ԱՍՀՆ Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն
Կենտրոնում սոցիալական աջակցություն են ստանում 2-18 տարեկան երեխաները։
31/05/2026
«Մաքուր պահենք մեր շրջակա միջավայրը» խորագրով միջոցառում:
31/05/2026
«Վարվեցողության, քաղաքավարության կանոններ» թեմայով մուլտֆիլմի դիտում, հետաքրքիր քննարկում
11/05/2026
ՀՀ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտապանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվեց շատ հետաքրքիր ու կարևոր դասընթաց «Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններ» թեմայով:
13/04/2026
12/04/2026
Երեխաները մասնակցեցին թոնրի լավաշի և փոխինդի վարպետաց դասին՝ Մասուր արվեստի տանը
30/03/2026
Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպում-քննարկում երեխաների հետ
08/03/2026
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Ձեր ներուժը մեր պետության զարգացման ամենահզոր շարժիչ ուժերից մեկն է․ Ձեր գիտելիքը, ստեղծարար միտքը և առաջնորդական կարողությունները ոչ միայն հարստացնում են հասարակական կյանքի տարբեր ոլորտները, այլև նշանակալի դեր ունեն մեր երկրի կայուն զարգացման գործում։
Այսօր պետությունը հետևողական քաղաքականություն է իրականացնում կանանց համար հավասար հնարավորությունների ապահովման և նրանց տնտեսական հզորացման ուղղություններով։ Մեր նպատակը միայն աջակցություն ցուցաբերելը չէ, այլ այնպիսի միջավայր և հնարավորություններ ստեղծելը, որտեղ յուրաքանչյուր կին կկարողանա լիարժեք իրացնել իր ներուժը, դուրս գալ խոցելիության շրջանակից և դառնալ տնտեսապես անկախ՝ ձեռք բերելով նոր հմտություններ, ունենալով կայուն եկամուտ և ամրապնդելով իր տեղը աշխատաշուկայում։
Պետության կարևորագույն առաջնահերթություններից է նաև կանանց նկատմամբ բռնությունից զերծ միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր կին իրեն լիարժեք ապահով ու պաշտպանված կզգա։ Ոլորտային քաղաքականության վերջնական նպատակը հենց սա է՝ ունենալ հարգանքի, հավասարության և մարդու արժանապատվության անխախտ պաշտպանության վրա հիմնված հասարակական հարաբերություններ:
Պետությունը շարունակաբար ներդնում է անհրաժեշտ գործիքակազմ և իրականացնում նպատակային քաղաքականություններ, որպեսզի աշխատող կանայք կարողանան արդյունավետորեն համատեղել մայրությունն ու մասնագիտական գործունեությունը՝ ունենալով անհրաժեշտ աջակցություն և հնարավորություններ։ Միաժամանակ շարունակվում են հետևողական քայլերը, որոնք ուղղված են կանանց կրթության իրավունքի լիարժեք իրացմանը, անկախ կյանքի հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում նրանց մասնակցության բարձրացմանը։
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
վստահ եմ, որ Ձեր գիտելիքը և նախաձեռնողականությունը շարունակելու են կարևոր ներդրում ունենալ մեր երկրի զարգացման գործում։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ՝ Ձեր բոլոր նախաձեռնություններում։
28/02/2026
Մասնագետ-ծնող համագործակցությունը երեխայի հաջողության գրավականն է։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Աջափնյակ վ/շ Մարգարյան 35
Erevan
0078
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
