12/06/2026
✨ Գիտելիքի և ջերմության ճանապարհով՝ մեր մանկավարժների հետ:
Մոտենում է 2025-2026 ուսումնական տարվա ավարտը, ինչը նշանակում է, որ ժամանակն է ամփոփելու ձեռքբերումները և թևակոխելու նոր նախապատրաստական փուլ:
Ուրախ ենք ձեզ ներկայացնել մեր դպրոցի ուսուցչական անձնակազմի նոր ֆոտոշարքը:📸
Այս հրապարակումը հատկապես կարևոր է մեր ապագա առաջին դասարանցիների և նրանց ծնողների համար: Մենք ցանկանում ենք, որ դուք դեռ դասերը սկսվելուց առաջ ծանոթ լինեք այն պրոֆեսիոնալ և հոգատար մանկավարժներին, ովքեր ստանձնելու են մեր փոքրիկների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործը:
Դպրոցի դռները միշտ բաց են ձեր առջև: 🤗
#ՈւսուցչականԿազմ #ՆորԱշակերտներ #ԱռաջինԴասարանցիներ #ԴպրոցականԿյանք
08/06/2026
🏆 Մեր աշակերտները՝ ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի լավագույն քառյակում։ ♟️🇦🇲
Անասելի հպարտ ենք մեր դպրոցի տաղանդաշատ աշակերտներով, ովքեր դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում ցուցադրեցին փայլուն խաղ և նվաճեցին 4-րդ պատվավոր հորիզոնականը։
Շնորհավորում ենք մեր սիրելի աշակերտներին, նրանց ծնողներին և մարզիչ-ուսուցչին Վանիկ Դիլոյանին՝ այս պատմական հաջողության համար։
Ապրե՛ք, դուք մեր դպրոցի պարծանքն եք: 🥇✨
#Շախմատ #ՄերՀպարտությունը
29/05/2026
Մեր դպրոցում գիտելիքի ու արագ մտածողության իսկական տոն էր։ Կայացավ համադպրոցական ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էին մեր բոլոր տաղանդավոր թիմերը։
Թեժ ու հետաքրքիր պայքարի արդյունքում պատվավոր 1-ին հորիզոնականը զբաղեցրեց և հաղթող ճանաչվեց 6-րդ «Ա» դասարանի թիմը։ 🥇👏
Շնորհակալություն բոլոր թիմերին ակտիվ մասնակցության համար։ 🌟
#ԻնտելեկտուալԽաղ #Հաղթանակ #6րդԴասարան #ԽելացիՍերունդ #ԴպրոցականԿյանք