25/04/2025
Գառնիի Համայնքապետարան/ Муниципалитет Гарни/ Garni Municipality
Գառնիի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ
Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ
25/04/2025
02/09/2024
Գառնի համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
—————————
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:
Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում դպրոցի և բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 🔔
Գառնի համայնքի հարգելի՛ բնակիչներ.
📌 Վերջին շրջանում համայնքի տարածքում նկատվել են նախկինում մեր տարածքում չհանդիպած թափառող կենդանիներ, որոնք ենթադրաբար բերվում են այլ համայնքներից:
📌 Թափառող շների խնդիրը լուծելու համար Գառնի համայնքում իրականացվում է թափառող շների վնասազերծման աշխատանքներ, ստերիլիզացիա, կաստրացիա (ամլացում):
‼️ Խնդրում ենք համայնքի բնակիչներին իրենց խնամքի տակ գտնվող շներին տարբերելու համար ամրացնել վզկապ:
Եթե կան անհանգստացնող շներ տեղեկացնել համայնքապետարանին: Հեռ. 060888855, 041125156
10/05/2024
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 (բացառությամբ սողանքային տեղամասերի) հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2024/17Շ)։
⏱️Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 10-ը՝ ժամը 16.00։
➡️Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=10430563
09/04/2024
📌Գառնիի սիրելի համագյուղացիներ արդեն նշել էինք, որ《Գառնիի մանկապարտեզ》ՀՈԱԿ֊ում կատարվել էին մի շարք աշխատանքներ`
➡️ Ամբողջությամբ փոխվել էր մանրահատակը
➡️ Գնվել էր նոր գույք (հեռուստացույցներ, ջրի դիսպենսեր սարքեր, խոհանոցային պարագաներ)
Ավարտվել է պահեստի վերանորոգման աշխատանքները և կահավորումը։
❗❗❗ ՀՀ Կառավարությունն իրազեկում է...
https://fb.watch/rd0RSgc6c1/
31/03/2024
Մարտի 31-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հարության տոնին նվիրված պատարագ, գլխավորությամբ` Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի, որի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում։
Միջոցառման ընթացքում ազգային - ավանդական երգ ու պարով հանդես եկան -ի սաները։
18/03/2024
Մարտի 24-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը։
Տոնի կապակցությամբ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի գլխավորությամբ կկատարվի մանուկների օրհնություն և տոնական միջոցառում -ի սաների մասնակցությամբ։
Սիրով սպասում ենք բոլորիդ։
Ավելի շատ եկամուտ համայնքներին պետական գույքի օտարումից հետո։
➡️ Կառավարության որոշմամբ, նոր կարգն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի մեկից։
➡️ Նախկինում համայնքները ստանում էին միայն գույքի վաճառքից ստացված եկամտի 30%-ը, հիմա նույնքան եկամուտ կստանան նաև հողատարածքի գնից։
https://fb.watch/qTKJ_XYIMs/
15/03/2024
📌Գառնի համայնքը ձեռք է բերել նոր տեխնիկա (պիկապ)
________________________________________
Գառնի համայնքը ձեռք է բերել 3 տեխնիկա, որը նախատեսել էր ձեռք բերել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Բաղադրիչ 2» ծրագրի, Գառնի համայնքի կողմից ներկայացված «Գառնի համայնքի ծառայության որակի բարելավում» ծրագրի շրջանակներում։
🔸Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 82.300.000 (Ութսուն երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, որից համայնքային ներդրումը կազմել է 5%` 4.115.000 (Չորս միլիոն հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Գառնի համայնք գ. Գառնի Ս. Շահումյան 4
Garni
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |

17/06/2024