Հայոց Համազգային Միասնություն կուսակցություն - ՀՀՄ

Հայոց Համազգային Միասնություն կուսակցություն - ՀՀՄ

Share

Հայոց Համազգային Միասնություն կուսակցություն (ՀՀՄ)

Փորձության ժամը.... 30/11/2024

📍 Փորձության ժամը...

Բագրատ սրբազանը հանդես է գալիս կոչով

Փորձության ժամը.... Փորձության ժամը....

29/11/2024

⚡️Միջազգային կրոնական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայնածավալ գլոբալ կոալիցիան հանդես է եկել հանրային կոչով՝ ստեղծելու միջազգային բանակցային հարթակ, որը կնպաստի «բնիկ արցախահայ փախստականների կոլեկտիվ, պաշտպանված և արժանապատիվ տուն վերադառնալու համընդհանուր ճանաչված իրավունքի» իրացմանը միջազգային մանդատի ներքո:

⚡️«2023-ին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության հետևանքով ավելի քան 150,000 բնիկ հայեր բռնի տեղահանվել են իրենց հազարամյա հայրենիքից:

📍 Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը նախորդել է տասնամսյա շրջափակում, որի ընթացքում երկրամասի հայ բնակչությունը զրկված է եղել սննդից, դեղորայքից, վառելիքից, էլեկտրաէներգիայից և կենսական անհրաժեշտության այլ պարագաներից՝ միջազգային իրավունքի բացահայտ անտեսմամբ»,- նշվում է հաղորդագրությունում:

28/11/2024

Հովհաննես Շահինյանը քվեարկությամբ ընդգրկվել է
«Հայոց համազգային միասնություն» կուսակցության Գործադիր մարմնի կազմում

28/11/2024

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության կարևորագույն նպատակներից են՝

✅ Համայն աշխարհում հայերի ազգային միասնության ձևավորումը, ամրապնդումն ու հզորացումը։
✅Արցախահայության բոլոր իրավունքների պահպանումն ու պաշտպանությունը՝ հասնելու Արցախի վերականգմանը՝ որպես համայն հայությանը միավորող գաղափար։
✅Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգերի շարունակական ամրապնդումն ու զարգացումը՝ մերօրյա մարտահրավերներին համապատասխան։

25/11/2024

⚡️ Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը

📍 Ստորև ներկայացնում ենք քաղաքական, հասարակական գործիչ Հովհաննես Շահինյանի հայտարարությունը

Ելնելով Հայաստանի ներքաղաքական իրողություններից, օր-օրի ահագնացող արտաքին սպառնալիքներից, հաշվի առնելով արցախահայության իրավունքների վերականգնման առաջնահերթությունն ու ազգային պետություն ձևավորելու հրամայականը՝ անհրաժեշտ եմ համարում առավել ակտիվացնել քաղաքական գործունեությունս։
Ըստ այդմ՝ որոշում եմ կայացրել անդամակցել «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը։
Որոշումս բացառապես պայմանավորված է ՀՀՄ կուսակցության առաջնային նպատակների ու ծրագրային դրույթների իրագործմամբ, ինչպես նաև գաղափարական ընդհանրությամբ։

Photos from Հայոց Համազգային Միասնություն կուսակցություն - ՀՀՄ's post 23/11/2024

📍 Այսօր' նոյեմբեր 23-ին կայացել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցության կանանց խորհրդի հերթական նիստը։
⚡️ Ներկայացվել է աշխատանքային եռամսյա ծրագիր,
քննարկվել են Խորհրդի անելիքները կուսակցության առաջիկա ծրագրերում, կազմակերպչական, ներքաղաքական և այլ հարցեր։

20/11/2024

«Հայոց համազգային միասնություն» կուսակցության երիտասարդական միության գրասենյակի բացման արարողությունը

Photos from Հայոց Համազգային Միասնություն կուսակցություն - ՀՀՄ's post 20/11/2024

Այսօր տեղի ունեցավ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության երիտասարդական միության գրասենյակի պաշտոնական բացումը։
Ուղիղ տեսակապով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը, կարևորելով երիտասարդների դերը երկրի հասարակական, քաղաքական կյանքում, ընդգծեց'
«Երիտասադությունն է բոլոր փոփոխությունների շարժիչ ուժը։ Իսկ որակական փոփոխություններն այսօր մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են»։
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀՄ երիտմիության նախագահ Արմինե Սիմոնյանը, կառույցի այլ անդամներ։

20/11/2024

ՀՀՄ կուսակցության երիտասարդական միության գրասենյակի պաշտոնական բացում

18/11/2024

⚡️ «2023 թ. նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։

📍 Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։

📢 Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»,- այս մասին X-ի իր էջում հայերենով գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

