25/11/2025
«Արփի լիճ» ազգային պարկ» 💚
Շիրակի մարզ, վարչատարածքային միավոր Հայաստանում։ Վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է։
25/11/2025
«Արփի լիճ» ազգային պարկ» 💚
02/11/2025
🌉 Կրասարի եռաթռիչք կամուրջը գտնվում է Շիրակի մարզում, Կրասար գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի վտակ Աշոցքի վրա։
🧱 Կառուցվել է 1873 թվականին գյումրեցի Ստեփանոս Անանիկյանի կողմից։ Կամուրջի վրա կա եռալեզու (հայերեն, ռուսերեն և թուրքերեն) արձանագրություն։
🏗️ Վթարային վիճակում գտնվող կամուրջը իբրև թե պետք է վերանորոգվեր։ Կառավարությունը, հատկապես՝ Շիրակի մարզպետարանը 2018-2022 թվականներին կեղծ լուրեր էին տարածում կամուրջի վերանորոգման մասին, սակայն այդ ամենը մնաց միայն օդի մեջ։
11/07/2025
📷 Լավաշ թխելու տեսարան Շիրակում, 20-րդ դարի կես։
Հայաստանի պատմության թանգարան
16/06/2023
Ամրոց, Սառնաղբյուր, Շիրակ, I հազարամյակ։
Ամրոցը գտնվում է եզրին՝ հսկելով Արագածից Շիրակ տանող ճանապարհներից մեկը։
Հավանաբար եղել է տեղական նշանակության կենտրոն, ինչի մասին է վկայում ընդհանուր համալիրից վեր խոյացող՝ միջնաբերդը (100x52 մ չափերով)։ Այն կառուցված է 3 մ և ավելի լայնք ունեցող հզոր պարսպապատով։
Ամրոցը արևելքից և հյուսիսից շրջապատող պարսպապատին անառիկություն են տալիս 10 հսկա ուղղանկյուն աշտարակներն, որոնք պարսպապատից առանձնանանում են 2 մետրով։