29/10/2025
📌«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանին անհրաժեշտ է անգլերենի իմացությամբ էքսկուրսավար։ Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
Աշխատանքի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 099 08-50-00։
29/09/2025
📌Հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 16։00-ին, «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Հառիճի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը։ «Եվրոպական ժառանգության օրեր 2025»-ը կանցկացվի «Ժառանգություն եւ ճարտարապետություն. պատուհաններ՝ դեպի անցյալ, դռներ՝ դեպի ապագա» խորագրի ներքո։
🔻Ցուցահանդեսին ներկայացվելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող՝ Հառիճի տարածքից հայտնաբերված հնագիտական նյութերի, ինչպես նաև ազգագրական արժեքավոր առարկաների մի մասը։
🔻Ցուցադրության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը՝ Հառիճավանքը։ Ցուցադրվելու են վանական համալիրի արխիվային լուսանկարներ, չափագրություններ, վերականգնման աշխատանքների վերաբերյալ վավերագրեր։
🔻Բացի ճարտարապետական և հոգևոր նշանակությունից, Հառիճի վանքը հայտնի է եղել նաև որպես կրթության կենտրոն։ Հայտնի է նաև, որ Կոմիտասը գտնվելով Հառիճավանքում՝ գրի է առել 34 նոր երգ։ Դրանցից մի քանիսը ցուցահանդեսի բացման ժամանակ հնչելու են Երևանի պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» ուսանողական երգչախմբի կատարմամբ։
Ցուցահանդեսի նպատակն է՝ վերարժևորել Հառիճի դերը հայկական ազգային ինքնության, պատմական հիշողության և մշակութային շարունակականության պահպանման ճանապարհին։
Սիրով սպասում ենք բոլորին։
02/05/2025
Գառնի տաճարի տարածքում միջոցառումների կազմակերպման նպատակով գաղափարների հավաքագրում
Հարգելի՛ գործընկերներ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրոային կազմակերպությունը հրավիրո....
02/05/2025
📣Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն անցել է աշխատանքային նոր գրաֆիկի։
📌Աշխատանքային ժամերն են՝
09։00-ից մինչև 22։00-ը։
Արգելոց-թանգարանը բաց է շաբաթվա բոլոր օրերին։
11/03/2025
📣📣Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մարտ 8-ին՝ կանանց միջազգային օրը
✅«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն աշխատելու է ժամը 10։00-ից 20։30-ը,
✅«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ 10։00-ից 18։00-ը,
✅«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցը՝ ժամը 10։00-ից 18։00-ը։
Սիրով՝ սպասում ենք🌷