17/11/2024

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը եղել և մնում է ՀՀ կառավարությունը. Օսկանյան

13/11/2024

📍Ցեղասպանություն' Արցախի հայերի նկատմամբ, COP29-ի մասնակիցներ, ամաչում ենք ձեր լռությունից․ Լեմկինի ինստիտուտ

⚡️«Բնիկ հայերի հինավուրց տարածքի նկատմամբ ցեղասպանության միջոցով «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը» միջազգային իրավունքով արդարություն չէ: Դա նույնիսկ օրինական չէ միջազգային օրենսդրությամբ:

Ադրբեջանը միայնակ չի գործել՝ առանց Իսրայելի ռազմական օգնության, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարության մեղսակցության և օրհնության, դա անհնար կլիներ իրականացնել: Նրանք, ովքեր դեռ ներկա են COP29-ին, ամաչում ենք ձեր լռությունից»։

12/11/2024

📣Հայրենակիցներ,

Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy

Փոխանցում կարող եք կատարել նաև հետևյալ տվյալներով՝
«Արարատբանկ» ԲԲԸ/Araratbank OJSC
Հաշվեհամար/Account number
RUB: 1510016937887822
EUR: 1510019477627652
USD: 1510009307937959
AMD: 1510001880120164
Ստացող՝ Հրայր Ավետիսյան

09/11/2024

Հայաստանին սպառնում է ամբողջական և վերջնական կապիտուլյացիա․ ՀՀՄ

2020 թվականի այս օրը ստորագրվեց Արցախը հանձնելու կապիտուլյացիոն պայմանագիրը։
2020 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ գործող վարչապետը, ՌԴ և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին «Եռակողմ հայտարարություն» կոչված փաստաթութղթը, որը դարձավ անդառնալի կորուստների, նոր զիջումների և նվաստացումների սկիզբը։

Այսօր մենք ունենք հայաթափված Արցախ, ռազմագերիներ Բաքվում, Ադրբեջանի կողմից օկուպացրած ՀՀ տարածքներ, միաժամանակ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի գործող իշխանություններին։

Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ միասին, բացահայտ իրականացնում են Հայաստանի չլինելու ծրագիրը։ Դրան է միտված նաև այսպես կոչված «Խաղաղության համաձայնագիրը», որի մի շարք կետեր ադրբեջանական կողմը հանրայնացրել է։

Մասնավորապես, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ։
Հայաստանը չպետք է ունենա լուրջ բանակ։
Ադրբեջանը պետք է ՀՀ սահմաններին զբաղեցնի գերիշխող դիրքերը՝ մեկընդմիշտ վերահսկողություն սահմանելով ռազմավարական նշանակության ճանապարհների վրա։
Հայաստանի վրա պետք է դրվեն ռեպարացիոն պարտավորություններ՝ փոխհատուցելու Ադրբեջանին իբրև թե հասցված 50 և ավելի մլրդ դոլարի վնասը։
Այս պահանջներից բացի թուրք-ադրբեջանական տանդեմը Հայասատանի գործող իշխանություններին պարտադրում է վերանայել Սփյուռքի հետ կապերը, մոռանալ անցյալը՝ բացառալեով Հայաստան-Արցախ-Սփյուռք համակարգը։

Այս գահավիժման դեմն առնելու ճանապարհը մեկն է՝ համախմբել համահայկական ներուժը' վերականգնելու ազգային արժանապատվությունը, ունեցած հնարավորություններն ու հեղինակությունը։
Հակառակ պարագայում Հայաստանին սպառնում է ամբողջական և վերջնական կապիտուլյացիա։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն

Photos from Հայոց Համազգային Միասնություն կուսակցություն - ՀՀՄ's post 09/11/2024

Այսօր` նոյեմբերի 9-ին «Հայոց համազգային միասնություն» կուսակցության երիտասարդական միությունը անցկացրեց սեմինար-քննարկում' «Արցախի պատմությունը» թեմայով:
Մանրամասները' հաջորդիվ

08/11/2024

Բաքվում կայանալիք COP 29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ

Նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը (COP 29), որին մասնակցելու պաշտոնական հրավեր է ուղարկվել նաև Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին:

Բաքու մեկնել-չմեկնելու հարցի առնչությամբ տարբեր պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները, ի թիվս այլնի, վկայում են, որ առ այսօր չկա վերջնական որոշում միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ:
COP 29-ին Հայաստանի մասնակցության առնչությամբ հարկ եմ համարում ամրագրել.

