված խիստ քննադատական խոսքին։

Հիվանդագին սրացում ստացած այս բռնապետական գործելաոճը ուղղակիորեն կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ Հանրային վստահությունը կորցրած իշխանությունը փորձում է այն փոխարինել վախի մթնոլորտով՝ այլախոհությանը լռեցնելու միջոցով։ Սակայն նման քայլերը ոչ թե ուժ են ցուցադրում, այլ բացահայտում են ռեժիմի ներքին տագնապն ու քաղաքական սնանկությունը։

Մեր զորակցությունն ենք հայտնում Խաչիկ Գալստյանին, Արամ Քոչարյանին, մյուս քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքի անդամներին՝ հանձնառություն ունենալով անխոնջ պայքարի միջոցով հասնել Հայաստանում իշխանության գերության մեջ գտնվող մեր գաղափարակից ընկերների ազատմանը։

Մենք վստահեցնում ենք՝ այս գործընթացների բոլոր պատասխանատուները՝ պատվիրատուներից մինչև իրականացնող օղակները, պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ՝ ապագայում նման երևույթների կրկնությունը բացառելու համար։

ՊԱԿ-ը գաղութարար կառույց էր. Արթուր Վանեցյան 29/12/2025

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայրենիք» կուսակցության նախագահ՝ Արթուր Վանեցյանի հարցազրույցը👇🏻

ՊԱԿ-ը գաղութարար կառույց էր. Արթուր Վանեցյան ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՍիվիլՆեթի տաղավարում անդրադառնում է հատուկ ծառայությունների, իր խոսքով, «սրբության սրբոցին»՝ օպերատիվ գործակալական ցանցի գ...

Կվերադառնա՞ Արթուր Վանեցյանը ԱԱԾ, ինչու Արցախի թեմի առաջնորդը գնաց Փաշինյանի հետ հանդիպմանը 15/12/2025

📌 «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հարցազրույցը 👇🏻

Կվերադառնա՞ Արթուր Վանեցյանը ԱԱԾ, ինչու Արցախի թեմի առաջնորդը գնաց Փաշինյանի հետ հանդիպմանը Աջակցեք մեր լրատվականին Patreon-ում՝ ⬇️ ⬇️ ⬇️https://www.patreon.com/c/armlurArmLur.am լրատվականին կարող եք հետևել նաև այլ հարթակներումTelegram-ում- https...

Photos from «Հայրենիք» զարգացման հիմնադրամ / "Hayrenik" development foundation's post 18/11/2025

Ուսանողների Միջազգային Օրվա կապակցությամբ՝ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ «AI-ի կիրառությունը երիտասարդության շրջանում» քննարկումը, որը մի հարկի տակ հավաքեց մի քանի տասնյակ ուսանողների:

Միջոցառման շրջանակներում հրավիրված հատուկ հյուր՝ SmartClick և ViralMango ընկերությունների հիմնադիր Ռեմ Դարբինյանը կիսվեց արհեստական բանականության արդյունավետ կիրառման ուղղությունների իր բազմամյա փորձով:

Ծավալված բուռն քննարկումը և հարցերի բազմազանությունը քաջալերում են շարունակական դարձնել նման միջոցառումները երիտասարդների համար:

Want your business to be the top-listed Government Service in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Dzorapi50/1
Erevan
0051

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00