I - Սրբազան պայքարի, շարժման համակիրների վերաբերմունքն ու դիրքորոշումը Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի վերաբերյալ մնում է անփոփոխ՝ կապված թե՛ վերջինիս լեգիտիմության, թե՛ ներքին ու արտաքին քաղաքականության լիակատար ձախողման հետ:

II - Միաժամանակ, եթե վարչապետի աթոռը զբաղեցնողն ինքն իրեն համարում է Հայաստանի վարչապետ, ապա COP 29-ին մասնակցության հետ կապված շատ հստակ և իրական արդյունքին միտված որոշում պետք է լինի և վերջինից բխող այնպիսի կոնկրետ քայլեր, ինչպիսիք են՝

Ա) վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու և, կիրառելով (կամ նախապես կիրառած լինելով) Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ բանակցելու իր սիրելի ձևաչափը, հասնի այնպիսի արդյունքի, որը հնարավոր կդարձնի բոլոր գերեվարված, պահվող, պատանդառված մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը հայրենիք: Կրկնում ենք՝ բոլորի, առանց որևէ բացառության,

Բ) վարչապետի պաշտոն զբաղեցնողը COP 29-ի միջոցառման շրջանակներում հնչեցվելիք իր պաշտոնական խոսքում պիտի ամրագրի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի փաստը՝ պահանջելով ՀՀ տարածքային ամբողջականության անհապաղ վերականգնումը,

Գ) վարչապետի պաշտոն զբաղեցնողը COP 29-ի միջոցառման շրջանակներում հնչեցվելիք իր պաշտոնական խոսքով պիտի հստակ գնահատական տա 2023թ-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածի առնչությամբ՝ որպես էթնիկ զտում և բռնի տեղահանում,

Դ) վարչապետի պաշտոն զբաղեցնողն իր ելույթով պիտի ամրագրի, որ Արցախյան հիմնախնդիրը փակված չէ, և Արցախի մեր հայրենակիցների՝ միջազգային երաշխիքների ներքո անվտանգ և արժանապատիվ վերադարձն օրակարգային թիվ մեկ կետն է Հարավային Կովկասում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման համատեքստում:

Ներկայացված կետերը չարտացոլող ու չապահովող որևէ քայլ, գործողություն և/կամ իրադարձությունների ընթացք չի կարող դիտվել որպես արդյունք, ավելին՝ նման պարագայում գործ կունենանք սեփական հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու և Ադրբեջանի շահերը սպասարկելու շարքային քայլի հետ:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
08.11.2024

07/11/2024

Իշխանության հետապնդումները ՀՀՄ կուսակցության նկատմամբ պայմանավորված են մեր ամենօրյա զարգացմամբ և նոր անդամների համալրմամբ
Խաղաղության օրակարգը կեղծիք է

06/11/2024

Դոնալդ Թրամփը' ԱՄՆ 47-րդ նախագահ։
Հիշեցնենք, օրեր առաջ նա վերահաստատել էր իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։

Want your business to be the top-listed Government Service in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Հովհաննես Շահինյանը քվեարկությամբ ընդգրկվել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցության Գործադիր մարմնի կազմում
«Հայոց համազգային միասնություն» կուսակցության երիտասարդական միության գրասենյակի բացման արարողությունը
ՀՀՄ կուսակցության երիտասարդական միության գրասենյակի պաշտոնական բացում
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը եղել և մնում է ՀՀ կառավարությունը. Օսկանյան
Իշխանության հետապնդումները ՀՀՄ կուսակցության նկատմամբ պայմանավորված են մեր ամենօրյա զարգացմամբ և նոր անդամների համալրմամ...
Դոնալդ Թրամփը' ԱՄՆ 47-րդ նախագահ։Հիշեցնենք, օրեր առաջ նա վերահաստատել էր իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանու...
Արցախը և արցախցին պետք է նորից հանդիպեն իրար.Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության Նոր Նորքի տարածքային գրասենյակում հանձնվեցին նոր անդամատոմսեր

Location

Telephone

Website

Address


Ռուբինյանց 29/8
Erevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Other Political Organizations in Erevan (show all)
Социалистическое Движение Армении Социалистическое Движение Армении
г Ереван ул.Комитаса 19/1
Erevan

Սոցիալիզմ

Ժառանգություն կուսակցություն Ժառանգություն կուսակցություն
Yerznkyan Str. 75
Erevan, 0033

www.heritage.am «Ժառանգություն» կուսակցության

Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն
Մարշալ Բաղրամյան 19
Erevan

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պաշտոնական էջ

Հայաստանցի Շարժում Движение Айастанцы Hayastanci Movement Հայաստանցի Շարժում Движение Айастанцы Hayastanci Movement
Erevan

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՇԱՐԺՈՒՄ http://ekav.info

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ
Gyulbenkian 38, Arabkir
Erevan

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության պաշտոնական էջ։